«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ինչի՞ համար է գլուխը

Ինչի՞ համար է գլուխը
25.06.2015 | 12:29

ՈՒրբաթ սկսված և երկուշաբթի օրվանից բուռն զարգացում ապրող իրադարձությունները Հայաստանում ռուսական լրատվամիջոցներում նորից աղավաղվեցին: Առաջին անգամը չէր և առաջին օրերին գուցե առանձնապես ուշադրություն չէինք դարձնում, թե մեր մասին աշխարհում ով ինչ է ասում: Նախանձելի հետևողականությամբ ռուսական RenTV-ին, RTR-ը, NTV-ն, Russia Today-ը հաղորդում էին ու շարունակում են «թեժ կետից» հևիհև հաղորդումները, որ Հայաստանում գունավոր հեղափոխություն է, Մայդան, մարդիկ դուրս են եկել փողոց, նրանց հետևում ԱՄՆ-ի դեսպանատունն է, անգամ պատահաբար չի ընտրվել բողոքի վայրը՝ պողոտայի այն հատվածը, որտեղ եվրոպական երկրների դեսպանատներն են: Հավանաբար՝ ռուս լրագրողները աշխարհագրությունից այնքան էլ լավ չեն, որ Եվրոպան Ասիայից տարբերեն: Բացարձակ ապատեղեկատվությունը զուգորդվում է բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններով, որոնք հույս են հայտնում, հորդորում են, որ Երևանում ցուցարարները և Հայաստանի իշխանությունները փոխզիջման հասնեն, բայց պարտադիր շեշտում են, որ ակնդետ հետևում են Հայաստանում ստեղծված իրավիճակին, և ապավինում են ողջամտությանը, հայ ղեկավարության իմաստնությանը և այլն, և այլն:
Հասկանալի է՝ ինչու են ռուսներն ամեն տեղ վախենում Մայդանից, բայց կա առավել վտանգավորը՝ նրանք ցանկացած վայրում պատրաստ են վերացնել «Մայդանը»՝ կա, թե չկա: Քաղաքական ու տեղեկատվական այս պատերազմը Հայաստանի դեմ մի նպատակ ունի՝ թույլ չտալ, որ Հայաստանը էներգետիկ ոլորտում անկախ քաղաքականություն վարի: Հատկանշական էր, որ որևէ խոսք չկա ՀԷՑ-երի ռուս կառավարչի գործունեության մասին, և այս գործունեության հետևանքների, որ այսօր փողոց են հանել մարդկանց: Ռուսաստանն ունի առավել կարևոր խնդիր՝ նրանք պատրաստ են «զոհաբերել» Բիբինին, համաձայն են, որ Հայաստանը պետականացնի ՀԷՑ-երը, բայց պարտադիր պայմանով, որ հետագայում ՀԷՑ-երը սեփականաշնորհվեն անպայման Ռուսաստանում գործող հայ մեծահարուստներից որևէ մեկին: Ոչ մի դեպքում Կրեմլը թույլ չի տա Հայաստանում էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացում, եթե որևէ արևմտյան ընկերություն գնի ՀԷՑ-երը, Ռուսաստանի համար դա նշանակելու է իրենց ազդեցության նվազում, իսկ իրենց ազդեցության դաշտում գործող հայ կառավարիչը ամենաձեռնտու տարբերակն է՝ Բիբին չկա, կա հայ, թող տակից դուրս գա: Կթանկանա՞ էլեկտրաէներգիան, չի՞ թանկանա, թող տեղում որոշեն: Ռուսաստանին դա չի հետաքրքրում, գլոբալ խնդիրներն են միայն կարևոր, լոկալ հարցերը թող տեղում որոշեն: Սա է այսօրվա ամենամեծ խնդիրը, որ քաղաքացիական նախաձեռնության մակարդակով չի գիտակցվում և հանրային ուշադրության չի արժանանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Քաղաքացիական նախաձեռնության ուսերին բարդել բոլոր խնդիրներըշի լուծումը, մեղմ ասած, տեղին չէ: Նրանք բարձրացրել են խնդիրը, սոցիալական խնդիրը, որ պահանջում է քաղաքական լուծում: Իսկ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական ուժերը, բայց նրանք այսօր գերադասում են հերոսանալ իբրև «կենդանի պատնեշ»՝ իրենց ամբողջ մարմնով փակելով չեղած վտանգը ու այդ ընթացքում հնարավորինս խուսափում են օգտագործել իրենց մարմնի ևս մեկ մասը՝ գլուխը: Եթե օգտագործեն, պիտի ընդունեն, որ պետք են ոչ իրավիճակային լուծումներ, որոնք վերաբերում են ակտիվիստներին, բայց ոչ նրանց բարձրացրած խնդրին:

Դիտվել է՝ 2219

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ