«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Լեռնային Ղարաբաղ. ԱՄՆ-ը կարող է բանակցություններում դադար ստեղծել

Լեռնային Ղարաբաղ. ԱՄՆ-ը կարող է բանակցություններում դադար ստեղծել
05.05.2019 | 10:24

Երբ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը տեղեկացրեց, որ ամերիկացիներն առաջարկել են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հաջորդ հանդիպումն անցկացնել Վաշինգտնում ու նա պատասխանել է՝ «Ինչու, ոչ», սկսեց թվալ, որ ԱՄՆ-ը, իբրև ԵԱՀԿ մինակի խմբի համանախագահ, պատրաստ է իր ներդրումն ունենալ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործում: Իսկ բանակցային գործընթացը ոչ միայն դինամիկ է դարձել, այլև նոր որակ կարող է ստանալ: Ինչ էլ ասվի, բայց՝ ինչ տեղի էր ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխհարաբերություններում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջամտությամբ էր: Հիմա էստաֆետը կարծես թե պատրաստ է ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ Վաշինգտոնում Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների ենթադրյալ հանդիպումը կարող է եռակողմ հանդիպման նախադեպ դառնալ՝ Թրամփ-Ալիև-Փաշինյան: Առավելևս, որ Եվրոպայի ու Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջորջ Քենտը հաստատեց, որ Վաշինգտնոը կարող է կազմակերպել հայ և ադրբեջանցի նախարարների հանդիպումը ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցերով՝ «աջակցել գործընթացին, որ կհանգեցնի խաղաղ լուծման»: Բայց ե՞րբ:

Եթե հաշվի առնենք, որ Մամեդյարովն ու Մնացականյանը արդեն հանդիպել են Փարիզում ու Մոսկվայում: Լիովին տրամաբանական է, որ Վաշինգտոնում հաջորդ բանակցությունների ժամկետը սկզբունքորեն պետք է համապատասխանի ձևավորված ենթատեքստին: Սակայն ամերիկացիները սկսեցին խոսել միայն «անորոշ ապագայի» մասին՝ խուսափելով նշել նույնիսկ մոտավոր ժամկետ: Քենտի խոսքով՝ դա «դեռևս սահմանված չէ»: Դա կարևոր նշանակություն ունի, որովհետև ձգձգումը կխափանի բանակցային գործընթացի դինամիկան, կարող է արգելակել նույնիսկ այն նվազագույն դրականը, որ ձեռք է բերվել Բաքվի ու Երևանի փոխհարաբերություններում վերջին ժամանակներս: Այդ պատճառով ադրբեջանական որոշ պարբերականների բարձրացրած հարցը վաշինգտոնյան հանդիպմանն գլխավոր նախաձեռնողի վերաբերյալ, նկատելի սրություն է ստանում: Եթե ԱՄՆ է, տրամաբանական է եթադրել, որ նրանք ունեն կոնֆլիկտի կարգավորման ինչ-որ սեփական սցենար: Եթե ոչ, ապրիլի 15-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո՝ վաշինգտոնյան առանց որոշակի ժամկետի հանդիպման Բաքվի անոնսը որոշակի խաղի տարր ունի: Ընդ որում՝ դա համընկնում է Վաշինգտոնի կողմից՝ Փաշինյանի կառավարության նկատմամբ նկատելի սառը վերաբերմունքի հետ: Այդ դեպքում հասկանալի է դառնում Բաքվի փորձագիտական հանրության մի մասի տրամադրությունը, որ ամերիկացիների հետ որոշակի հույսեր են կապում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման մեջ: Որքանո՞վ է դա արդարացված:

Բաքվում նշում են «Բոլտոնի պլանը»՝ կարծես հակադրելով «Լավրովի պլանին»: Բայց խնդիրն այն է, որ հանրային մակարդակում այդպիսի պլաններ գոյություն չունեն, իսկ «Բոլտոնի պլանի» բովանդակությունը մատուցվում է բացառապես ընդհանուր նկարագրությամբ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն և «հայկական զորքերի» դուրս բերում շրջաններից: Բաքվի Minval.az պորտալը հավաստում է, որ «դա շատերին ոգևորում է Բաքվում»: Այդ դեպքում ինչու՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը ընդհանրապես անտեսում է «Բոլտոնի պլանն» ու առաջ չի մղում: Պատասխանը պարզ է՝ դա կխափանի Մինսկի խմբի աշխատանքն ու ազատ կարձակի Մոսկվայի ձեռքերը: Եվս մեկ կարևոր նյուանս կա, որին ժամանակին կոչ էր անում ուշադրություն դարձնել Հարվարդի համալսարանի աշխատակից Բրենդա Շաֆերը: Նա, խոսելով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին ԱՄՆ դիրքորոշման վերաբերյալ, նշում էր, որ՝ նախ ղարաբաղյան ուղղությունը երբեք գերակայություն չի եղել Կասպիական տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության մեջ, երկրորդ՝ այդ ուղղությամբ մի քանի պետական կառույցներում կան անհամատեղելի մոտեցումներ: Պաշտոնական փաստաթղթերով՝ Վաշինգտոնը ճանաչում է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի Հանրապետության մաս, տարածքը հենց այդպես է ներկայացված ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական քարտեզներում: Բայց արտաքին քաղաքական այլ փաստաթղթերում հայտարարվում է, որ «Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը բանակցությունների առարկա է Մինսկի գործընացի մասնակի կողմերի միջև»: Թրամփի օրոք ոչինչ չի փոխվել: Ուստի մենք պահպանում ենք լիովին վստահություն, որ Վաշինգտոնը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հաղթահարումը միայնակ գլխավորելու ոչ մի փորձ չի ձեռնարկի, այլ կշարունակի իր գործողությունները համաձայնեցնել կոնֆլիկտի շրջանում իրենց շահերն ունեցող մյուս երկրների հետ: Առաջին հերթին՝ Ռուսաստանի: Ավելին՝ մեծ է հավանականությունը, որ Թրամփը կարող է հայտարարություն անել հարցերով, որ կարևոր են ամերիկահայերի համար: Նոր ընտրարշավից առաջ լիովին հավանական է: Ուստի մնում է գուշակել՝ ի՞նչ որոշումներ է Բաքուն կապում ԱՄՆ-ի հետ կոնֆլիկտի առումով և ո՞րն է նրա նախաձեռնած դիվանագիտական առևտրի իմաստը: Բացառված չէ, որ ինչ-որ տրամաբանություն կա՝ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետ կապված:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Բարձրաձայնելով Վաշինգտոնում հաջորդ հանդիպման անցկացման հարցը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը, բնականաբար, ունեցել է ինչ-որ ենթատեքստ:
Կա վարկած, որ նա պարզապես դժգոհ էր Մոսկվայի հանդիպումից ու ջանում է Վաշինգտոնով ռևանշի հասնել Մոսկվայի նկատմամբ: Բայց դա չափազանց ռիսկային խաղ է՝ առանց հստակ երաշխիքներ ունենալով «Բոլտոնի պլանի» ոչ միայն գոյության, այլև այդ պլանը կյանքի կոչելու մտադրության: Մոսկովյան հանդիպման պայմանավորվածությունները կամ ինչ հրապարակավ հայտարարվեց, վերաբերում են հրադադարի պահպանմանը, մարդասիրական նախաձեռնություններին, լրագրողների փոխայցերին, սահմանամերձ բնակավայրերում գյուղաշխատանքների ապահովմանը: Բաքուն շտապեց խախտել պայմանավորվածությունները՝ կրակ բացելով Տավուշի ուղղությամբ: Վաշինգտոնում, թե այլ քաղաքում ԱԳ նախարարների հանդիպումը հազիվ թե իրավիճակ փոխի՝ կողմերը պատրաստ չեն զիջումների: Ադրբեջանը քաղաքական և ռազմական նպատակների իրագործման համար ժամանակ է ձգում՝ գուցե սպասելով, որ Հայաստանում ու Արցախում կլինեն իր համար բարենպաստ զարգացումներ: Իսկ այդ ընթացքում առաջ է մղում իր սուբստանտիվ օրակարգը, որ առաջ կոչվում էր «Լավրովի պլան», հիմա նաև՝ «Բոլտոնի պլան»: Հայաստանն էլ շարունակում է Ստեփանակերտին բանակցային սեղան վերադարձնելու փորձերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3578

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ