Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Վախճանվել է Հնդկաստանի նախկին նախագահը

Վախճանվել է Հնդկաստանի նախկին նախագահը
28.07.2015 | 12:42

Հնդկաստանի նախկին նախագահ Աբդուլ Քալամը մահացել է 84 տարեկանում: Նա կորցրել է գիտակցությունը Մեգհալայա Շիլոնգե նահանգի՝ Հնդկաստանի կառավարման համալսարանում դասախոսության ժամանակ և հոսպիտալացվել է քաղաքի մասնավոր կլինիկայում, բայց կյանքը փրկել չի հաջողվել: Աբդուլ Քալամը, որ Հնդկաստանի նախագահն է եղել 2002-2007-ին, մահացել է սրտի կաթվածից:

Դիտվել է՝ 1405

Մեկնաբանություններ