Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Հայ ազգը մտավ 2015 թվականի ապրիլ...

Հայ ազգը մտավ 2015 թվականի ապրիլ...
03.04.2015 | 00:26

Եվ այսպես, 2015-ի ապրիլն է։ Մեր ազգը մոտենում է ողբերգական օրվան` Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Մենք արդեն քանիցս անդրադարձել ենք այս թեմային։ Մասնավորապես, ներկայացրել ենք մեր ժողովրդի ողբերգությանը տարբեր մասոնական օթյակների մասնակցությունը, որոնք բուծել են այն նույն «Մակեդոնիա ռիզորտան» («Վերածնված Մակեդոնիան»), որի ներկայացուցիչներն էլ հենց եղել են երիտթուրքերի «Իթթիհադ վե թերաքի» կուսակցության պարագլուխները։ Գրել ենք նաև դեպի լայնորեն հայտնի բանկիր Ռոտշիլդների կլանը տանող բացահայտ հետքերի մասին։ Առավել «թունդ» արևմտամետ ազատականները հաճախ սկսում են տրտնջալ, թե, իբր, պետք չէ որոնել գաղտնաբանական տեսություններ, գաղտնաբանական պատճառներ։ Ամեն ինչ, իբր, շատ պարզ է։ Երևի, նույնիսկ, իհարկե, ամեն ինչ պարզ է, հենց դրա համար էլ ԱՄՆ-ը որպես հրեական բանկիրների տարբեր կլանների կողմից կառավարվող երկիր, մինչև հիմա չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Դրանից էլ պա՞րզ... Եվ իրոք, ոչ մի գաղտնաբանություն այստեղ կապ չունի։
ՈՒզում ենք սկսել մի հոդվածաշար` նվիրված ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ մարդկության դեմ ուղղված այդ հանցագործության մի շարք հետևանքների թեմային։ Ով ուզում է, կարող է միանալ։ Ով առարկում է, թող իր առարկություններն իրեն պահի։ Առնվազն 2012 թվականից աշխարհը բազմիցս նախազգուշացվել է. Արևմուտքը, օրինակ, անսքող ագրեսիա է վարում Սիրիայի ինքնիշխանության դեմ, ու դա անում է միջազգային իսլամական ահաբեկիչների ձեռքերով։ Եվ ագրեսիայի զոհերի մեջ են նաև Սիրիայի, հատկապես Հալեպի ու Քեսաբի, Հյուսիսային Սիրիայի հայերը։ Իսկ դրանք ցեղասպանության զոհերի` ժամանակին թուրքերի ու քրդերի կողմից Դեր-Զոր քշված հայերի սերունդներն են, ինչպես նաև հայկական Կիլիկիայի պատմական տարածքների հայերը, ովքեր ապրում էին իրենց հայրենիքում և ասես զերծ էին յաթաղանի ու թուրքական ֆաշիզմի տիրապետությունից։ Եվ այսօր ո՞վ պիտի պատասխան տա արդեն կոնկրետ Սիրիայի (ու նաև Իրաքի) հայերի ցեղասպանության փորձերի համար, եթե ոչ Արևմուտքի երկրները, որոնք առատորեն ֆինանսավորում են իսլամականներին (թող որ նույնիսկ միայն «Ջեբհաթ-ան-Նուսրայի» և «սիրիական ընդդիմության»), օգնում նրանց զենքով, զինամթերքով, վարժեցման ճամբարներով, փոխադրումներով։ Ի դեպ, ԱՄՆ-ը մի այդպիսի բազա` վարժեցման ճամբար էլ անցած աշնանը «պոկեց» հարևան Վրաստանից, որտեղ մարդասպաններ կպատրաստեն և կնետեն Սիրիայի հայերի դեմ։ «Փառք» Վրաստանի «արևմտյան ժողովրդավարությանը», և տա՛ Աստված, որ հայ աշխարհազորայինների գնդակներից շունչները փչեն բոլոր նրանք, ովքեր պատրաստություն կանցնեն Վրաստանում և կնետվեն Սիրիա։
Բայց ցեղասպանության թեման ավելի լայն է, քան միայն Սիրիայի հայ համայնքի, ամբողջ Մերձավոր Արևելքի հայ համայնքների ապագայի հարցը։ Գուցե, այնուամենայնիվ, սկսենք անցյալի մասին հիշատակումների՞ց։ Ահա մի կարևոր վկայություն` Կոստանդնուպոլսից Անգլիայի դեսպանի գաղտնի զեկույցը իր արտգործնախարարությանը. «Սըր Հարտինգին` սըր Գ. Լոութերից։ Անձամբ և գաղտնի։ 29 մայիսի 1910 թ.»։ Ես բերեմ ընդամենը մի քանի հատված վաղուց արդեն գաղտնազերծված այդ զեկույցից. «Փարիզի երիտթուրքական շարժումը զգալիորեն տարբերվում է սալոնիկյանից և լայն տեղեկություններ չունի վերջինիս ներքին գործունեության մասին։ Սալոնիկ քաղաքի բնակչությունը 140000 է։ Նրանցից մոտ 80000-ը իսպանահպատակ հրեաներ են, իսկ 20000-ը` «սաբեթականներ» (Ցևի Սաբեթի հետևորդներ), այսինքն` քողարկված հրեաներ, որ իբրև մահմեդական էին ներկայանում։ ՈՒրացած հրեաների որոշակի մասը վաղուց էր իտալահպատակություն ընդունել և մտել իտալական օթյակներ։ Հրեական մունիցիպալիտետի նախագահ Թիմա Նաթանը բարձր աստիճանի ձեռնադրման մասոն է։ Թվում է նաև, որ հրեա վարչապետեր Լուցատին և Սոննինոն, ինչպես նաև հրեազգի մյուս սենատորներն ու պատգամավորները, մասոններ են։ Նրանք ընդգծում են, որ իրենց ավանդույթները բերում են «Հին Շոտլանդիա» օթյակից։ Մի քանի տարի առաջ սալոնիկցի հրեա մասոն Էմանուել Կարասսոն, որը հիմա այդ քաղաքի կողմից օսմանյան Մեջլիսի պատգամավոր է, Սալոնիկում հիմնել է իտալական ֆրանկմասոնականության հետ կապված «Մակեդոնիա ռիզորտա» օթյակը։ Միանգամայն ակնհայտ է, որ այդ մարդը աշխատանք է տանում երիտթուրքերի զինվորական և քաղաքացիական գործիչներին մասոնականության հետ հաղորդակցելու ուղղությամբ, նպատակ ունենալով հրեական գաղտնի ազդեցություն տարածել Թուրքիայի նոր ղեկավարության վրա»։
Եվս մեկ մեջբերում. «Չնայած երիտթուրքերի կողմից օգտագործվող «Ազատություն», «Հավասարություն» և «Եղբայրություն» բառերը միաժամանակ նաև իտալական ֆրանկմասոնյան կարգախոսներն են, այդուամենայնիվ, միանգամայն հասկանալի է, որ սալոնիկյան շարժման էությունը հրեությունն է (երիտթուրքերի մոտ, ինչպես և իտալական ֆրանկմասոնականության մոտ տարբերակիչ գույները կարմիր-ճերմակն են)։ 1908 թ. հեղափոխությունից հետո, երբ կոմիտեն տեղափոխվեց Կոստանդնուպոլիս, հայտնի դարձավ, որ նրա ղեկավարներից շատերը ֆրանկմասոններ են։ Կարասսոն սկսեց նշանակալի դեր խաղալ. մասնավորապես, նա հասավ այն բանին, որ իր ձեռքն անցավ Բալկանյան կոմիտեն։ Տեղացի և արտասահմանցի հրեաները սկսեցին նոր վարչակազմին ցուցաբերել ամենաեռանդուն աջակցությունը։ Դա, ինչպես բացատրեց թուրքը, շարունակվեց այնքան ժամանակ, մինչև ժողովուրդը սկսեց խոսել, թե ամեն մի հրեայի կարելի է համարել գաղտնի կոմիտեի գաղտնի լրտես և որ ամբողջ շարժումը ոչ թե թուրքական, այլ հրեական հեղափոխություն էր։ Իտալիայի կառավարությունը որպես գլխավոր հյուպատոս Սալոնիկ ուղարկեց հրեա մասոն Պրիմո Լևիին, որը մինչ այդ արտաքին ներկայացուցչության փորձ չէր ունեցել։ Ամերիկյան դեսպան էր նշանակվել Օսկար Շտրաուսեն, որը Յակոբ Շիֆֆի հետ մեծ ազդեցություն գործեց ամերիկացի հրեաների վրա` այն առումով, որ ապահովի հրեաների վերաբնակեցումը Միջագետքում. դա սիոնիզմի առավել զարգացած այն հոսանքներից մեկն էր, որ հանդես էին գալիս այլ «հայրենիքի» ծրագրերի դեմ»։
Շիֆֆերը, ի դեպ, առնչություն ունեն Ռոտշիլդների կլանի հետ, հիշեցնենք։ ՈՒ հիմա էլ են ներկայացված ամերիկյան իշխանության մարմիններում։ Անգլիական դեսպան Լոութերի գաղտնի զեկույցի տարեթիվը 1910 թվականն է։ Բագվում ¥և ոչ թե Բաքվում, ի գիտություն իբր հայ ժողովրդի ու տարածաշրջանի «պատմությունն իմացողների»¤ հայերը ցարական վարչակազմի աջակցությամբ սկսում են առաջին հայկական հանրային գրադարանի շինարարությունը (հանդիսավորությամբ բացվեց 1911-ին)։ Մինչև 1915 թ. ողբերգությունը դեռ 5 տարի կա, մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` 4 տարի, մինչև Արևմտյան Հայաստանը Թուրքիայից անջատելու Ռուսական կայսրության պլանի (մի շարք հայկական մարզերի ինքնավարացման պլանի) հրապարակումը` 3 տարի։ Բայց արդեն հետևում են մնացել երիտթուրք մասոնների պլանավորած և իրականացրած հայերի կոտորածը Կիլիկիայում` Ադանայում, 1909 թ.... Այսպես ասած, «Իթթիհադ վե թերաքիի» կոմիտեի գործունեության սխեմաների ու մեխանիզմների «գործնական ստուգումը»։ Այո, Թուրքիայի հրեա մասոնները, ինչպես գրել է անգլիական դիվանագետը 1910 թ., տարբերվում են Իտալիայի ու Ֆրանիսայի իրենց եղբայր «որմնադիրներից»։ Բայց... չէին տարբերվում Անգլիայի, ԱՄՆ-ի ու Գերմանիայի իրենց եղբայրներից։ Եվ պետք է նկատի ունենալ. իր հավատին դավաճանած հրեա մասոնը այլևս հրեա ազգի մաս չէ, պետք չէ իսլամ ընդունած հրեա մասոնների կողմից մարդկության, հայերի դեմ կատարված հանցագործությունները վերագրել մնացած բոլոր հրեաներին։ Բայց մասոն հրեաները ԱՄՆ-ի ու Եվրոպայի բանկիրական կլանների հավատարիմ ծառաներն են։
Իսկ պատահակա՞ն է, արդյոք, Պապական Սուրբ աթոռը ընթացիկ տարվա սկզբից առնվազն երկու անգամ հանդես եկել հայտարարությամբ, թե ավելի ու ավելի լայնորեն կբացի իր արխիվները` Հայոց ցեղասպանությունը դեռևս պարուրած գաղտնիքների բացահայտմանը նպաստելու համար։ Համոզված ենք, որ ոչ։ Վատիկանը որոշել է հրապարակել որոշ պատմական փաստաթղթեր, որոնք կարող են լույս սփռել այն բանի վրա, թե ինչու է այդ դաժան հանցագործությունն անցել «համընդհանուր քաղաքական անտարբերության» մթնոլորտում, գրում է «Catholica News Agency»-ն (Ինգլվուդ, ԱՄՆ)։ Իտալացի ճիզվիտների «La Civilta` Cattolica» հանդեսի կարծիքով, հրապարակված նյութերն «ապացուցում են, որ Սուրբ աթոռը տեղյակ է եղել իրադարձություններին և պասիվ չի մնացել», իսկ «Հռոմի Բենեդիկտոս 15-րդ պապը եղել է միակը պետական ու կրոնական գործիչներից, որ բողոքել է զանգվածային հանցագործությունների դեմ»։ Արխիվը Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութեր է տրամադրել Արևելյան եկեղեցիների գործերի միաբանությանը։ Դրանք հրապարակվել են քառահատոր մատենաշարով` ճիզվիտական հոգևոր հայր Ժորժ-Հանրի Ռյուսսենի խմբագրությամբ։ Փաստաթղթերը թվագրված են 19-րդ դարի վերջով-20-րդ դարի առաջին կեսով։ Ժողովածուն ներառում է պապերի և օսմանյան սուլթանների նամակագրությունը, պետքարտուղարների պրեֆեկտների և Սուրբ աթոռի մյուս ծառայությունների քարտուղարների` Վատիկանին հասցեագրված զեկույցները, առաքելական պատգամավորների զեկույցները, իրադարձությունների վայրերից հայ պատրիարքների ու եպիսկոպոսների հաղորդումները, ինչպես նաև ականատեսների ցուցմունքները։ ՈՒշագրավ են Բենեդիկտոս 15-րդի երկու անհատական ուղերձները, որ նա 1915 թ. սեպտեմբերի 10-ին և 1918 թ. մարտի 12-ին հասցեագրած է եղել սուլթան Մեհմեդ 5-րդին։ Սուրբ աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Գասպարին 1921 թ. միջնորդների միջոցով բանակցություններ է վարել Մուստաֆա Քեմալի հետ, նպատակ ունենալով երաշխիքներ ապահովել Թուրքիայի քրիստոնյա բնակչության գոյատևման համար։ Արևելյան եկեղեցիների գործերի միաբանության արխիվների հրապարակված նյութերը պարզաբանում են, թե ինչու շատ պետություններ որևէ դիրք չեն բռնել Հայոց ցեղասպանության հարցում և չեն պաշտպանել հայ ժողովրդին։ Ինչպես գրում է հրատարակությունը, 19-րդ դարի վերջին հայերի առնչությամբ «եվրոպական դիվանագիտության պասիվությունը» աշխատում էր հօգուտ «Օսմանյան կայսրության ամբողջականության պահպանման»։
Խոստովանությունը հատկանշական է, և նախադրյալներ է ստեղծում առնվազն երեք հարցի ձևակերպման համար. 1) իսկ ինչո՞ւ Հռոմի Սուրբ կաթոլիկ եկեղեցին չի օգտագործել ազդեցության, գոնե եվրոպական տերությունների կաթոլիկ վերնախավերի վրա ազդեցության իր բոլոր լծակները, որպեսզի նրանք զսպեին կամ խանգարեին Թուրքիային և թույլ չտային դատաստան տեսնել քրիստոնյաների նկատմամբ, չէ՞ որ, ինչպես հայտնի է, տուժել են ոչ միայն հայերը, այլև հույներն ու ասորիները, 2) Հայոց ցեղասպանության հարցում «եվրոպական դիվանագիտության պասիվության» պատճառների խոստովանությունից հետևո՞ւմ է, արդյոք, որ Եվրոպայի առաջատար պետությունները (ավելի ուշ, իհարկե, նաև ԱՄՆ-ը) ևս գոնե անուղղակի պատասխանատվություն են կրում գրեթե 1,5 միլիոն հայերի ոչնչացման և այն բանի համար, որ ողջ մնացած հայ քրիստոնյաները տեղահանվել են իրենց հայրենիքից ու, հետևաբար, այն աստղաբաշխական դրամական-գույքային վնասի համար, որ Թուրքիայի իշխանությունները պատճառել են հայ ժողովրդին, և 3) ինչո՞ւ էր Վատիկանը լռում և իր արխիվները չէր բացում 20-րդ դարում, ո՞վ էր կաշառք տալիս կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդներին, որպեսզի նրանք մասնակցեին Հայոց ցեղասպանության գաղտնիքների պարտակմանը։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2009 թվականի տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունների հետկանչման, ինչպես նաև Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանության դատապարտման մասին Հայաստանի խորհրդարանի ընդունած հատուկ հայտարարության ֆոնի վրա այդ հարցերն ամենևին էլ հռետորական չեն։ Ի դեպ, Հայաստանի Ազգային ժողովը բնավ էլ առաջին խորհրդարանական մարմինը չէ, որ ուշադրություն է հրավիրում 20-րդ դարի սկզբներին Թուրքիայի հանցավոր գործողությունների ընդհանուր հակաքրիստոնեական բնույթի վրա։ Այսպես, 2007 թվականին Ցեղասպանությունների հետազոտման միջազգային ասոցիացիան օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների, ասորիների բնաջնջումը որակել է իբրև ցեղասպանություն։ Բացի այդ, 2010 թ. մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը հատուկ բանաձևով դատապարտել է օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը։ Հույների ցեղասպանությունը դատապարտել են Հունաստանի և Կիպրոսի խորհրդարանները։ Եվ նույն Վատիկանն էլ առաջին անգամ չէ, որ բացում է իր արխիվները։ Դեռ 2011 թ. ամռանը Վատիկանի գաղտնի արխիվի պրեֆեկտ եպիսկոպոս Սերջիո Պագանոն հաղորդել էր, որ փաստաթղթերը կներկայացվեն 2012 թ. փետրվարին Հռոմում բացվելիք Վատիկանի արխիվային փաստաթղթերի «Lux in Arcane» ցուցահանդեսում։ Արխիվարիուսը նշել էր, որ 1896 թ. Հռոմի պապ Լևոն 13-րդը սուլթան Աբդուլ Համիդին կոչ էր արել գթասրտություն հանդես բերել և վերջ տալ հայերի ցեղասպանությանը։ Պագանոն հաղորդել էր նաև, որ Հայոց ցեղասպանության մոտ հարյուր փաստաթղթեր, այդ թվում` թուրք զինվորականների գործողությունների վերաբերյալ Վատիկանի գաղտնի արխիվներից առնված գրավոր վկայություններ, կհրատարակվեն առանձին գրքով։ Նույն 2011 թ. նա քաղվածքներ ներկայացրեց դրանից։ Մասնավորապես, Մուստաֆա Սուլեյման անունով թուրք զինվորի վկայությունը. «Մենք մտնում էինք հայկական գյուղերն ու սպանում էինք բոլորին, առանց սեռ ու տարիք հաշվի առնելու։ Մեզ հետ գյուղ եկած քրդերը թալանում էին հայերի տները։ Բազմաթիվ տարեց հայեր, հաշմանդամներ թաքնվել էին քաղաքի կենտրոնում գտնվող դպրոցում, բայց հրաման կար` մենք նրանց էլ սպանեցինք։ Գելիկուզան ավանում սպանվեց կամ ողջակիզվեց 800 հայ։ Հանեցին հայր Հովհաննեսի աչքերը, մորուքը, ականջներն ու քիթը կտրեցին։ Ես ոչ մի երեխա չեմ սպանել, նույնիսկ երկու երեխա եմ փրկել։ Նրանց նույնիսկ երեք օր թաքցրել էի իմ վրանում, բայց մի օր մտա և տեսա նրանց մասնատված մարմինները...»։
2011 թ. եպիսկոպոս Պագանոն հաղորդել էր նաև, որ Վատիկանը հրապարակելու է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երիտթուրքերի կառավարման օրոք Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվները ևս։ «Այդ փաստաթղթերը ցավի ու սարսափի անդիմանալի զգացում են առաջ բերում։ Հայերի նկատմամբ թուրքերի դաժանության մասին հաղորդումներն ինձ ստիպում էին ամաչել, որ ես մարդ եմ»,- միաժամանակ ասել էր Վատիկանի եպիսկոպոսը։ Եվ իրոք, փաստաթղթերի այն առաջին շարքի ցուցահանդեսը կայացավ և տևեց 2012 թ. փետրվարից մինչև սեպտեմբեր։ Այն կազմակերպվել էր Վատիկանի Կապիտոլիումի թանգարանում, ներկայացված էին փաստաթղթեր` սկսած 1621 թվականից։ Բայց ի՞նչ օգուտ արխիվների պարբերական բացումից։ Հասարակության ակտիվացում այս կամ այն երկրում, թող լինի երկրների խմբում։ Հայոց ցեղասպանության (ինչպես նաև, իհարկե, հույների, ասորիների և այլոց ցեղասպանությունների) ճանաչման և դատապարտման պայքարի շարունակման նույնիսկ ռոմանտիկորեն տրամադրված կողմնակիցների մեծամասնությունը հիանալի հասկանում է, որ ոչինչ չի շարժվի մեռյալ կետից այնքան ժամանակ, քանի դեռ, առնվազն, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր հինգ անդամները վերջնականորեն համապատասխան օրենսդրական ակտեր չընդունեն և, ի զարգացում դրանց, օրենքներ չընդունեն Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին, ճիշտ այնպես, ինչպես հիմա գործում են այն անձանց և ուժերի դեմ, ովքեր կհամարձակվեն ժխտել հրեաների հոլոքոստը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Իսկ այդ հարցում, ավաղ, ԱՄՆ-ի և Թուրքիայի մյուս լոբբիստների բռնած դիրքը չափազանց ուժեղ գործոն է, ինչպես պարզվում է, նույնիսկ Ռուսաստանի և Ֆրանսիայի համար, որոնք ժամանակին առաջին քայլերն են ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ուղղությամբ։ Չէ՞ որ ո՛չ Մոսկվան, ո՛չ Փարիզը իրենց «ճանաչումը» այդպես էլ չբարձրացրին անկասելիորեն գործող օրենքների աստիճանի։ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան միշտ դեմ են։
Հայկական հարցի նկատմամբ մեծ տերությունների քամահրանքը, իհարկե, նորություն չէ։ Ահա հիմա էլ 2015-ի ապրիլին, վերոհիշյալ իրավիճակը կրկնվում է։ Այսպես, հավաստված են սգո միջոցառումներին մասնակցելու համար միայն Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների այցերը Երևան, Չինաստանը լռում է, թեև վերջերս պետական այցով այնտեղ էր Հայաստանի նախագահը։ Մեծ Բրիտանիայի թագուհին կուղևորվի... Թուրքիա` մասնակցելու Գալիպոլիի մոտ Անտանտի զորքերի նկատմամբ թուրքերի տարած հաղթանակի տոնակատարությանը։ ԱՄՆ-ը... Իսկ մեզ պե՞տք է, արդյոք, որ ԱՄՆ-ի նախագահը Երևան գա ապրիլի 24-ին։ Չէ՞ որ նա, ըստ էության, մասնակցում է հայերի և մյուս քրիստոնյաների ցեղասպանությանը Սիրիայում։ Այդ թվում` հայկական Կիլիկիայի վերջին նշխարում..

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5023

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ