ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Հիմա պայքարը ուրիշ ձևաչափով է

Հիմա պայքարը ուրիշ ձևաչափով է
26.07.2024 | 12:15

Այս թեմայի մասին ես շատ եմ խոսելու։

Երբ Հայոց բանակը հաղթանակած բանակ էր, երբ Հայաստանը ազատագրված և միասնական հող ու ջրով էր, բոլորը սիրում էին, բոլորը հպարտանում էին, բոլորը ուզում էին Հայրենիքում մի բան ունենալ, իսկ մի բանը կապիտալի տեսքով էր, ներդրումների տեսքով էր։ Այդ ժամանակ բոլորի համար մեծագույն պատիվ էր Հայոց բանակին մի բանով աջակցելը։

Հիմա, երբ պատերազմների հետևանքով ունենք փոքրացած Հայրենիք, ունենք ոչ այն բանակը, որը կար, մեծ մասի մոտ հանկարծ ի հայտ է եկել հիասթափությունը։ Հիասթափված են Հայրենիքից, Հայոց բանակից, զինվորական համազգեստի միջից ողջ կյանքը դուրս չեկած սպայից։ Ամեն մեկն իր կյանքը վայելում է, բայց պահանջում է հաղթանակ, հաղթական փառքի վերադարձ։ Չի լինի այդպես։

Եռաբլուրում հանգչող տղերքը պայքարում էին այդ փառքի համար, իրենց կյանքով էին պայքարում։ Հիմա եկել է մի շրջան, որ պայքարը մի ուրիշ ձևաչափով է։ Պարզապես առանց հիասթափվելու, պարզապես հույզերը զսպելով, պարզապես սեփական անձին մի քիչ նեղություն տալով, պարզապես Հայրենիքի ու բանակի կողքից ոչ մի քայլ չհեռանալով։

Շատ եմ լսում, թե բա՝ մենք սարքում ենք, տալիս են թորքին։

Միայն մեր սարքածը չի այսօր թորքի ձեռը։ Մեր նախնիների սարքած Դադիվանքը, Տիգրանակերտը, Գանձասարը, Ամարասը, որն ասեմ, որը թողեմ։ Հիմա մեր նախնիները , եթե սարքած չլինեին, ընդհանրապես տեր լինելու հույս չէինք ունենա։ Մեր տղերքը Եռաբլուր են «սարքել» , որ մենք չհիասթափվենք, օրինակ են ծառայել պայքարելու, որ մենք չընդհատենք պայքարը:

Հայոց բանակը իմ փառքն է, իմ պատիվն է։ Նրա լավին եթե տեր եմ, ուրեմն պիտի վատ վիճակին էլ տեր լինեմ, ավելին, դեղ ու դարման լինեմ:

Պայքարենք մեր Հայրենիքի համար, ոչ թե հիասթափվենք Հայրենիքից:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 5604

Մեկնաբանություններ