-
26.06.2013|
17:36
Իլհամ և Մեհրիբան Ալիևների համատեղ առաջադրումը որպես թեկնածու Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում ուշագրավ մարտավարական քայլ էր: Միջազգային հանրությանն առաջարկվող այս ներընտանեկան մրցակցության բեմականացումն, թերևս, ամենևին էլ կոչված չէ ինչ-որ մեկին համոզել, որ այդ երկրում ժողովրդավարության ավելցուկն արդեն կարող է գործող նախագահի ընտանիքի քայքայման պատճառ դառնալ:
-
26.06.2013|
14:09
Ի գիտություն որոշ «լուսապայծառ» ուղեղների, ովքեր իրենց բառապաշարից այդպես էլ չեն վանում այնպիսի դատարկաբանություններ, ինչպիսիք են «գրավյալ տարածքներ», «բուֆերային գոտի» և այլն, ովքեր մոռացության են մատնել Դաշտային Արցախի և Շահումյանի ենթաշրջանի իրողությունը, ովքեր կասկածի տակ են դնում ազատագրված և տակավին չազատագրված հայապատկան տարածքների փաստը և պահպանում են խորհրդավոր զգուշավորություն և խոնարհ լռություն:
-
25.06.2013|
20:38
Հարևան Վրաստանն աստիճանաբար դառնում է ջարդված տաբուների հասարակություն, որտեղ չկան կարմիր գծեր, սահմանափակումներ այս կամ այն գործչի անձեռնմխելիության վերաբերյալ:
-
25.06.2013|
00:21
Վերջին շրջանում համացանցում տարածված նիկոլոֆոբիային որոշել էի չանդրադառնալ, բայց այդ երևույթը այնքան էժանագին դրսևորումներ է ստացել, որ ուղղակի անկարող էի մեկ-երկու տողով չանդրադառնալ:
-
24.06.2013|
12:35
Այսօր մոտիկից տեսա Ամբերդը: Տեսա ամրոցի վրա փողփողացող հայկական եռագույնը: Ճիշտն ասած, մեկ էլ բյուզանդական ամրոցների գլխին էի դրոշ տեսել, բայց միայն թե ժամանակակից Թուրքիայի դրոշը՝ մեծ չափսերով: (Թրքական դրոշն, ընդհանրապես, Թուրքիայի տարածքում ամեն մի հարմար սարի գագաթին կարելի է տեսնել, ինչպես, օրինակ՝ վրացական խաչը՝ Վրաստանի մայրուղիներում կամ սարերի վրա):
-
22.06.2013|
23:06
Այնքան կուզեի, որ մի օր ՖԲ մտնելուց իմ էջը բացեի, և բոլոր նյութերը լինեին լավատեսական, գեղեցիկ սպասումներով, կարդալիս ժպիտ առաջացնող, սիրտդ հրճվանքով լցնող, ուրախությունից աչքերդ արցունք առաջացնող, բերկրանք, դրական էմոցիաներ, ճախրանք թելադրող և նաև պարտադրող նյութեր լինեին:
-
22.06.2013|
12:48
Սիրում եմ ամպերը, բայց մի պայմանով, որ իրենց գործն անելուց հետո տեղ տան կապույտ ու ջինջ երկնքին:
Սիրում եմ փոթորիկը, բայց մի պայմանով, որ իր գործն անելուց հետո տեղ տա օվկիանի, ծովի, լճի ու գետի խաղաղ ալիքներին, կանաչ ծառերին, անապատի զառամյալ ավազին, կիսաքանդ տանիքի հնամաշ ծածկերին:
-
21.06.2013|
23:33
Երբ արտասահմանյան հայտնի հեքիաթներում հերոսը, իր ճանապարհին հանդիպելով գեղեցկուհիների, հարստությունների, չի հրապուրվում, չի գայթակղվում նրանցով ու շարունակում է ընթանալ իր առաքելությանն ընդառաջ, դա նորմալ է և ճիշտ, քանի որ գրված է, որ ՀԵՐՈՍՆ է այդպես վարվում:
-
20.06.2013|
23:25
Վերջին օրերին ոչ պակաս ակտիվությամբ քննության առարկա են դարձել «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին ընթերցմամբ ընդունելու և բուն ընդունման պրոցեսում կատարված իրադարձությունները, երբ ամբողջ խորհրդարանը մի մարդու պես կողմ քվեարկեց նշված օրինագծին:
-
20.06.2013|
18:13
Հայտնի է, որ Հայաստանի հայ-թուրքական և հայ-իրանական սահմանային հատվածների վերահսկողության և պաշտպանության գործառույթն իրականացնում է Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը, մինչդեռ Վրաստանի և Ադրբեջանի հետ մեր ունեցած սահմանների վերահսկումն ու պաշտպանությունն իրականացնում են Հայաստանի սահմանապահ զորքերը:
ռադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am