Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Շնորհակալ եմ ամեն ինչի համար, պարոն Մնացականյան․ ԱԳՆ խոսնակ

Շնորհակալ եմ ամեն ինչի համար, պարոն Մնացականյան․ ԱԳՆ խոսնակ
18.11.2020 | 13:33

ԱԳն խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Շնորհայալ եմ, պարոն նախարար: Ինձ համար մեծ պատիվ է եղել աշխատել Ձեզ նման բարձր մասնագիտական որակներով և մարդկային վեհ հատկանիշներով օժտված դիվանագետի հետ, ով անգամ ամենաբարդ իրադրությունում պահպանում է օլիմպիական սառնասրտություն և անարդարության նկատմամբ ծայրահեղ անհանդուրժողականություն: Ձեզ հետ անցած համատեղ աշխատանքային ուղին ինձ համար կյանքի մեծ դպրոց է, որի առանցքը դիվանագետի, պետական աշխատողի պատիվն ու արժանապատվությունը բարձր պահելն է:
Շնորհակալ եմ ամեն ինչի համար, պարոն Մնացականյան:

Դիտվել է՝ 3570

Մեկնաբանություններ