«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Շոտլանդիան տանուլ տվեց. վա՜յ հաղթողներին

Շոտլանդիան տանուլ տվեց. վա՜յ հաղթողներին
30.09.2014 | 00:18

Շոտլանդիայի անկախության վերականգնման բաղձալի հանրաքվեն մնաց հետևում։ Հանրաքվեի պաշտոնական արդյունքները շատ տարօրինակ են. դրանք առնվազն հավատ չեն ներշնչում։ Ավելին, տանուլ տված կողմը, այսինքն՝ շոտլանդացի հայրենասերները, իրենց բողոքն արդեն «դուրս են թափում»... Էդինբուրգի և Գլազգոյի փողոցներ։ Բայց ամեն դեպքում բոլորը հասկանում են, որ շոտլանդական հանրաքվեով Արևմտյան Եվրոպայում, ինչո՞ւ չէ` նաև ամբողջ Եվրոպայում, նոր դարաշրջան է սկսվել, մի ժամանակաշրջան, երբ սահմանների անձեռնմխելիության «սրբազան կովը» հսկայական հարցականի տակ կհայտնվի։
Թե ինչին համաձայն չեն Շոտլանդիայի անկախության կողմնակիցները, հասկանալի է նաև առանց լրացուցիչ բացատրության։ Դա հանրաքվեի այն մասնակցությունն է, որն առկայծել և արդեն տարածում է գտել փաստորեն ամբողջ աշխարհում։ Շոտլանդական ԿԸՀ-ի «ցուցատախտակը» ազդարարեց. մասնակիցների 58 %-ը քվեարկել է «կողմ», 52 %-ը` դեմ։ Հասկանալով, որ դժվար կլինի ոչ միայն շոտլանդացիներին, այլև աշխարհին բացատրել, թե ինչպե՞ս է հնարավոր «ժողովրդավարական Բրիտանիայում» ապահովել հանրաքվեին ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 110 % մասնակցություն, շատ արագ փոխեցին թվերը. ընդամենը 48 % «կողմ», բայց այնուամենայնիվ նույն 52 %-ը` «դեմ»։
Շոտլանդիան այնքան էլ խտաբնակ չէ. 2014 թ. տվյալներով, երկրի բնակչությունը 5,3 միլիոն է, որոնցից մոտավորապես 4,4 մլն-ը 16 տարեկանից բարձր է։ Բնակչության ավելի քան 80 %-ը շոտլանդացի է, անգլիացիների թիվը մոտ 7 % է։ Մնացածները տարբեր օտարերկրացիներ են` ինչպես Եվրամիության երկրներից, այնպես էլ այլ վայրերից։ Վիճակը վատ է կրոնական առումով. մեծ մասը (42 %) Շոտլանդիայի ազգային բողոքական եկեղեցու դավանավորներ են` կազմակերպված պրեսբիտերականության սկզբունքով։ Բնակչության մոտ 16 %-ը Հռոմի կաթոլիկ եկեղեցու դավանավոր է։ Մոտ 28 %-ն էլ աթեիստ է։ Մնացած քրիստոնյաները կազմում են 9 %, մահմեդականները` 0,8 %, բուդդայականները` 0,1 %, հինդուականները` 0,1 %, սիկխերը` 0,1 %, հուդայականները` 0,1 %, բնակչության մոտավորապես 9 %-ն էլ նախընտրում է չհրապարակել իր դավանանքի մասին տվյալները։ Եվ մի փաստ, որն ամենևին զարմանալի չէ. անկախության կողմնակից է կաթոլիկների գրեթե 100 %-ը, բողոքականներն ու աթեիստները, ավելի շուտ, միշտ և ամեն հարցում տատանվողներ են։ Մնացածներին ուղղակի չենք քննարկի։
Բայց այդ «թվերի խաղը» միակ ապացույցը չէ այն բանի, որ հանրաքվեի ժամանակ ինչ-որ բան, այնուամենայնիվ, «այնպես չի եղել» ամբողջ Շոտլանդիայի սահմաններում։ Դավը նյութված էր հենց սկզբից. Միացյալ Թագավորության կառավարիչները շոտլանդացիներին պարտադրեցին մի ոչ ձեռնտու կարգ. հանրաքվեին պետք է մասնակցեին ոչ միայն շոտլանդացիները, այլև «Շոտլանդիայում մշտապես բնակվող բրիտանացիներն ու Եվրամիության քաղաքացիները»։ Շոտլանդիայի ահա այս կարգի բնակիչներին առաջարկված էր «այո» կամ «ոչ» պատասխանել հետևյալ հարցին. «Համաձա՞յն եք, որ Շոտլանդիան լինի անկախ պետություն»։ Իսկ հիմա պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ և այսպես, ասենք, «Համաձա՞յն եք, որ Հայաստանը լինի անկախ պետություն» հարցը լուծեին ոչ միայն հայերը, այլև, ասենք, Հայաստանում մշտապես բնակվող, բայց Հայաստանի քաղաքացի չհամարվող ղրղզները կամ յակուտները։ Եվ որքա՞ն արդարացի կլինեին Հայաստանի անկախության համար անցկացվող այսպիսի հանրաքվեի արդյունքները։ Եվ ինչո՞ւ միայն Հայաստանի... Ավելին, պարզվում է, հանրաքվեին մասնակցելու համար քվեարկողի անձը հավաստող փաստաթուղթ ներկայացնել պետք չէր, էլ չենք խոսում հենց Շոտլանդիայում իրոք մշտական բնակության փաստը ապացուցելու մասին։ Արդյունքում, ինչպես հիմա բողոքում են Շոտլանդիայի հայրենասերները, անգլիացիները «խաբեությամբ խլեցին անկախությունը»։ Ո՞րն էր խաբեությունը։ Ամեն ինչ շատ պարզունակ է. հանրաքվեի նախօրեին Շոտլանդիա էին բերել Էստոնիայի, Լատվիայի, Լեհաստանի, Ռումինիայի, նույնիսկ ՈՒկրաինայի և այլ երկրների քաղաքացիների։ Թե ինչի՞ են «կողմ» քվեարկել այդ «Շոտլանդիայի քաղաքացիները», մենք կարող ենք չկասկածել ¥իսկ մենք դեռ բողոքում ենք մեր «հեղինակություններից» ու օլիգարխներից, երբ ընտրությունների օրը երեկոյան «հանկարծ» սկսվում է «ընտրողների երթուղային արշավը...¤։
Հիմա մեր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում թե՛ Հայաստանի, թե՛ ԼՂՀ-ի արտգործնախարարությունների հայտարարություններում, քաղաքական և հասարակական գործիչների խոսքերում ամենաբարձր գնահատականներն են հնչում շոտլանդական հանրաքվեի հասցեին։ Ավելին, լսվել է նաև մի այսպիսի արտահայտություն. «շոտլանդական նախադեպ Արցախի համար»։ Ե՛վ այո, և՛ ոչ։
Նախ, ինչի՞ն ենք բարձր գնահատական տալիս. ըստ էության ժողովրդի ազատ կամարտահայտության կեղծմա՞նը, ինչը տեղ գտավ Շոտլանդիայում։ Կամ այն բանին, որ Լոնդոնն ի պատասխան հանրաքվե անցկացնելու պահանջի չռմբակոծեց և չհրթիռակոծե՞ց Շոտլանդիայի քաղաքները, ինչպես դա տեղի է ունենում Նովոռուսիայում։ Թույլ մխիթարություններ են։ Երկրորդ, Արցախի համար ոչինչ և ոչ ոք չի կարող նախադեպ լինել, քանի որ Արցախը նախկին ԽՍՀՄ-ում երկրորդն է ¥Ղրիմից հետո¤ դիմել հանրաքվեի` որպես իր ազգային քաղաքական ճակատագիրը որոշելու եղանակի։ Հիշեցնեմ, դա 1991 թ. դեկտեմբերի 10-ին էր, փաստորեն, այն բանից անմիջապես հետո, երբ Բելովեժյան արգելոցում երեք հոգով «որոշեցին», որ անձամբ իրենց ԽՍՀՄ-ն «այլևս պետք չէ»։ Ղրիմն ու Արցախը 23 տարով առաջ են անցել աշխարհի ու մասնավորապես Եվրոպայի ամբողջ «առաջավոր ժողովրդավարական հասարակությունից»։ Երրորդ, եթե ոմանք հիմա այդքան գովաբանում են շոտլանդական հանրաքվեն ու նրա արդյունքները, ապա մենք նրանց ուշադրությունը կհրավիրեինք այն բանի վրա, որ նման կարգի տրագիկոմեդիան մեզ` հայերիս, ոչ մի կերպ չի կարող բավարարել։ Անկախ այն բանից, թե ով և երբ հանդես կգա իբրև Արցախին նվիրված կրկնական հանրաքվեի անցկացման երաշխավոր, որ մեզ պարտադրվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի տխրահռչակ «Մադրիդյան սկզբունքներին և դրանց «խմբագրված» տարբերակին` «ՈՒոռլիքի սկզբունքներին» համապատասխան։ Ով չի հիշում, հիշեցնեմ. Ջեյմս ՈՒոռլիքը ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի հերթական համանախագահն է։
Այնպես որ` որքան վա՜յ Շոտլանդիային ու շոտլանդացիներին, քանի որ պարտված լինելը ցավ է մշտապես, այնքան էլ վա՜յ հաղթածներին, քանի որ անգլիացիները փորձանք սարքեցին հենց իրենց գլխին։ Հիշենք Արևմուտքի նույնպիսի ցածրահարգ խաղը Կոսովոյի և Մետոխիայի ալբանացիների «անկախության» առթիվ, այնտեղ Արևմուտքին նույնիսկ հանրաքվե «պետք չեղավ» Հարավսլավիայից խիստ ռազմավարական և, որ պակաս կարևոր չէ, ուրանով շատ հարուստ տարածքներ բռնազավթելու համար։ Հանուն դրա դիմեցին անգամ Կոսովոյի և Մետոխիայի երկրամասի ավելի քան 250 հազար սերբերի ու այլ ուղղափառների կոտորածին։ Հիմա ՆԱՏՕ-ի օկուպացրած տարածքում տեղակայված են ամերիկյան ռազմավարժական բազաներից մեկը, որտեղ պատրաստում են նաև ահաբեկիչներ` Մերձավոր Արևելք նետելու համար, ինչպես նաև Արևմուտքից Արևելք ավազակային հրոսակախմբեր տեղափոխելու կարևորագույն տարանցիկ կետերից մեկը։ Իսկ այժմ, երբ բարձրացել է Շոտլանդիայի հարցը, Արևմուտքը դիմեց ոչ պակաս անվայել մի քայլի. «թույլատրեց» հանրաքվեն, բայց պատրաստվեց դրա քողարկված կեղծմանը։ Քանի որ` «բռնված չէ` գող չէ»։ Ոգևորված լինելով վաղվա ազատ կյանքի հավատով, ըստ երևույթին, շոտլանդացիների մտքով իսկ չէր անցնում, որ իրադարձությունների նման շրջադարձ տեղի կունենա։ Իզուր, անգլիացիները մշտապես խաբեությամբ գայթակղել են նաև այլ կելտերի. վալլիսցիներին, մենցիներին, կոռնուոլցիներին, իռլանդացիներին։ Բայց Անգլիան ինքն իրեն էր փրկում. տասնամյակներ ի վեր ճգնաժամի մեջ գտնվող անգլիական տնտեսությունը վախենում էր կորցնել Հյուսիսային ծովի նավթի ու գազի հանքերը, որոնք Շոտլանդիայի անկախության վերականգնման դեպքում կանցնեին հենց շոտլանդացիներին։ Համենայն դեպս, առնվազն հարկ կլիներ «կիսել» այդ ածխաջրածնային հանքահորերի շահագործումից ստացվող եկամուտները։ Ահա և ձեզ գովաբանված արևմտյան ժողովրդավարությունը։
Ժողովրդավարության այդ տարատեսակը մեզ` հայերիս են շարունակում պարտադրել ինչպես արևմտյան երկրների` Երևանում հավատարմագրված դեսպանությունները, այնպես էլ Եվրամիությունն ու արևմտյան հիմնադրամների, դեսպանությունների և այլոց կողմից ֆինանսավորվող բազմաթիվ ոչկառավարական կազմակերպությունները։ Խնդիրն այն է, որ այս բազմազանության մեջ զարմանք են հարուցում հատկապես եվրոպացիները. մշտապես ձայնակցելով ԱՄՆ-ին, նրանք անգամ եթե դիմում են Շոտլանդիայի հանրաքվեի կեղծման, այդուամենայնիվ, ասես զոմբիացված, հերթական անգամ յուղ են լցնում այն կրակին, որը շուտով ոչնչացնելու է և՛ Եվրամիությունը, և՛ Եվրոպան որպես առանձին քաղաքակրթություն։ Մի խոսքով, թե՛ տնտեսական, թե՛ բյուրոկրատական ¥հատկապես Եվրահանձնաժողովի կենտրոնացված որոշումների պատճառով¤, թե՛ «սառեցված» ազգային խնդիրները մոտեցնում են այն օրերը, երբ ամբողջ Եվրոպայում, և ոչ միայն ՈՒկրաինայում կամ Շոտլանդիայում, «անկախության ռումբեր» կպայթեն։ Չէ՞ որ հերթը նոյեմբերին Կատալոնիայում և, դատելով ըստ ամենայնի, Արագոնում կայանալիք հանրաքվեինն է։ Սրանք առայժմ Իսպանիայի տարածքներն են (ի միջի այլոց` պատմականորեն առանձին թագավորություններ), իսկ թե ինչ կլինի վաղը, հայտնի չէ ոչ ոքի։ Էլ ավելի լուրջ, բայց առանց ավելորդ հրապարակայնության, ինքնիշխանության են պատրաստվում Բասկերի երկրի` Էուսկադայի հայրենասերները։ Ընդ որում` երկու կողմերի` և՛ Իսպանիայի, և՛ Ֆրանսիայի։ Ես արդեն չեմ խոսում Կորսիկայի ու Ֆլանդրիայի (Բելգիայում) մշտապես ծխարձակող հրաբխի մասին։ Եվ դեռ Օլսթերն էլ կա` Հյուսիսային Իռլանդիան, որտեղ կաթոլիկ իռլանդացիների թիվն անշեղորեն մոտենում է բողոքականների թվին, և որտեղ մայր Իռլանդիայի հետ վերամիավորվելու ցանկությունը մինչև օրս չի ջնջվել իռլանդացի հայրենասերների հիշողությունից։
Կարելի է կասկած չունենալ. Եվրոպայի մասնատման գործը անչափ ձեռնտու է ԱՄՆ-ին, ամերիկացիները վաղուց են ուզում Եվրոպան թույլ տեսնել։ Դա ձեռնտու չէ Եվրոպայի ավանդական տերություններին` Անգլիային, Ֆրանսիային, Իտալիային, Գերմանիային, բայց կարող է ձեռնտու լինել եվրոպական չինովնիկական բյուրոկրատիային, որն էլ Եվրոպայում ԱՄՆ-ի շահերի պաշտպանության ջատագովն է։ Ի դեպ, պարզվել է, որ անկախություն ունենալու ցանկությունը մեռած չէ ո՛չ Հարավային Տիրոլում ու Բենետոյում ¥Իտալիա¤, ո՛չ անգամ Բավարիայում (Գերմանիա)։ Սակայն հարցն այն է, որ այդ գործընթացը շատ երկար չի կարող պարփակվել միայն բացառապես Եվրոպայի շրջանակներում։ Վաղ թե ուշ եվրոպական «բանավեճերը» կտեղափոխվեն նաև Ատլանտիկայի մյուս ափ, քանի որ նույն ԱՄՆ-ի ու Կանադայի բնակչությունը ևս հիմնականում բաղկացած է անգլախոսներից, ֆրանսախոսներից, գերմանախոսներից և այսպես շարունակ։ Ամերիկացի մեծահամբավ ֆուտուրոլոգ Օլվին Թոֆլերը դեռ 20-րդ դարի 90-ական թվականներին տագնապ էր հնչեցնում և պնդում, որ երեսպաշտության այդ կայսրության հիմնման օրվանից ԱՄՆ-ում օգտագործվող «ճիշտ վառարանի» սկզբունքը ճաքեր է տալիս, և շուտով ԱՄՆ-ի ներսում անխուսափելի կդառնան վերաբաժանումները ազգային և ռասայական հանրույթների միջև։ Ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքավանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները Օլվին Թոֆլերի երկյուղների հաստատումը դարձան։ Բայց դա սկիզբն է միայն։ Իսկ թե ինչ կարող է տեղի ունենալ Ասիայում, արդեն առհասարակ առանձին պատմություն է։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ