Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

«Ինձ բացակա կդնեք»

 «Ինձ բացակա կդնեք»
17.05.2012 | 06:35

Հովիկ Աբրահամյանի շուրջ «խմորումները» շարունակվում են: Չնայած այն պնդմանը, որ ինքն է լինելու սպասվելիք ու մեր «գլխին գալիք» ԱԺ նախագահը (Սերժ Սարգսյանն այս թեմայով ոչ մեկի հետ չի խոսում, ընդհուպ մինչև Հովհաննես Ա., վերջինս էլ «անգյուման», սարերով ու լայն դաշտերով արշավում է` մի բան իմանալու, մի լուր առնելու), այնուհանդերձ, անորոշությունը մաշում է մեր ապագա ԱԺ քաղաքական գործչին:

Որովհետև նրանից լավ ոչ ոք չգիտի, թե ինչ ասել է` Սերժ Սարգսյան. վերջինս ոչ միայն «աննկատելի-անսպասելի» Հովհաննեսին շա՜տ ամիսներ առաջ հանեց ԱԺ նախագահությունից, ուղարկեց ՀՀԿ-ի շտաբ` այն «ուժեղ» գլխավորելու, այլև նույն ՀՀԿ-ի շտաբում, մանավանդ ընտրությունների վերջին երկու շաբաթը, Հովիկ Աբրահամյանն անտեսված է եղել, անկյուն քշված է եղել, բացարձակապես չի տիրապետել իրավիճակին, չի մասնակցել գործընթացներին, որովհետև չեն թողել (բայց դե, նման բաները, գիտենք, նրան երբեք չեն ընկճում. նա, էլի ու էլի, կանչել է մարզպետներին, շտաբի պետերին, խոշոր իմիտացիա արել, որ ինքը «պապա՜ է, պապա»՝ աշխատելով, ըստ չար, թունավոր, անտանելի լեզուների… ԲՀԿ-ի համար):
Գիտենք նաև, որ «քեֆ անողին քեֆ չի պակսի»: Սա Հովհաննեսի «պահով» չենք փիլիսոփայում: Այլ ՀՀԿ-ի, որը, ի հեճուկս իր լավը չուզողների, լիքը տոկոսներ ստացավ ու հաղթեց այս ընտրություններում, հիմա էլ յոթ օր-յոթ գիշեր քեֆ է անում:
Մեզ խալխի քեֆը նույնպես չի հետաքրքրում: Բանն այն է, սակայն, որ այդ քեֆերից և ոչ մեկին մեր թանկագին, անմոռաց Արգամիչը չի մասնակցում. չեն հրավիրում:
Բայց «խի՞»:
Այս պահին մենք հանդես ենք գալիս նրա շահերի պաշտպանությամբ` մի՞թե կարելի է բազմամյա շտաբի պետին, երկակի (երկու անգամը նկատի ունենք) ԱԺ նախագահին, պրոֆեսինոալ քաղաքական գործչին այդ քեֆերին չհրավիրել և հաղթանակը միայնակ վայելել։
Նրանը հո մենակ տանջանքը չի՞:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 8005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ