«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԺԱՄԱՆԱԿԸ ԴԵՌ ԳԱԼՈՒ Է...»

«ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԺԱՄԱՆԱԿԸ ԴԵՌ ԳԱԼՈՒ Է...»
17.11.2009 | 00:00

«Քեզ թվում է, թե ինձ ճանաչում ես, բայց դու դեռ կճանաչես ինձ»։ Սրանք Աղասի Այվազյանի վերջին խոսքերն են` ուղղված կնոջը` Գրետա Վերդյանին: «Երբ աշխատում էի, ի մի էի բերում նրա պիեսները, իսկապես, այդ ամբողջ ժամանակ ճանաչում էի, իմացածս էի ճանաչում…»,-ասում է արձակագրի այրին:
Օրերս գրողների տանը նշվեց արձակագիր, դրամատուրգ, նկարիչ, կինոսցենարիստ, կինոռեժիսոր ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ «Պիեսներ» (հայերեն — ռուսերեն) գրքի շնորհանդեսը: Շապիկին հեղինակի «Հեքիաթ» նկարն է:

Օրվա հերոսին անվանեցին «հայկական Չեխով», «հայկական Շեքսպիր», հայ մշակույթի մեծ դասական, ում մասին դեռ շատ բան կբացահայտեն սերունդները:
«Աղասի Այվազյանի հինգ պիեսներն առաջին անգամ տպագրվել են «Դրամատուրգիա» հանդեսում,-ասաց հանդեսի գլխավոր խմբագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:-Իզուր չէ, որ ես ինձ երջանիկ մարդ էի համարում, երբ հերթական անգամ գնում էի այդ հյուրընկալ օջախը` նոր պիես վերցնելու, հետո գալիս էի տուն, նույն պահին ու հետաքրքրությամբ կարդում էի, գիտեի, որ այդ պատկառելի, հանճարեղ, շատ մեծ մարդն անհամբեր սպասում է իմ զանգին: «Դրամատուրգիայում» հեղինակներին տրամադրված է մեկ էջ, ուր կարող են գրել ինչի մասին ուզում են: Դրամատուրգները պատմում են` ինչո՞ւ կամ ինչպե՞ս է գրվել պիեսը: Աղասի Այվազյանի ասելիքը, կարծես, կապ չուներ իր հերթական պիեսի հետ: Նա բարձրացնում էր թատրոնի խնդիրը` հայ թատրոնի խնդիրը, այն թատրոնի, որ մեր մեջ է — իր խոսքը պիտի ասի աշխարհին: Նա ծնվել էր Թիֆլիսում, ապրել` Եր—անում, բայց աշխարհի քաղաքացի էր ամեն մի բջիջով լինելով հայ, իր գործերում պահպանելով հայի ոգին, միաժամանակ ընդարձակում էր աշխարհի սահմանները հայի համար: Ես հաճախ եմ ասում, որ Աղասի Այվազյանի ժամանակն ինքը չտեսավ, — չգիտեմ` կլինի՞ այդ ժամանակը, որովհետ— ընդհանուր դաշտը, որ նա տեսել է իր մտքով — վերածել պիեսների, այ, այդ թատրոնը մենք չունենք»: Կարինե Խոդիկյանի կարծիքով` սա հենց այն ուժն է, որ ուներ Աղասի Այվազյանը, բայց այն առայժմ գործում է իր դեմ: Խոսեց նա— դրամատուրգի վերջին գործի մասին` «Ինքնասպան նավը»: Պիեսը մեռնող կնոջ մասին է, որը չի ուզում մահանալ։ «Արդեն հիվանդ էր, — իր մերձավորները գիտեին` ինչ սիրով էր կառչում կյանքից: Նա ինքն իր ցավից դուրս է եկել — ինքն իր ցավի մասին խոսում է այնպես, որ ընթերցողը չի կռահում «խոստովանության» անձնական բնույթը: Սա —ս մի հաղթանակ է, գրողի հաղթանակը: Արդեն երրորդ համարն է, որ կազմելիս չեմ զանգում ինձ շատ հարազատ համարով, — ինձ շատ հարազատ ձայնը չի ասում, թե կա հերթական պիեսը…»:
Արձակագրի հետ մի աննախադեպ հանդիպման մասին պատմեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը. «Լոս Անջելեսից գալիս էինք Եր—ան: Փոքր կոշիկ հագնելու պատճառով կաղում էի (նվիրել էին), նույն պատճառով կաղում էր նա— Աղասին: Ասաց` նվիրել են, մի չափս փոքր է եղել: Նստել էինք օդանավում ու միասին տնքում էինք, տրտնջում` նվիրում են, գոնե հարցնեն` ի՞նչ չափս ես հագնում»: Աղասի Այվազյանը մի բան պետք է աներ, որ աննկատ անցնեին երկար ճանապարհը, ոտքերի տանջող ցավը, ու «ծնվում է» Չարենցը… Արդյունքում որոշում են, որ նա գրելու է Չարենցի մասին, իսկ Ղազանչյանը բեմադրելու է: «Վերջերս մի չափս փոքր կոշիկ հագա, չփրկեց, որովհետ— կողքիս չկար Աղասին, ու եթե արցունք չի գալիս, չկարծեք, թե լաց չեմ լինում»,-ավելացրեց ռեժիսորը:
ԵՊՀ-ում 2008-ին անցկացվել են այվազյանական ընթերցումներ։ Ինչպես նկատեց ՀԳՄ նախագահ Լ—ոն Անանյանը, մի դասականի օրինակով հիմք դրվեց գրական ընթերցումների ավանդույթին: Գրետա Վերդյանը համոզված է, որ շարունակական կլինեն նման միջոցառումները, իսկ պիեսների լույսընծայումը նա համարում է քայլ դեպի փառատոն: 2010-ին «Աղասի Այվազյան» հիմնադրամը — ազգային թատերական ստեղծագործական միավորումը նախատեսում են այվազյանական պիեսների փառատոն: Խորագիրը դեռ պայմանական է: Ծրագիրը նախապես հստակեցվել է մշակույթի նախարարության հետ, պիեսների ցանկն ուղարկվել է հայաստանյան — Հայաստանից դուրս գտնվող թատրոններին: Փառատոնին մասնակցելու են նա— ռուսական թատրոնները:
Մարիոնետների թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը հիշեցրեց թատրոնների ֆինանսական ոչ այնքան հուսադրող վիճակի մասին, խնդրեց հստակեցնել ծրագրին մշակույթի նախարարության մասնակցության բնույթը: Հնչեց կարծիք, որ եթե ցանկությունը, նպատակը մեծ է, դժվարությունները չեն կարող խոչընդոտել: Ազգային թատերական ստեղծագործական միավորման վարչության անդամ Էմին Թորոսյանն ասաց, որ ֆինանսական աջակցություն լինելու է, իսկ պիեսներն ընտրելու են ռեժիսորները: «Սարոյանական տարի էր, ռեժիսորներ կան, որ Սարոյան չեն սիրում, բայց բեմադրում էին»,- դարձյալ հիշեցրեց Էլբակյանը: Արծարծվեցին նա— այլ հարցեր: Ստեղծվում են մուլտֆիլմեր, մանկապատանեկան ֆիլմերի փառատոներ են անցկացվում, ուր բացակայում է գրողը, այդ թվում` Աղասի Այվազյանը, ում կերպարը, Էդվարդ Միլիտոնյանի խոսքով, «տանող հրթիռ» պետք է լինի պատանիների համար:
Ցերեկույթի վերջում Գրետա Վերդյանը գրքեր նվիրեց Աղասի Այվազյանի ընկերներին, ռեժիսորներին, թարգմանիչներին: Շնորհավորեց բոլորին` այվազյանական պիեսների փառատոնը համարելով համընդհանուր տոն:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2977

Մեկնաբանություններ