«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Հարամ արեց

Հարամ արեց
25.07.2008 | 00:00

«Փաստը մնում է փաստ, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր, Համլետի հոր ստվերի նման, հետապնդում է Սերժ Սարգսյանին,- երեկ «Իրավունք de facto» ակումբում հայտարարեց Հմայակ Հովհաննիսյանը։- Դա ակնհայտորեն երևաց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը չհասցրեց ավարտել իր հանդիպումը «Բազե»-ների հետ, հայտնվեց Ռոբերտ Քոչարյանը՝ Համլետի հոր ուրվականի նման վրա հասնելով և կարծես ասելով. «Բա ե՞ս»։
Տեղին է ԱԺ նախկին պատգամավորի զարմանքը։ Մի՞թե Պուտինի կնքահայր Ելցինն իրեն նման բան թույլ կտար։ էն էլ այն դեպքում, երբ «անհայտությունից» քաղաքական Օլիմպոս բարձրացրեց նրան, և ժամանակ առ ժամանակ իր «սանիկի» կողքին հանրությանը երևալու լիարժեք իրավունք, բնականաբար, ուներ։ Ի տարբերություն ռուս «ցարի», Քոչարյանը քաղաքական բարձունքներ չի «նվաճել» Սերժ Սարգսյանի համար, թերևս, ճիշտ հակառակը, «արջի ծառայություններով», ինչպես Հմայակ Հովհաննիսյանն է համոզված, ամեն ինչ արեց նոր նախագահի պաշտոնամուտը «հարամելու» համար։
ՀՀ երեք նախագահների քաղաքական եռանկյունին կատակախառն հումորով սիրային եռանկյունու հետ նույնացնելով՝ քաղաքագետը հետաքրքիր եզրահանգում արեց. «Մեկն այս եռանկյունում հաստատ ավելորդ է, որովհետև նման եռանկյունիները, ի վերջո, փլուզվում են, և մնում են երկուսը։ Մեկը հեռանում է։ Երբ նայում ես ստեղծված իրավիճակին, սպասելով թե եռանկյունին երբ է հանգուցալուծվելու, հանգում ես այն եզրակացության, որ սպասվող սրացումներն ու առճակատումը ձեռնտու չեն ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ռոբերտ Քոչարյանին, անշուշտ, ձեռնտու են, և նա է այսօր ցայտնոտի մեջ։ Ինչո՞ւ։ Որովհետև նրա ազդեցության լծակն այն նոմենկլատուրան է, որը, թեկուզ շատ դանդաղ, բայց մաքրազարդվում է Սերժ Սարգսյանի կողմից։ Վերջինս անհասկանալիորեն նրբանկատ է վարվում մի մարդու կադրային ժառանգության հետ, ով, ըստ էության, հարամեց ու արժեզրկեց իր նախագահական լիազորությունները։ Բնականաբար, Քոչարյանը չի կարող չհասկանալ, որ իր ժամացույցը միացված է, և ինքը հայտնվել է ցայտնոտում։ Եթե այսօր Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը համաձայնության գան մի հարցում, որում իրենք ընդհանուր շահեր կարող են ունենալ, այն է՝ ցրել այս խորհրդարանն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ զրկելով Քոչարյանին հենարանից և վարչապետ դառնալու որևէ հեռանկարից, ապա վերջինս ստիպված է լինելու բավարարվել ամենաերիտասարդ թոշակառուի կարգավիճակով»։
Ճիշտ հարցադրում է՝ եթե կարողանան համաձայնության գալ։ Կգա՞ն, որ։
ԼԻԼԻ ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 4496

Մեկնաբանություններ