Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Бардак или беспорядок?

Бардак или беспорядок?
18.08.2024 | 15:34

Ի՞նչ է նշանակում Հայաստան:

Բերեմ օրինակ:

Չի աշխատում բջջային հեռախոսը` ինչ-որ դետալ է վնասվել: Արհեստավորն ասում է, որ կարող է փոխարինել այդ դետալը:

Ընդ որում, ըստ արհեստավորի, կա «լավ» և «վատ» դետալ` «լավը» կաշխատի, «վատը» կարող է նաև չաշխատել: Արհեստավորը երկուսից էլ ունի, սակայն խորհուրդ է տալիս «լավը» տեղադրել: Տեղադրում է: Հեռախոսի վիճակն ավելի է վատթարանում: Արհեստավորն ասում է, որ ինքն ու իր «լավ» դետալը հեռախոսի չաշխատելու հետ կապ չունեն:

Իսկ ի՞նչ կլիներ, եթե «վատ» դետալը տեղադրվեր:

Կարծում եմ` մեծ հաշվով, ոչինչ չէր փոխվի: Այդ դեպքում, ինչու՞ է արհեստավորն իր մոտ պահում, միաժամանակ` «վատ» և «լավ» դետալները, սակայն գովազդում է «լավը»: Չէ՞ որ «լավը» կվաճառվի, «վատը»` կմնա: Ավելի լավ և ազնիվ չէ՞ միայն «լավն» ունենալ: Սակայն, խնդիրն այն է, որ իրականում չկա «լավն» ու «վատը», փոխարենը` կա միայն մեկ տեսակի դետալ, որն ունի «վատի» գին, իսկ հաճախորդին ներկայացվում է որպես «լավ» և «լավի» գնով:

Այս իրավիճակը բոլոր ոլորտներում է` շինարարություն, դեղաբանություն, ավտոպահեստամասեր, նույնիսկ` քաղաքականություն:

Տասնյակ տարիներ մեզ ասում էին, որ «Լևոնը (Քոչարյանը, Սերժը) չլինի, բա ո՞վ լինի», ինչը, թարգմանաբար` նշանակում է «լա՞վը», թե՞ «վատը»: Ազգաբնակչությունը բնազդաբար «լավն» էր նախընտրում, չհասկանալով, որ չկա «լավն» ու «վատը»` խոսքը նույն դետալի մասին է:

Փաշինյան Նիկոլի պարագայում, ոչ միայն չկա «լավ» կամ «վատ», այլ դետալն ընդհանրապես բացակայում է: Այսինքն, արհեստավորը դետալը չի փոխել` հին դետալն է մնացել: Հեռախոսը շարունակում է չաշխատել, արհեստավորը պնդում է, որ ինքը հեռախոսի չաշխատելու հետ կապ չունի:

Սա է նշանակում Հայաստան:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1631

Մեկնաբանություններ