«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Համաշխարհային խառնակչի դարչնագույն երազանքը («Это вам не Майдан, это Маршал Баграмян»)

Համաշխարհային խառնակչի  դարչնագույն երազանքը («Это вам не Майдан, это Маршал Баграмян»)
06.11.2015 | 11:34

Բաբելոնի աշտարակը հասավ լուսնին, բայց սեպտեմբերի 11-ին քանդվեց նրա մակետը։
Կեցցե՛ պետական ահաբեկչությունը, որ պայքարում է անձնական և սեպարատիստական ահաբեկչության դեմ, և կեցցե՛ գլոբալ խաղաղությունը համայն աշխարհում՝ համաշխարհային Սովնարկոմի նախագահ Ջորջ Բայղուշի գլխավորությամբ։
Վարուժան ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, «Ներքնապնակ»

ԵՐԲ ԿԱՎԱՏՆ Է ՄԻԱՆՁՆՈՒՀԻ
(ֆելիետոնն այգաբացին)
Կան միանձնուհի պետություններ, և կան կավատ-կայսրություններ։ Ամենավանիչը դեյուրե միանձնուհի, դեֆակտո կավատ կայսրություններն են։ Այստեղ վանող է ամեն բան, սկսած սանձարձակ երեսպաշտությունից և վերջացրած փտախտվող փարիսեցիությամբ։ Եղե՞լ են նման կայսրություններ, հարկավ։ Զորօրինակ՝ Նոր Հռոմը, օրինակ` Բաբելոնյան աշխարհը, Օսմանյան կայսրությունը, և, ինչ խոսք, նորհայկական օլիգարխիատը, որն առանձին մի կայսրություն է, ինքնաբավ է, դաժան է և, իհարկե, հղփացած է։ Ի դեպ, համաշխարհային պատմությունը մի օրինաչափություն ունի. թույլ է տալիս կայսրությունների ծնունդն ու բարգավաճումը և ճիշտ ժամանակին էլ ապահովում է նրանց անհետացումը երկրի հոգնած երեսից։ Հիշո՞ւմ եք, թե ինչ եղավ Ասորեստանի հետ։ Հարկավ հիշում եք։ Նաև հուշեմ, որ ներկա երկու կայսրապետություն ևս պիտի մասնատվի, զի կառուցվել են արյունով գերհագեցած հողերի վրա։ Նկատի ունեմ ներկա Թուրքիայի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները։
Օ՜ Ամերիկա։ Խորհրդային պատանիների և որոշ-անորոշ մեծահասակների համար այն ազատության, առատության և «երանելի անառակության» Ավետյաց երկիրն էր։ «Ամերիկա» գունազարդ ամսագիրը նկարագրում էր այս «երկիր-դրախտավայրի» մշակութատնտեսական նվաճումները։ Ամերիկացիները երբեմն շքեղ ցուցահանդեսներ էին կազմակերպում այս և այն խորհրդային մայրաքաղաքում, ԱՄՆ-ը զարմացնում էր, հիացնում և հեռանում էր, թողնելով ամերիկամետ հանրությանը խորհրդային գորշ առօրյայի հուսահատված գրկում։
Ինձ (համոզված եմ՝ նաև շատերի) համար ամերիկյան իրականությունը բավականին իրարամերժ էր, Կու-կլուքս-կլանների արշավանքներն ու Մերիլին Մոնրոյի դյութիչ ժպիտը, «Ֆորդ» ավտոմեքենան և «Հրաշալի յոթնյակ» ֆիլմը, աշխարհի ամենաթանկ կոտլետը՝ գինը 5 հազար դոլար*, ամերիկյան անզուգական գրականությունը, վերջապես ջազը, Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոն և համաշխարհային կառավարության դեմ մարտի ելած Ջոն Ֆիցջերալդ Քենեդու սպանությունը։
Օ՜ Ամերիկա, որ 250 տարի առաջ քո սեփական ազատատենչ-արյունաթով հողերի վրա վերացնելով ստրկությունը (որպես ամոթալի խարան մարդկության ճակատին), փորձում ես ստրկացնել ողջ հողագունդը։
Այո՛, ջազ և Ռեյ Չառլզ։ Սա է ԱՄՆ-ի դեմքը՝ փոփքոռնային ճարպոտ հասարակություն և հրեական կապիտալի անզուսպ տիրակալություն։ Սա էլ ամերիկյան քաղաքակրթության դարձերեսն է։
Սակայն ինչո՞ւ ենք խնամքով անտեսում ամերիկյան զանգվածային գրագողությունը։ Այո՜, ամենատես են ամերիկյան բազեների աչքերը, նրանք Երկիր մոլորակի չորս ծագերում նկատում են տաղանդավոր ամեն բան և հրապուրում են դեպի Նահանգներ։ Միաժամանակ նա հակամարտություններ է հրամցնում թուլակամ պետություններին՝ հանուն սեփական գերշահերի, և խաղաղության աղավնու կերպարով ասպարեզ է իջնում, գրավում է գաղութացված ժողովրդի սիրտը որպես փոխհատուցում, գրավադրելով նրանց հայրենիքը։ Մի խոսքով, այս կայսրությունը ես պատկերացնում եմ այ այսպես՝ լուսադեմ մի փերի, հրեշտակի թևերով և սատանայի պոչով։ Մի խոսքով, սարսափելի է, երբ դարչնագույն հոգով կավատը ճերմակահանդերձ միանձնուհու տեսքով է հրապարակ մտնում։

ՍՈՂՈՒՆԸ ԵՐԴԻԿԻՑ ԿԱԽՎԱԾ
(պամֆլետը ճիշտ կեսօրին)
Մի խոսքով, կավատը միանձնուհու հանդերձով է հրապարակ մտնում։ Հմայիչ-հրապուրիչ է կավատի դիմախաղը անդարձ սիրո դիմակի ներքո, նենգ հոգին էլ բարեպաշտի ժպիտով է շաղախված։ Տե՜ր իմ Երկնավոր, մեր պետականությունն ինչ աստիճանի է բարոյազրկվել, որ ոմն դեսպան հանդես է գալիս որպես խրատատու և վերակացու՝ անկախ պետության գլխին։
ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանը Միլզ Ռիչարդն է, բարեխնամ արտաքինով մի եռանդուն սուբյեկտ, ով ՀՀ-ում իրեն զգում է ինչպես սուլթանաշահական երկրի դիվանագետն իր գերյալ իշխանների նկատմամբ։ Ահա թե ինչեր է հրովարտակում սույն դիվանագետ-դավադիրը։ «ԱՄՆ-ը հիասթափված է Հայաստանի վերջին շրջանի մի շարք որոշումներից»։ Անշուշտ, Նահանգների կառավարությունը հիասթափվում է, երբ որևէ երկիր ԱՄՆ-ի արտաքին-քաղաքական կողմնորոշումներում դույզն-ինչ շեղվում է ամերիկյան ճանապարհից, որը տանում է դեպի Հայիթի, այսինքն՝ դեպի ծայրահեղ թշվառություն, ծով-անհատակ բարոյազրկություն և այսպես շարունակ։ Մի խոսքով, միստր Միլզը Հայաստանից դժգոհ է և հավանաբար, տեսածն ու լսածը լավ չի մարսում։ Ինչ խոսք, միայն լուրջ բարոյահոգեբանական մարսողական խանգարում ունեցողը կարող է անկախ երկրին ասել նման բան. «Վաշինգտոնում առանձնապես ոգևորված չեն արտաքին քաղաքական այն կուրսից, որ վերջին շրջանում որդեգրել է պաշտոնական Երևանը»։ Ասվածը բուն ամերիկյան և անաչառության հերթական գլուխգործոց-գլուխկոտրուկն է։ Այո, Վաշինգտոնում հատկապես ոգևորված են միայն ՀՀ-ի ներքին-տնտեսական կուրսով։ Մի փոքր զբոսաշրջենք ՀՀ տնտեսական քաղաքականության հանրաճանաչ լաբիրինթոսում։
Տեսեք, ԱՄՆ-ը երկու տասնամյակ շարունակ վարկավորում է Հայաստանը։ Երկու տասնամյակ շարունակ նրա «նվիրաբերած» վարկերը բառացիորեն պատուհասում են մեր երկրի տնտեսության կայունացման ցանկացած փորձ, բառացիորեն վարկային պարտքի տակ թաղելով երկրի ներկան և հանրապետության ապագան։ Անշուշտ, միստր Միլզին և նրա նախորդ դիվանագետ-դեսպաններին քաջագույնս հայտնի է, թե իրականում ինչին են ծառայում ամերիկյան վարկերը։ Եթե նրանք (մասնավորապես, և հատկապես Միլզ Ռիչարդը) ամնեզիայով են տառապում, ստիպված եմ հիշեցնել, որ, այո՛, նրանց գերնպատակներն անվրեպ կենսագործվել են, այն է՝ Հայաստանը վերածել «ամերիկյան որբանոցի», որի շուրջը, ըստ ամերիկյան երազանքներից մեկի, կտեղաբաշխվեն նրանց ռազմաբազաները։ Հասկանալի է, որ ԱՄՆ-ի հեռահար հրթիռներն ամենևին ուղղված չեն լինի դեպի հարավ, դեպի Թուրքիա և Իսրայել։ Դրանց մահաբեր ուղղությունն անփոփոխ է, դեպի Իրան և դեպի Ռուսիա։ Իսկ այս խաղաղ օրերին յուրաքանչյուր ամերիկյան վարկ լուծում է 3 հիմնական գերխնդիր.
ա) կողոպուտի կանաչ լույսեր է վառում Հայաստանի իշխանությունների առաջ,
բ) էապես նպաստում է հայ ազգային-պետական բյուրոկրատիայի զարհուրելի բազմացմանը,
գ) զարկ է տալիս մենաշնորհների բացարձակապետության կայացմանը և այլն, և այսպես շարունակ։ (Տե՜ր իմ Երկնավոր, որքա՜ն քինոտ են այս երկրի առաքինություններն առ Հայաստան)։
Այստեղ մի պահանջատիրական հարց է ծագում։ Ինչո՞ւ է ԱՄՆ-ն իր փոփքոռնային քիթը խոթում հայկական ընդդիմության մատի և իշխանության մատանու միջև։ Տեսեք, թե ի՜նչ է հոխորտում Միլզ-հետաքննիչը. «Մենք, օրինակ, ցանկանում ենք տեղեկանալ գործերի քննության մակարդակի և ծավալների մասին՝ հավաստիանալու, որ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մեղադրանքները քննվում են ցուցարարների գործերի հետ նույն խորությամբ»։
Դուք, օրինակ, ինչո՞ւ չեք ցանկանում տեղեկանալ, թե ձեր «բարեփոխիչ աղանդասնուցիչ» վարկերի քանի տոկոսն է նպատակին ծառայել և քանի տոկոսն է ուղղակի բռնազավթվել։
Դուք, զորօրինակ, այդ ինչո՞ւ եք աչք փակում մի ահասարսուռ հանգամանքի վրա. ԱՄՆ-ՀՀ տնտեսական երկխոսության պատճառով, վարկավորմանը զուգընթաց մեր երկրի տնտեսությունը առկախվել է, մեր արտագաղթը սրընթաց վեր է թռել։ Սակայն սա չէ գլխավորը։ Շատ ավելի հեռահար-նենգ են ԱՄՆ-ի կառավարության նպատակները, որոնք, ի մեծ ցավ մեզ և գլխավորապես մեր իշխանությունների, «անձնվեր հայրենասիրության» սևահողի վրա են իրագործվում։ Ահավասիկ, այդ ինչո՞ւ էիք դուք լռում, երբ 1995-ին բռնակեղծվեց խորհրդարանական ընտրությունը, 1996-ին գրանցվեց թագագողության անդրանիկ դեպքը, և երբ հետագայում էլ հենց Ձեր աչքի առաջ ու հենց Ձեր դեմոկրատիկ քթի տակ բռնախեղվեցին թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունները։
Սակայն ձեզ (այսինքն՝ քեզ և քո պետությանը) այլ խնդիր է բռնատանջում, ՀՀ-ում վերջապես հայկական Մայդան ծնել, նախ, հարկավ, սնուցել այն, հետո լիասիրտ օգտվել դրա թունաբեր պտուղներից։ Չի՛ հաջողվի, վստահ եղեք, և դրա պատասխանը մենք տվեցինք այս ամռանը մայրաքաղաքի կենտրոնական մայրուղում. «Это вам не Майдан, это Маршал Баграмян»։ Սա, պաղատում եմ, ականջիդ օղ արա և այդ օղերը խնամքով փոխանցիր Վաշինգտոնին, այստեղ Մայդան չի լինելու, իսկ եթե գունավոր հեղաշրջման բացիլը կրծում է և երկրիդ սիրտը, ապա բարեկամաբար հորդորում եմ Մայդան կազմակերպել մեզ հարևան-ոխերիմ թշնամի, ձեզ արյունակից-բարեկամ Թուրքիայում։ Առավել ևս, որ դրա համար այսօր առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները։ (Տես, չուշանաք, վաղը կարող է շա՜տ ուշ լինել, զի Թուրքիան կարող է ինքզինքն մասնատվել)։
Իսկ այժմ ամբիոն հրավիրենք ՀՀ արտգործնախարար, այսինքն՝ երկրի թիվ 1 դիվանագետ բարոն Էդվարդ Նալբանդյանին։ Արգո բարոն, ինչո՞ւ եք լռել։ Գուցե աֆրիկյան երկրների հետ դիվանագիտական բուռն կապերի հաստատո՞ւմն է խաթարել Ձեր ղեկավարած գերատեսչության աշխատանքը։ Գուցե։ Բայց միգուցե վաղո՜ւց ժամանակն է սաստել Միլզին, անկյուն մղել Ռիչարդին։ Ի դեպ, ինչպիսին կլինի բարոն Միլզի դեմքի արտահայտությունը, եթե ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը պահանջի ջարդուփշուր անել սատանայի արձանը, կամ արգելել միասեռական ամուսնությունները ԱՄՆ-ով մեկ և այլն։

ԲԱՅՂՈՒՇԱԽԱՂԵՐ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼՃԻ ԴԵՍՊԱՆԱՏՆԱՄԵՐՁ ԱՓԻՆ
(սարկաստիկ իրիկնահաց)
Այո՜, քաղերգիծանքի անզուգական վարպետ-խոհաբան Վարուժան Նալբանդյան, սեպտեմբերի 11-ը բաբելոնյան նոր աշտարակաշինության մեկնարկն էր։ Այո՜, կամ մնում ես քանդված աշտարակի փլատակներում, կամ էլ, ինչ խոսք, ոտքի ես կանգնում, թոթափում ես վարկային լուծդ և ուղղակի ԱՄՆ-ի դեսպանին, ամերիկյան վարկերը, ամերիկյան ֆիլմերն ու ԱՄՆ-ի դրածո-բրածո «հայեցի» գործիչ-ձեռնասուններին հայտարարում ես Persona non grata։ Տիար Միլզ Ռիչարդ, իմ կողմից Դուք հայտարարվում եք անցանկալի անձ՝ ՀՀ-ում և Արցախում։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

* Այս կոտլետի պատմությունն ուղղակի ցնցող է։ ԱՄՆ-ում մի նշանավոր ցեղական ցուլ էր ապրում, քաշը` 1080 կգ։ Նա բազում կենսալիցք ցլիկներ էր պարգևել ամերիկյան անասնապահությանը։ Երբ այս ցուլը վախճանվեց, ԱՄՆ-ի ավանդույթի համաձայն, իսկույն գնահատվեց 1 մլն դոլար։ Եվ, ահավասիկ, որոշ գործամոլներ կամենում էին ցլի «ջանդակը» գնել, վերածել կոտլետի և վաճառել հատը 5 հազար դոլարով։ ԱՄՆ-ի ցլասեր կառավարությունը չհամաձայնեց։

Դիտվել է՝ 7037

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ