«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Հայաստանը վերածվում է «երկու գենսեկների» երկրի. մեկը «թագավորում» է Բաղրամյան 26-ում, մյուսը՝ Կանյաչնիում

Հայաստանը վերածվում է «երկու գենսեկների» երկրի. մեկը «թագավորում» է Բաղրամյան 26-ում, մյուսը՝ Կանյաչնիում
21.11.2014 | 12:58

Հայաստանի Երրորդ հանրապետության իշխանությունները շատ շուտ ռեստավրացրեցին կառավարման սովետական ավանդույթներն ու ձևերը: 1995-96 թթ. արդեն բարեփոխումները, ըստ էության, դադարեցվեցին: 1995-ի խոհրդարանական ընտրությունների ժամանակ կառավարող «Հանրապետություն» միավորման համամասնական ցուցակը՝ ՀՀՇ-ի քաղաքական թիմի ու բյուրոկրատիայի միաձուլման հետևանք էր: Այդ գործարքը խոհրդանշական դարձավ սովետական կառավարման ռեստավրացիայի տեսանկյունից: Մեկ տարի հետո արդեն՝ իշխանության միջանցքներից պետք է հեռացվեր վարչապետ Հրանտ Բագրատյանը, ում անունն արդարացիորեն ասոցացվում է 90-ականների բարեփոխումների հետ: Ճանապարհ էր բացվում «հայկական թերմիդորի» հաղթանակի համար, որն էլ տեղի ունեցավ 1998-ի փետրվարին:
Այս օրերին կառավարման սովետական մշակույթի ռեստավրացիա, բում տեղի է ունենում ընդդիմադիր ճամբարում. եռյակը նմանվում է նոմենկլատուրային կառույցի: Նույնիսկ սովետական շրջանի վերնագրերի պակաս չկա՝ «համաժողողովրդական շարժմանը միացան»-ի նշանաբանով: Եթե այսպես շարունակվի, Գագիկ Ծառուկյանն ու նրա թիմը հնգամյա պլանը կկատարեն երեք տարում:
Այս ամենը տխուր է, նույնիսկ շատ տխուր: Մեր երկրում իրական քաղաքականությունը վերջանում է տեղը զիջելով երկու վերտիկալների գործարքներին ու ստվերային պայմանավորվածություններին:
Սերժ Սարգսյանին քծնելը, Գագիկ Ծառուկյանի հետ նկարվելը՝ դարձել են քաղաքականության ատրիբուտներ: Հայաստանը վերածվում է «երկու գենսեկների» երկրի, որոնցից մեկը «թագավորում» է Բաղրամյան 26-ում, մյուսը՝ Կանյաչնիում:
Ողբերգությունն այն է, որ վերածնվում է սովետական կառավարման արտաքին՝ նյութապաշտական, ստրուկտուրալ ձևը՝ առանց որևէ արժեհամակարգի, գաղափարախոսության, մոտիվի, նպատակի:
Իշխանությունն ու սեփականությունը դարձել են միակ տիրույթը, որի շուրջ երբեմն կարող են ստվերային գործարքների ու պայմնավարովածությունների գնալ իրական ու Կանյաչնիում նստող «գենսենկերը»…


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1702

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ