ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Ընկած մարդուն ոտքով հարվածներ հասցնելը պակաս դաժանություն չէ

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Ընկած մարդուն ոտքով հարվածներ հասցնելը պակաս դաժանություն չէ
27.09.2014 | 18:13

Վերջին շրջանում անչափ ու անհարկի շատացել են ծեծի միջոցով մարդկանց սպանելու դեպքերը: Գործնականում ի՞նչ է նշանակում անզեն կռվի արդյունքում մարդ սպանելը՝ միայն այն, որ գերակշռող քանակով և «ոչխարի հոտի» բնազդով ոմանք շարունակում են մահացու հարվածներ հասցնել արդեն գետնին ընկած ու ակնհայտ անօգնական մարդկանց: Որպես կանոն, այլ կերպ մարդ չի մահանում, պարզապես ստանում է մարմնական վնասվածքներ: 1984-2010թթ. մասնագիտական աշխատանքի մեջ եմ եղել, բազմաթիվ տհաճ միջադեպերի ու ոճրագործությունների հետ եմ առնչվել, սակայն բացահայտ եղանակով իրականացվող այս ճղճիմ երևույթի այսչափ տարածվածության երբեք չեմ հանդիպել: Ձեռքերին ու ոտքերին ազատություն տալու այսպիսի բռի մոլուցքը, ինչը բացառապես բնորոշ է նենգ, կոմպլեքսավորված ու թույլ սուբյեկտներին, աննկարագրելի վտանգավոր է: Ժամանակն է մի պահ հեռանալ կարծրատիպերից և ելակետ ընդունել այն, որ իբր միայն զինված մարդն է կատարում առանձին դաժանությամբ սպանություն. ընկած մարդուն ոտքով հարվածներ հասցնելը պակաս դաժանություն չէ: Իսկ, եթե հեռանանք իրավական եզրույթներից, դա դաժանություն չէ, այլ մարդկային էության ամբողջական կորուստ: Երևույթի պատճառներին առանձին կանդրադառնամ ծավալուն հոդվածով, սա չափազանց մտահոգիչ է, սրա հետևանքներն անդառնալի ծանր են լինելու:

Դիտվել է՝ 2068

Մեկնաբանություններ