Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Կաշխատի՞ հրադադարը

Կաշխատի՞ հրադադարը
01.03.2016 | 01:14

Արդեն երեք օր է` Սիրիայում հրադադար է, ինչն իրապես շատ բարձր է հնչում, քանզի Պուտին-Օբամա «պայծառ» զրույցից, հրադադարի ձեռք բերված պայմանավորվածությունից հետո անգամ հասկանալի էր, որ, չարիքի փոքրագույնի առումով, հարաբերական դադար կլինի, սակայն իրական հրադադար` երբեք, որովհետև «սողանցքերն» այնքան խոր են, շահերը` այնքան տարածական ու տարրալուծված, որ կարծել, թե Սիրիայում խաղաղ կլինի գոնե մեկ օր կամ մի քանի ժամ, իրատեսական չէ:
Եվ այնուհանդերձ, պնդենք, որ գոնե մինչև ապրիլի 13-ը, երբ նշանակված են սիրիական խորհրդարանի ընտրությունները, կրակոցները շատ պարբերական չեն լինի, և մեղադրանքները, որ հնչեցնում են կողմերը միմյանց նկատմամբ, թե ով է խախտում հրադադարի պայմանավորվածությունը, կմնան «հռետորաբանության» շրջանակներում:
Բանն այն է, որ Մերձավոր Արևելքի «փորոտիքն ամբողջովին խառնշտորած» ԱՄՆ-ին այդ պայմանավորվածությունը, այն է` սպասվող ընտրությունները, հնարավորություն կտա քաղաքական լուծման տարբերակ կիրառելով հնարավորինս թուլացնել Ասադի իշխանությունը և Ռուսաստանի հետ նստել նույն սեղանի շուրջը` նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու: Այնպես որ, սպասվող խորհրդարանական ընտրություններն այն մարտադաշտը կլինեն, որտեղ «կկռվեն» արևմտյան` ԱՄՆ-Թուրքիա-Սաուդներ-ԵՄ և Ռուսաստան-Իրան-Ասադ կոալիցիաները:
Հասկանալի է, որ Ռուսաստանը ևս դեմ չէ խնդիրը քաղաքական «բաղադրիչներ» կիրառելու ուղիով լուծմանը: Ռուսաստանը միշտ պնդել է, որ ինքը երբեք Ասադին չի «տա», սակայն լավ առևտրում ամեն ինչ «ծախվում-գնվում» է, իսկ ժամանակ շահել Ռուսաստանին պետք է:
ՈՒստի կարծումենք, որ հրադադարը չի աշխատի, սակայն ֆորսմաժորների էլ չի հանգեցնի, զսպումի մեխանիզմներ կողմերը կկիրառեն ԻՊ-ի և «Ալ Նուսրայի» նկատմամբ, իրար ամբողջովին «փուռը» չտալով և սպասելով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որոնք ոչ այնքան դեֆակտո քաղաքական, որքան հոգեբանական նշանակության են` սիրիական զարգացումների ապագա ելքերի տեսանկյունից:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1255

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ