«Իրատեսի» մեր գործընկեր Համլետ Հակոբյանի որդու՝ Վլադիմիր Հակոբյանի օջախում երկրորդ Լույս-բալիկը ծնվեց: Արևիկ ունեին, ՏԱԹԵՎ էլ ավելացավ, և զույգվեց Անուշ մայրիկի ու Վլադ հայրիկի, զույգ տատիկ-պապիկների երջանկությունը, որ նաև մեր երջանկությունն է: Հայի ընտանիքում լույս աշխարհ եկած ամեն երեխա մեր Զինվոր-տղերքի ընդհատված կյանքի շարունակությունն է, մեր լինելության հավերժող խորհուրդը, հայ գենի անմահության աստվածատուր շնորհը:
Ձեր լուսեղեն դստրիկներին Կորյուն-եղբայրներ են պետք, սիրելի Վլադիմիր և Անուշ, որ կծնվեն արդեն խաղաղ երկնքի տակ, կապրեն անհոգ ու երջանիկ՝ ի լուր աշխարհի ավետելով, որ ՀԱՅԸ կա և ապրում է իր հազարամյա պապենական հողում:
Արևշատություն ձեր ընտանիքին, մեր վաղվա օրվա կերտողներ:
«Իրատես»