Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Ա՛յս էլ կանցնի

Ա՛յս էլ կանցնի
21.12.2023 | 19:10

...Այս էլ կանցնի սամումի պես ու հողմի,

Կնորոգի կյանքն ավերումն իր բերած,

Սակայն երբեք չի՛ նորոգվի, չի՛ անցնի,

Մեր իսկ հոգու ավերումը իր տված։

Այս էլ կանցնի մառախուղի պես ցնդող,

Բայց չի անցնի մառախուղը մեր սրտի...

Այն ինչ կյանքը մեզ տվեց այս օրերում,

Բախտի հարված, կյանքի ցավ է՝ չի՛ անցնի։

Մենք՝ այս կյանքի փորձակենտրոն ազգն ենք՝ Տե՛ր,

Մեզ այս կյանքը՝ նա դեռ շատ կփորձարկի,

Որ ճշգրտի մեր զորությունն ու ուժը,

Ընդդեմ մեզ իր նետած դավ ու պայքարի։

Բայց չգիտի, Տե՛ր չգիտի, որ մենք՝ հար

Հաղթանակում ենք հավատով քո տված,

Եվ զորությամբ քո սուրբ աջի ու խաչի՝

Պայքարում ենք ու ընթանում ենք առաջ։

…Այս էլ կանցնի սամումի պես ու հողմի,

Կնորոգի կյանքն ավերումն իր բերած,

Սակայն երբեք չի՛ նորոգվի, չի՛ անցնի՝

Մեր իսկ հոգու ավերումը իր տված։

20-12-2023թ.

Աիդա ՏՈՆՈՅԱՆ

Դիտվել է՝ 2703

Մեկնաբանություններ