ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Գրա­նիշ»՝ ա­մե­նից շատ ըն­թերց­վող գրա­կան առ­ցանց հար­թա­կը

«Գրա­նիշ»՝ ա­մե­նից շատ ըն­թերց­վող գրա­կան առ­ցանց հար­թա­կը
24.12.2019 | 01:38
Օ­րերս «The Club» ա­կումբ-ռես­տո­րա­նում «Գրա­նիշ» գրա­կան կայ­քը նշեց իր 10-ա­մյա հո­բե­լյա­նը, ամ­փո­փեց նաև 2019 թ. գրա­կան տա­րին:
Ե­րե­կո­յին ներ­կա էին թարգ­մա­նիչ­ներ, գրաքն­նա­դատ­ներ, գրող­ներ և պար­զա­պես «Գրա­նի­շով» ապ­րող­ներ: Կայ­քի գլ­խա­վոր խմ­բա­գիր ՀԱՍ­ՄԻԿ ՀԱ­ԿՈ­ԲՅԱՆՆ ա­սաց, որ «Գրա­նի­շը» հայ գրող­նե­րի, գրա­կա­նա­գետ­նե­րի, հրա­տա­րա­կիչ­նե­րի, թարգ­մա­նիչ­նե­րի գրա­կան բաց հա­մայնք է, հիմ­նադր­վել է 2009-ին մի խումբ ե­րի­տա­սարդ գրա­կան գոր­ծիչ­նե­րի կող­մից. «Գրա­նի­շը» նպաս­տում է հայ և հա­յե­րեն գրա­կա­նու­թյան տա­րած­մա­նը, հայ ժա­մա­նա­կա­կից հե­ղի­նակ­նե­րի հան­րահռ­չակ­մա­նը և գրա­կան շու­կա­յի զար­գաց­մա­նը: Կար­գա­խոսն է «Ըն­թեր­ցա­նու­թյունն ա­ռողջ ապ­րե­լա­կերպ է»: Կայ­քը սկզ­բում ե­ղել է բլոգ, ո­րը կոչ­վում էր «Աշ­խար­հը մեր կտու­րից»: Այ­սօր այն գրա­կա­նու­թյան ա­մե­նից շատ ըն­թերց­վող առ­ցանց հար­թակն է: Կայ­քը նպա­տակ ու­նի նաև անգ­լե­րեն ներ­կա­յաց­նե­լու հայ գրող­նե­րին և հա­յե­րեն ՝ օ­տա­րա­գիր հայ գրող­նե­րին: Մեզ մոտ հրա­պա­րակ­վել են 2000-ից ա­վե­լի հե­ղի­նակ­նե­րի 3000 և ա­վե­լի գոր­ծեր: Օր­վա մի­ջին դի­տում­նե­րի քա­նա­կը 3000 է: Տար­վա ըն­թաց­քում «Գրա­նիշն» ու­նե­ցել է 1000000-ից ա­վե­լի այ­ցե­լու»: «Գրա­նիշ» կայ­քի հիմ­նա­դիր ԿԱ­ՐԵՆ ԱՆ­ՏԱ­ՇՅԱՆՆ ա­սաց, որ կայ­քը մի ան­ձի չի պատ­կա­նում, այն հան­րա­յին տա­րածք է և հան­րա­յին սե­փա­կա­նու­թյուն: Ա­սաց նաև, որ «Գրա­նի­շը» ի­րենց սերն­դի ե­րի­տա­սար­դու­թյան խոր­հր­դա­նիշն է: Գրե­թե 10 տա­րի ա­ռաջ մաեստ­րո Տիգ­րան Ման­սու­րյա­նը ամ­բողջ խմ­բագ­րա­կազ­մին հրա­վի­րել է այս ռես­տո­րան, որ­տեղ ի­րենք վա­յե­լել են նրա ներ­կա­յու­թյու­նը և ստա­ցել նրա քա­ջա­լե­րան­քը: ՏԻԳ­ՐԱՆ ՄԱՆ­ՍՈՒ­ՐՅԱՆՆ ի լրումն ա­սաց, որ ին­քը հա­յոց լե­զուն շատ է սի­րում, և իր ե­րա­ժիշտ դառ­նա­լու հիմ­քը հա­յոց լե­զուն է, մինչև 30 տա­րե­կա­նը գրա­մոլ էր, հե­տո հաս­կա­ցավ, որ ա­վե­լի լավ է զբաղ­վի ե­րաժշ­տու­թյամբ: Հի­մա նա այդ ըն­տա­նի­քի ան­դամ է իբրև սի­րող:
Ան­ժե­լա ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 34633

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ