«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Պուտինը բանկիր Ռոտշիլդներին դուրս շպրտեց ՌԴ-ից և փակեց աֆղանական հերոինի ամերիկյան մատակարարումների ուղիները»

«Պուտինը բանկիր Ռոտշիլդներին դուրս շպրտեց ՌԴ-ից և փակեց աֆղանական հերոինի  ամերիկյան մատակարարումների ուղիները»
17.03.2015 | 00:05

(սկիզբը` այստեղ)

Բայց, այնուամենայնիվ, վստահենք ամերիկացի Ջիմ ՈՒիլլիին. «Պուտինը դեմ է Ռոտշիլդներին, իսկ Ռոտշիլդները նրան հատուցում են... Ռուսաստանն ու նրա նախագահին արևմտյան լրատվամիջոցներում որպես հրեշ ներկայացնելու արշավի ֆինանսավորմամբ, խրախուսում են ՌԴ-ի դեմ ուղղված «պատժամիջոցները»։ Այս իրավիճակում Ռուսաստանը եզակի հնարավորություն ունի իր նպատակների համար օգտագործելու միջազգային ֆինանսական-արդյունաբերական խմբավորումների մրցակցային պայքարը։ Այդ խնդրի լուծման գործում լիովին կարելի է դաշնակցել Չինաստանի հետ, որին Արևմուտքում համարում են Ռոտշիլդների «գաղութ» (վերջին տարիներին հենց Երկնակայսրություն են նրանք տեղափոխել իրենց հիմնական բազան)։ Մինչ Ռոտշիլդները համարում են, թե ՉԺՀ-ն գործում է իրենց պատկանող HSBC բանկի «թելադրանքով» (որը, իրոք, չինական կառավարությանը խորհրդատվական աջակցություն է ցուցաբերում ֆինանսատնտեսական հարցերում), Պեկինն իր խաղն է խաղում` Խոր Արևելքի խաղը, և միտք էլ չունի պարտվելու։ Մինչ Ռոտշիլդները Ռոկֆելլերների հետ իրենց շախմատային պարտիան են խաղում, Մոսկվան ու Պեկինը կարող են փորձել «սեփական օյինները» խաղալ նրանց գլխին։ Ինչն էլ, ըստ էության, տեղի է ունենում մեր ժամանակակիցների աչքի առջև։ Ի դեպ, HSBC բանկը ներկայացված է նաև մեզ մոտ` Հայաստանում։ Հետևություն արեք...

Օրինակ, 2014 թ. նոյեմբերին ամերիկյան «Bussiness Insider» հանդեսն արձանագրեց, որ ռուսական գազը Չինաստան արտահանելու բազմամիլիարդանոց գործարքները Արևմուտքի կողմից ընկալվել են ոչ այլ կերպ, եթե ոչ «Պուտինի վրիժառություն»։ Հանդեսը կարծում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ձգտում են սահմանափակել դոլարի համաշխարհային գերիշխանությունը և դրանով մեծ շահ քաղել իրենց համար։ ՉԺՀ-ի նախաձեռնությամբ, դեռ 2014 թ. հոկտեմբերի 24-ին գրեթե բոլոր ասիական երկրները ստորագրեցին «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի» ստեղծման համաձայնագիրը, որը նոր կառույց է` Չինաստանի գերակշռությամբ։ Արդեն նոյեմբերին Արևմուտքի և Ասիայի առաջատար լրատվամիջոցները տագնապով ընդգծում էին, որ Չինաստանը համաշխարհային առևտրի դոլարազերծման արշավ է սկսել և արդեն հերթական հարվածներն է հասցրել «նավթադոլարին»։ Բայց դա նշանակում է, որ Չինաստանը խփում է հենց Ռոտշիլդների կլանի «Բրետտոն-Վուդսի համակարգին»։ Հետևաբար, նաև ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգին (ԴՊՀ) և Դաշնային պահուստային բանկին (ԴՊԲ)։ Զուգահեռաբար տեղի է ունենում յուանի «սողացող» արմատավորումը Հյուսիսային Ամերիկայի (Կանադա, Մեքսիկա) առևտրական հրապարակներում և Պարսից ծոցի տարածաշրջանում։

2014 թ. նոյեմբերից արևմտյան լրատվամիջոցները ոչ պակաս տագնապով նշում են, որ պուտինյան Ռուսաստանն ընթանում է համաշխարհային առևտրում «ոսկու ստանդարտի» ներդրման ուղղությամբ, և Չինաստանը հանդես է գալիս որպես Ռուսաստանի դաշնակից։ Այսպես, իտալացի Ջամպաոլո Ռոսսին «Il Fatto Quotidiano» թերթի էջերում «Պուտինի ոսկին» հոդվածում դատողություններ է անում ՌԴ-ի ոսկու պահուստների մեծացման մասին. «Պուտինյան Ռուսաստանը իսկական «ոսկու տենդի» մեջ է։ «World Gold Council»-ի պաշտոնական տվյալների համաձայն, 2014 թ. երրորդ եռամսյակում ամբողջ աշխարհի կենտրոնական բանկերի պաշարներին ավելացված ոսկու կեսից ավելին գնվել է Մոսկվայի կողմից` մոտ 55 տոննա»։ Արևմտյան վերլուծաբանների համար, իհարկե, դա բացատրվում է ՈՒկրաինայում ճգնաժամի և ռուբլու դևալվացիայի հետևանքների վերացման անհրաժեշտությամբ, ինչը հետևանք է եղել Արևմուտքի պատժամիջոցների։ «Ոսկին վերջին հանգրվանն է», և ամեն ինչ վկայում է այն մասին, որ Պուտինը ձգտում է պաշար տեսնել աշխարհաքաղաքական լարվածության և նավթի գների հետագա անկման հետևանքով սպասվող «երկար ձմեռներից» առաջ, որոնք խստագույնս ազդում են տնտեսության վրա։ Չէ՞ որ նավթի ու գազի արտահանումից է ստացվում Ռուսաստանի եկամուտների 45 %-ը։ Ռուսաստանը վերջին տասը տարում եռապատկել է իր ոսկու պաշարները, և հիմա ունի 1150 տոննա ոսկի, ոսկու պաշարներով Ռուսաստանը դարձել է աշխարհի հինգերորդ երկիրը` ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից ու Ֆրանսիայից հետո։ «Շուկայի ձեռնածումը, որն այսօրվա դրությամբ տեղի է ունենում ամերիկյան դոլարի միջոցով, շուտով կվերանա։ Ոսկու արժույթի պահուստներն անսահմանափակ չեն, առավել ևս, որ վերջին տարիներին ֆինանսական ճգնաժամը արևմտյան շատ երկրների ստիպել է հսկայական քանակությամբ ոսկի վաճառել, որի մի լավ մասը շտապեցին գնել Ռուսաստանն ու զարգացող երկրները (Չինաստանն ու Հնդկաստանը)։ Կուտակված ոսկին կօգտագործվի այդ երկրների միջև որպես վճարման միջոց դոլարին փոխարինելու համար, որոնք ավելի ու ավելի մեծ կշիռ են ձեռք բերում համաշխարհային տնտեսական համակարգում»,- ամփոփում է Ռոսսին և ընթերցողին հանգեցնում այս հետևությունը. «Իրականում Պուտինը դոլարի մնացորդային ընդունակությունը կօգտագործի, որ ոչնչացնի նրա գերիշխանությունը, իսկ դրա հետ մեկտեղ նաև ԱՄՆ-ի համընդհանուր առաջատարությունը»։

Արևմտյան լրատվամիջոցներին Ռոսսին խորհուրդ է տալիս «փորձել արագորեն պատմել Ռուսաստանի նկատմամբ կարճատես ընդդիմության մասին, քանի որ հակադրության շարունակումը կարող է մեզ ներքաշել անշրջելի ճգնաժամի մեջ»։ Արևմուտքը ՌԴ-ի հանդեպ «ոսկու թեման» շարունակում էր արծարծել նաև 2015 թ. հունվարի վերջին։ Ոսկու հանույթը Ռուսաստանում 2014 թ. կազմել է 272 տոննա։ Դա ՌԴ-ն դարձնում է ոսկու` աշխարհի երկրորդ արդյունահանողը, ասվում է «Thomson Reuters GFMS»-ի տեսությունում։ Անգլիացիները նշում են, որ անցած տարի Ռուսաստանն այդ ցուցանիշով հասել և անցել է Ավստրալիայից, որի ոսկու արդյունահանման ցուցանիշը կազմել է 269,7 տոննա։ Իսկ Ռուսաստանից առաջ եղել է միայն Չինաստանը` 465,7 տոննա։ 2014 թ. ոսկու համաշխարհային ընդհանուր արտադրությունը, GFMS-ի հաշվարկներով, աճել է 2 %-ով և կազմել 3,109 հազ. տոննա (մոտ 100 մլն ունցիա)։ Շուկայում ընդհանուր առաջարկը, հաշվի առնելով նաև երկրորդային ոսկին, գրեթե չի փոխվել. 4,273 հազ. տոննա (137 մլն ունցիա)։ GFMS-ը 2014 թ. ոսկու պահանջարկի տվյալներ էլ է բերում. 4,041 հազ. տոննա (123 մլն ունցիա), այսինքն, նվազել է 18,7 %-ով։ Այդ թվում` 10,5 %-ով, այսինքն` 2,133 հազ. տոննայով (գրեթե 69 մլն ունցիայով) նվազել է ոսկերչական արդյունաբերության պահանջարկը։ Կենտրոնական բանկերի գնումներն աճել են 12,7 %-ով և հասել 461 տոննայի (15 մլն ունցիա), արդյունաբերական պահանջարկը նվազել է 4,7 %-ով, հասնելով 389 տոննայի (12,5 մլն ունցիա)։ Ներդրումային պահանջարկը նվազել է 40,1 %-ով` իջնելով 1,057 հազար տոննայի (34 մլն ունցիա)։ 2013 թ. տվյալներով, ՌԴ-ն երրորդ տեղում էր աշխարհում ոսկու արդյունահանման գծով, անցնելով ԱՄՆ-ից, իսկ 2014-ին արտադրությունն ավելացրեց ևս 9 %-ով։

Եվ այսպես, Չինաստանն ու Ռուսաստանը ոսկու արդյունահանման և արտադրության գծով համաշխարհային առաջատարներն են, իսկ Ռուսաստանը նաև առաջատար է դարձել համաշխարհային շուկաներից ոսկու գնման գծով։ Ի դեպ, նույնիսկ այնպիսի, թվում է, «սուսուփուս» և ապահովված եվրոպական երկիր, ինչպիսին Նիդերլանդներն է, էլ չենք խոսում եվրոպական տնտեսության այնպիսի «ասերի» մասին, ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, նետվեցին Ռուսաստանի հետքով` ոսկի գնելու և կուտակելու ոլորտում։ ՈՒրեմն, Եվրոպայում էլ են ոմանք հասկանում, թե ի վերջո ինչ է լինելու։ Կանխապես պատրաստվում են «իքս ժամին»... Ինչևէ, մենք մատնացույց արեցինք արևմտյան աղբյուրները, որոնք հաղորդում են ինչպես ոսկու գնման և արդյունահանման, այնպես էլ համաշխարհային առևտրի կամ գոնե դրա կարևորագույն մասի դոլարազերծման ոլորտում Ռուսաստանի և Չինաստանի քաղաքականության նրբությունների մասին։ Իսկ փետրվարյան երկու հաղորդումները (փետրվարի 19-ի և 20-ի) էլ ավելի են համոզում, որ Մոսկվան ու Պեկինը մեծացնում են ճնշումը դոլարին, ուրեմն և Ռոտշիլդներին ու ԱՄՆ-ի ԴՊՀ-ին և ԴՊԲ-ին իրենց ներդաշնակ դիմակայության կազմակերպման գործում։ Այսպես, սկզբում հաղորդվել էր, որ 2014 թ. դեկտեմբերին Ռուսաստանը ԱՄՆ-ի գանձապետական փոխառությունների (US Treasuries) մեջ կատարվող ներդրումները կրճատել է 22,1 մլրդ դոլարով։ Այս մասին վկայում են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության և Դաշնային պահուստային համակարգի հետազոտության արդյունքները։ Այդ հետազոտության տվյալների համաձայն, 2014 թ. դեկտեմբերին Ռուսաստանը ամերիկյան այդ փոխառության մեջ ներդրել էր 86 մլրդ դոլար, մինչդեռ նոյեմբերին այդ ցուցանիշը եղել էր 108,1 մլրդ դոլար։ ԱՄՆ-ի պարտքային պարտավորությունների մեջ ներդրումների ընդհանուր ծավալով Ռուսաստանն առայժմ աշխարհում մնում է 12-րդ տեղում։ Բացի Ռուսաստանից, ամերիկյան գանձապետական փոխառությունների մեջ իր ներդրումները նվազեցրել է նաև Չինաստանը։ Անցած տարվա դեկտեմբերին ՉԺՀ-ն գնել էր 1 տրիլիոն 244,3 մլրդ դոլարի փոխառություն։ Դա 6,1 մլրդ-ով պակաս է, քան նոյեմբերին։ Տարվա արդյունքներով կրճատումը կազմել է 25,8 մլրդ դոլար։

Ռուսաստանը US Treasuries-ի փոխառության պարտատոմսերի հիմնական գնորդների խումբ մտավ 2008 թ.։ Այն ժամանակ ՌԴ ներդրումները գանձապետական պարտատոմսերում ավելացան ավելի քան երեք անգամ` 33 միլիարդից հասնելով 116 միլիարդ դոլարի։ Բայց խնդիրը միայն այն չէ, որ Ռուսաստանն ու Չինաստանը նվազեցնում են ներդրումները ԱՄՆ-ի պետական պարտատոմսերի մեջ։ Անմիջապես հաղորդվեց նաև, որ 2015 թ. հունվարին Ռուսաստանը ամերիկյան գանձապետական պարտավորությունները «թեթևացրել է» 22 մլրդ դոլարով, և դա «պատմական ռեկորդ է»։ «Մնացել է 86 մլրդ դոլար, գրում են արևմտյան վերլուծաբանները և նշում, որ դա «նվազագույն մակարդակն է 2008 թ. հունիսից ի վեր»։ Եվ ամերիկյան պետական գանձապետական պարտավորությունները իրենից թոթափում է ոչ միայն Ռուսաստանը, այլև ՉԺՀ-ն։ Չինաստանը ևս վաճառել է 6 մլրդ դոլարի «թրեյժերս», և առաջին տեղը կզիջեր օտարերկրյա ավանդապահ Ճապոնիային, բայց արի ու տես, որ Ճապոնիան էլ 10 մլրդ դոլարի պարտատոմս թափեց։ Եթե դատելու լինենք ԱՄՆ-ում եղած բոլոր թղթերով ու ավանդներով, ապա միայն 2014 թ. դեկտեմբերին օտարերկրացիները ԱՄՆ-ից հանել են մի աներևակայելի գումար` 174,8 մլրդ դոլար։ «Դա ռեկորդ է 2009 թվականի հիշարժան հունվարից ի վեր»,- գրում են արևմտյան վերլուծաբանները։ Մերկախոս չերևալու համար նրանք վկայակոչում են ինչպես պաշտոնական տվյալներ, այնպես էլ փորձագետների հաշվարկներ, ներկայացնելով նաև համապատասխան գրաֆիկներ։

Իհարկե, անգամ բոլոր թվարկումները վկայություն չեն այն բանի, թե «դոլարի մահն» ու Ամերիկայի փլուզումը վրա կհասնեն արդեն վաղը կամ մյուս օրը։ Մենք Հայաստանին և մեր համաքաղաքացիներին ներկայացնում ենք գերիշխող միտումը, իսկ Հայաստանի իշխանություններն ու մեր համաքաղաքացիները թող իրենք աշխատեն կողմնորոշվել և կարևոր որոշումներ ընդունել։ Բարեբախտաբար վերջերս մեր հարևան Իրանն էլ հայտարարեց, որ իր ամբողջ առևտուրն ու տնտեսական մնացած գործունեությունը վերջնականապես ազատվում են ԱՄՆ-ի դոլարից։ ՈՒ քանի որ դա բացահայտորեն հայտարարում են նաև Ռուսաստանի Պետդումայում, ապա կարելի է ենթադրել, որ ռուսաստանցի խորհրդարանականները դրա համար ունեն և՛ «վերևների» հավանությունը, և՛ ամեն տեսակի շոշափելի հիմքեր։ Օրինակ, ՌԼԴԿ-ից Պետդումայի պատգամավոր Ռոման Խուդյակովի հայտարարությունները. Ռուսաստանի հովանու ներքո աշխարհը կազատվի «դոլարային թմրամիջոցից»։ «Հիշենք 2008 թ. ճգնաժամը, երբ իբր ամենահուսալի հիփոթեքային ընկերությունները մեկ օրում սնանկացան։ Նույն բանը կկատարվի նաև դոլարի հետ, միայն այս անգամ փուլ կգա ամբողջ աշխարհի տնտեսությունը։ Այսօր մեր հիմնական խնդիրն է լիովին վերացնել կախումը դոլարից։ Իրավիճակն արմատապես կփոխվի, եթե մենք դոլարը առավելագույնս դուրս մղենք արտաքին առևտրական շրջանառությունից։ Որպես առաջին քայլ անհրաժեշտ է ազգային արժույթով առևտուր անելու վերաբերյալ պայմանագրեր կնքել BRICS-ի երկրների հետ (Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և Հարավային Աֆրիկայի)»։

Բայց դոլարի դեմ պայքարը միաժամանակ գոտեմարտ է նաև ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի և Դաշնային պահուստային բանկի հետ, այսինքն` «պատերազմ» Ռոտշիլդների դեմ։ Նրանք էլ ձեռքները ծալած չեն նստում. հիշո՞ւմ եք Փարիզի «Շառլի Էբդո» ամսագրի ողբերգությունն ու Արևմուտքում անցկացված «Ժը սյուի Շառլի» («Ես Շառլի եմ») ակցիան։ ՈՒրեմն, անցած տարվա դեկտեմբերին հոլանդական «Quote» հանդեսը մի հարցազրույց հրապարակեց Ռոտշիլդների ընտանիքի ներկայացուցչի` Ֆիլիպ դը Ռոտշիլդի հետ, որը խոստովանել է, որ Ռոտշիլդների ընտանիքը ձեռք է բերել «Շառլի Էբդոյի» տոմսերի հսկիչ ծրարը։ Հազիվ թե դեկտեմբերի 18-ին այս ոչ այնքան կարևոր փաստը որևէ մեկին հուզած լինի, թեև Ֆիլիպը վերապահել է, որ իր հորեղբայր բարոն Էդուարդ դը Ռոտշիլդը առարկել է այդ գործարքի դեմ, իսկ որոշ ազգականներ նույնիսկ մտադիր են եղել խափանել գնումը։ Ինչո՞ւ։ Իբր այն պատճառով, որ դա զանգվածային լրատվամիջոցների աչքում Ռոտշիլդներին կդարձնի «քաղաքական ուժով օժտվածներ»։ Ահա մի մեջբերում «Quote» հանդեսի հարցազրույցից. «Մենք ուզում ենք խուսափել դրանից ամեն գնով։ Մենք ոչ մի ընդհանուր բան չունենք քաղաքականության հետ»։ Բայց, ի վերջո, Ֆիլիպը գնեց հանդեսը։ ՈՒ հանկարծ մեկ շաբաթ չանցած (այ քեզ տարօրինակ բան) «Շառլի Էբդոն» նոր դարագլուխ է բացում Եվրոպայի կյանքում` իսլամի հետ բացահայտ դիմակայության դարագլուխը, որովհետև հունվարի 7-ի առավոտյան հումորիստական հանդեսի խմբագրություն եկան հումորի զգացում չունեցող, փոխարենը զենք ունեցող մարդիկ։ Այնուհետև ամեն ինչ զարգացավ ինչպես կինոյում։ Ընդ որում, Արևմուտքում ոչ ոք «չի հիշում» մոտ 200 հազար, օրինակ, իրաքցիներին, որոնք իրենց մահը գտան Իրաքի արևմտյան օկուպացման տարիներին, ոչ ոք չի հիշում Սիրիայի և Իրաքի քրդերի ու եզդիների ցեղասպանության մասին, էլ չենք խոսում Դոնբասի հազարավոր զոհված բնակիչների մասին, այդ թվում` հարյուրավոր երեխաների։

Բայց և այնպես, ինչո՞ւ էր այն ժամանակ այնքան անհանգիստ Ռոտշիլդների ընտանիքում, ինչպես հոլանդական շաբաթաթերթին տված հարցազրույցում բերանից թռցրել էր Ֆիլիպը։ Ինչո՞ւ էր հորեղբայրը դեմ։ Ինչո՞ւ էին ուզում խափանել հենց այդ ամսագրի գնումը։ Չէ՞ որ դա մանրուք էր։ Ռոտշիլդները, ինչպես ցանկացած այլ ֆինանսական կլան, չեն կարող կապված չլինել քաղաքականության հետ։ Դրա համար վախենում են, թե մենք կկասկածենք, որ Ռոտշիլդները իրական քաղաքական ուժ ունեն միայն այն պատճառով, որ մի փոքր երգիծական հանդես են գնել։ Ծիծաղելի է։ Ծիծաղելի կլիներ, եթե չիմանայինք, թե ինչ կարգի ծաղրանկարներ է պատկերում այն, և որ կրոնական ծաղրանկարները մեկ անգամ չէ, որ իսլամական աշխարհում սպանությունների ու բողոքների են հանգեցրել։ Բայց հարկավոր էր մի ինչ-որ ավելի դիտարժան բան անել հասարակ մարդկանց վրդովմունքը բորբոքելու համար։ Զուր չէ, որ Ֆրանսիայի կյանքի այդ դրվագը շատ փորձագետների հիշեցրեց այն, ինչից սկսվեց ամերիկացիների պատերազմը «ահաբեկչության դեմ»` 2001 թ. սեպտեմբերի 11-ը։

Ռուս փորձագետ Ալեքսանդր Ժիլինը կարծում է. «Ռոտշիլդներն ու նրանց մակարդակի մյուս տղաները արեցին ամենագլխավորը. աշխարհում ստեղծեցին տեղեկատվական պահակախումբ, մենք ասես գաղութում լինենք, որը հսկում են տեղեկատվական եղանակով։ Նայեք Եվրոպային, նայեք ԱՄՆ-ին, նայեք CNN-ի կարգի համաշխարհային գործակալություններին` մեզանում ազատ ժուռնալիստիկա չկա։ Մեզանում մաքուր տեղեկատվություն չկա, մեզանում կա գործընթացների տեղեկատվական սպասարկում, երրորդ համաշխարհային պատերազմի քողարկվող դրվագներ»։ Մի այսպիսի լեգենդ են պատմում. երբ 1849-ին մեռնում էր Գութլե Շնապերը, վերջին շնչում ասում է. «Եթե իմ որդիները պատերազմ չուզեն, ապա ոչ մի պատերազմ էլ չի լինի»։ «Շառլի» ունենալը, իհարկե, հանցանք չէ, դա նույնիսկ փողի այնքան էլ շահավետ ներդրում չէ, իսկ տերերի համար բազմամիլիոնանոց շահույթ ունենալը շատ հեշտ բան է։ Բոլորին է հայտնի, որ ԱՄՆ-ի ԴՊՀ-ն գտնվում է ոչ թե պետության ձեռքին, այլ պատկանում է լավ բարեկամ բանկիրների մի նեղ շրջանակի, իսկական «փողատերերի», որոնք էլ հենց որոշում են ԱՄՆ-ի սուրբ առաքելությունը` որ երկրում ժողովրդավարությունը ռմբակոծեն այս անգամ։ «Լավ բարեկամների նեղ շրջանում» տեղ ունի նաև Ռոտշիլդների ընտանիքը։

Ի՞նչ նպատակ են այսօր հետապնդում ԱՄՆ-ը կամ հենց իրենք` Ռոտշիլդները։ «Բաժանիր և տիրիր». սա է աշխարհակալների գլխավոր կարգախոսը, և փորձագետներից ոչ ոք չի կասկածում, որ այսօր Եվրոպան հմտորեն կռվեցնում են իսլամի հետ։ Եվ դա միանգամայն լուրջ հիմք է համաշխարհային պատերազմի համար, եթե, այնուամենայնիվ, չհաջողվի «կրակի տալ» միայն Եվրոպան կամ միայն Ռուսաստանը։

Պուտինին և ռուսաստանցիների 99 %-ին հետաքրքրում է Ռուսաստանի դիրքերի պաշտպանությունը, իսկ Ռոտշիլդներին` ռեսուրսների վերակողմնորոշումը, ինչից հետո, իրենց իսկ կենտրոնական բանկերի միջոցով, աշխարհը ֆինանսական փոթորկի բերանը տալը։ Խաղացվող խաղի նրբությունը նաև այն է, որ Ռոտշիլդները թաքնվել են Ռուսաստանի ու Չինաստանի թիկունքում, իսկ Ռոկֆելլերները, մնալով դատարկաձեռն, ասենք, հեղափոխություն սարքեցին ՈՒկրաինայում, որպեսզի թուլացնեն Ռուսաստանի դիրքերը։ Կամ էլ ընդհակառակը, ուղղակի այդ երկու ընտանիքների տեղերը փոխեք։ Բանը հասնում է սարկազմիկ սատիրայի. հիմա Ռոտշիլդները բուն ՌԴ-ում պահում են «գրչակներ», որպեսզի սրանք պրոպագանդեն` օ՜յ, մարդիկ, լսո՞ւմ եք, «Ռոտշիլդները Ռուսաստանի կողմից են խաղում»։ Իսկ այ պատերազմի սանձազերծումը, երրորդ համաշխարհայինի կուլիսային հրահրումը հանցագործություն են։ ՈՒստի ովքեր դեմ են երրորդ համաշխարհային պատերազմին, պետք է միաբանվեն։ Միաբանվեն Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի հետ։


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4058

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ