Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Տաքսի ծառայության նոր կարգավորումների մասին

Տաքսի ծառայության նոր կարգավորումների մասին
20.08.2024 | 17:01

Սեպտեմբերի 1-ից բոլոր տեսակի տաքսի ծառայություններ մատուցողները՝ լինեն անհատ վարորդներ կամ օնլայն հարթակներ, պետք է հարկային դաշտ մտնեն, պետությանը հաշվետվություն ներկայացնեն ու տուրքեր վճարեն:

ՈՒժի մեջ մտնող նոր կարգավորումներով բոլոր տաքսիստները ուղևորներին էլեկտրոնային ՀԴՄ կտրոն պետք է տրամադրեն ու յուրաքանչյուր պատվերի համար ֆիքսված տոկոսադրույքով տուրքեր վճարեն: Եթե պատվերը կանխիկով լինի, կգանձվի ուղևորության ընդհանուր արժեքի 2 տոկոսը, անկանխիկի դեպքում՝ 1.5 տոկոսը։ 1000-դրամանոց ուղևորության պետտուրքը 15-ից 20 դրամ կկազմի։ Տոկոսներն աստիճանաբար կբարձրանան և 2026-ին կհասնեն վերջնական մակարդակի՝ 5 ու 4 տոկոս համապատասխանաբար։

Երեկ և այսօր ինձ հանդիպած բոլոր տաքսիստներն այս կարգավորումներից դժգոհ են, ասում են՝ դա բերելու է ուղեվարձերի թանկացմանը, որովհետև նոր կարգավորումներին հետևելու պարագայում՝ իրենց եկամուտները կրճատվելու են:

Այս ամենից բացի՝ ինձ այլ հարց էլ է հետաքրքրում:

Արդյո՞ք այս ոլորտը պատրաստ է նոր կարգավորումներին, թե՞ սեպտեմբերի 1-ից հիմա էլ ժամերով տաքսի ենք փնտրելու՝ ինչպես այսօր մեր հազարավոր քաղաքացիներ երկար սպասում են քաղաքային տրանսպորտին:

Ցանկացած բարեփոխում արդյունավետ է, երբ դրա ռիսկերը գնահատվում են ու առաջին հերթին՝ այդ բարեփոխումը պետք է ընդլայնի քաղաքացու կոմֆորտ միջավայրը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 4517

Մեկնաբանություններ