Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Երբ գիտես՝ ոնց ապրել քո ակնթարթը

Երբ գիտես՝ ոնց ապրել քո ակնթարթը
19.06.2024 | 12:41

Ու եթե ամենաարժեքավոր բանը, որ կարող ես ստանալ քո գրպանում զնգզնգացող երկու հարյուր դրամի դիմաց, փողոցում նստած անծանոթ մուրացկան պառավի օրհնանքն ա, ուրեմն՝ դրա՛ համար ա, չէ՞, էդ երկու հարյուր դրամը, որը, բախտի բերմամբ, քո՛ գրպանում ա հայտնվել, ո՛չ թե ուրիշի։ Հա՛, բախտի բերմամբ, եթե անգամ դու աշխատել ես դա, որովհետև բոլորը չեն, որ աշխատում են ու ստանում, կամ բոլորը չեն, որ աշխատելու հնարավորություն ունեն։ Ու ի՜նչ նշանակություն ունի՝ դա երկնքում կամ երկրի վրա կվերադարձվի՞ քեզ, թե՞ չէ։ Չէ՞ որ դու արդեն ստանում ես քո օրհնանքը, որը ցանկացած 200-դրամանոց ապրանքից շատ ավելին արժի։ Օրհնանքը թանկ բան ա՝ անկախ նրանից՝ դու կհավատա՞ս դրան, թե՞ չէ, կկատարվի՞, թե՞ չէ։ Օրհնանքը սեր ա, օտարի նվիրած հարազատություն, ուրիշի կյանքում հատուկ քո համար բացված դուռ։

Կամ, եթե երշիկի կտոր ես տալիս փողոցում պառկած շանը, որը վաղուց համակերպվել ա ոչ մեկին պետք չլինելու հետ ու սովորել ա սոված քնելուն, ու հասկանում ես, որ էս գիշեր նա սոված չի քնելու, բա չարժի՞ դրա համար մի կտոր երշիկ պակաս ուտել։ Դու էլի սոված չես քնի, բայց էդ գիշեր մեկն էլ սոված չի քնի։ Ու եթե հոգիդ անհանգիստ ա, գիշերը շուռումուռ ես գալիս, չես կարողանում քնել, հիշի՛ էդ շանը, որը քո շնորհիվ հիմա սոված չի, ու ոչինչ էնքան չի փարատի քո հոգին, ինչքան էդ միտքը, ոչ մի քնաբեր քեզ ավելի չի հանգստացնի։ Բա դա մի կտոր երշիկ չարժի՞։

Ու թող սուտ դուրս գան բոլոր դավանանքներն ու վարդապետությունները, թող դրախտն ու անմահությունը երկրի վրա քեզ տրված ակնթարթը զարդարող սիրուն հեքիաթ լինի։ Դա ի՜նչ նշանակություն ունի, եթե դու գիտես, թե ոնց ապրես քո ակնթարթը:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10030

Մեկնաբանություններ