Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Հոգեվիճակ

Հոգեվիճակ
30.09.2024 | 19:38

Վաղու՜ց հեռացել եմ ինձանից,

Ես ինձ նման չեմ,

Պապերիս տունն եմ լքել քարից՝

Աշխարհաբնակ եմ...

Գալիս եմ երբեմն ինքս ինձ հյուր՝

Կարոտով ու սիրով,

Մտնում եմ ամոթխած ու հուզված,

Հեռանում եմ խռով...

Մեղավոր եմ թեպետ ինքս ինձ մոտ՝

Թողել եմ ինձ մենակ,

Բայց էլ առաջվանը չեմ դառնում,

Տանջվու՜մ եմ շարունակ...

Ասում են՝ մի կյանք ես ապրելու,

Հաճույքով վայելի՜ր,

Բայց ուրիշի տանն ինչպե՞ս ապրեմ՝

Ինձ արած բնավեր...

Գալիս եմ... Թակելու եմ դուռս,

Ընդունե՜մ ինքս ինձ,

Թող խնդա՜մ ու լացեմ ինքս ինձ մոտ՝

Չմեռնե՜մ կարոտից...

Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 1295

Մեկնաբանություններ