Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Կա ցույց անելու ժամանակ, կա ցույց չանելու ժամանակ

Կա ցույց անելու ժամանակ, կա ցույց չանելու ժամանակ
10.07.2015 | 00:55

Ասենք անկեղծ՝ Բաղրամյան պողոտայում սկսված շարժումը հայտնվել է պատային վիճակում: Խնդիրն այլ է. արդյոք նրանք, ովքեր շարժումը դանդաղորեն վերածում են «անէության», դա անում են մտածվա՞ծ, թե՞ «ինքնաբուխ»:
Բանն այն է, որ եթե Բաղրամյանում սկսված շարժումը ճիշտ կետում վերջանար, այն է՝ երբ իշխանություններն ինչ-որ քայլ կամ կիսաքայլ արեցին, որով դեֆակտո ստացվեց այնպես, որ ժողովուրդը չի մուծելու այդ յոթ դրամը, ավելին` այն ոչ թե բյուջետային, այլ նվիրատվության միջոցներից է «գոյանալու»` մինչև աուդիտ, իսկ աուդիտից հետո չի բացառվում, որ նոր տնտեսավարողը կասեցնի այդ յոթ դրամը նույնպես, ապա կունենայինք մի իրավիճակ, որում պայքարը կարձանագրեր հաղթանակ։ Կլիներ երիտասարդության գրագետ, ժամանակավոր նահանջ` հարկավոր դեպքում կրկին առաջ գալու լուրջ ներուժով, հանրապետությունը տևական ժամանակ կգտնվեր դրական աուրայի ներքո, նոր սերունդը՝ վճռական խոսքի իրավունք ստացած, չհիասթափված, կանոնիկ։
Սակայն ինչ-ինչ մոդերատորների այդ իրավիճակը ձեռնտու չէր, նրանք ակնհայտորեն արեցին և անում են ամեն ինչ, որ մինչև վերջին խազը փչացնեն այն ամենը, ինչ տեղի ունեցավ այս օրերին Բաղրամյանում, միևնույն ժամանակ շատ լավ հասկանալով, որ իրենք ևս որևէ հաջողության հասնել չեն կարող, բայց փչացնել կարող են, որքան կամենաս:
Եվ այնուհանդերձ, հավաքելով Բաղրամյանում տեղի ունեցածի ծայրերը, արձանագրենք.
ա¤ Հայոց հասարակությունն ու նոր սերունդն ապացուցեցին, որ, ի տարբերություն վաղուց մեռած քաղաքական ուժերի, հարկավոր և ճիշտ կազմակերպման դեպքում իրենք զորու են հարցեր բարձրացնելու, լուծման տանելու, ասել է` «կենդանի» են:
բ¤ Տեղաշարժ տեղի ունեցավ Ռուսաստանի հանդեպ հայոց վերաբերմունքում, ինչը Հայաստանին եթե շատ պետք էր, նույնքան անհրաժեշտ էր նաև Ռուսաստանին, որ վերջինս իսպառ չկորցնի Հայաստանը:
գ¤ Եվ այնուհանդերձ, ասենք ու պնդենք, որ Բաղրամյանը, նրա «փչացումները» հենց այնպես` իրենց համար զարգացումներ չէին, դրանք մեր շուրջը տեղի ունեցող գլոբալ զարգացումների մի փոքրիկ մասն էին` վերադասավորվող աշխարհում և տարածաշրջանում: Տարածաշրջան, ուր տեղի են ունենում առաջնային զարգացումներ. Իրանն ու Մեծ յոթնյակը առավել, քան երբևէ մոտեցել են համաձայնության նիշին, ինչն ինքնին շատ բան է նշանակում` խորհրդարանական ընտրությունից հետո ուշքի չեկող Թուրքիայի, Իսլամական պետության` խոր ագրեսիայի, քրդական դիմակայության օր օրի լրջացող ֆոնին: ՈՒ թե այս ամենին էլ գումարում ես Հունաստանի և ԵՄ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումները, ապա ինքնին հասկանալի է դառնում, որ հենց այնպես չէին ո՛չ Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդերների» տրամադրումը, ո՛չ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ամերիկյան հանդիպումները, այն էլ այսպես ասած` ամերիկյան ուժային կառույցներում, ո՛չ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի` Միացյալ Թագավորության մայրաքաղաքում` «Չեթթեմ հաուզում» ելույթ ունենալու իսկապես անչափ հետաքրքիր փաստը:
Բաղրամյան պողոտայից հետո Ազատության հրապարակում հայտնվածների մասով մեկ հարց է բաց մնում. եթե իշխանությունները մասնակի գիտակցում են այս ամենը, Բաղրամյանը քաղաքականացնողներն ու «փչացնողները» ծանո՞թ են մարտահրավերի այս փնջին, որ սպասում է Հայաստանին: Եթե` այո, պատրա՞ստ են դրանց դիմագրավելու իրենց չափով: Եթե` ոչ, ո՞ւմ ջրաղացին են ջուր ածում, ի վերջո:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1657

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ