Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Yees, yees. համ ես հաղթեցի, համ Օբաման

Yees, yees. համ ես հաղթեցի, համ Օբաման
07.11.2012 | 11:48

Y e e~ s, y e e~ s. համ ես հաղթեցի, համ Օբաման:
Ինքս ինձ պարգեւատրում եմ: Ալքիմիկոսից անցում եմ կատարում կանխատեսողի ստատուսի: Պալուից հետո:
Շնորհավորում Օբամային` երկրորդ սրոկ ընտրվելու, մորմոնների գաղափարախոսությունը տիեզերքում ջարդելու համար:
Շնորհավորում եմ ինձ` այս նոր «պաշտոնն» ստանձելու համար. գինեձոն չի լինելու, հույս չունենաք:
Եվ ուրեմն, սիրելիներ, սա Ամերիկան է. այնտեղ երկնաքերների պայթունից կերտում են իրաքյան պատերազմ, զուգահեռաբար բաշարում ոչնչացնել իրենց երբեմնի Սամոսային, «մեր շանորդի» Բեն Լադենին` կնոջ աչքի առաջ, վերցնում Մեծ Մերձավոր Արևելքը, իսկ «Սենդի» փոթորկից կերտում աֆրամերիկացու հաղթանակ: Աստված պահի Ամերիկան:
Իսկ Հայաստանը` առաջին հերթին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6841

Մեկնաբանություններ