Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

Պատերազմն Ադրբեջանի և Նիկոլի համար ռիսկեր է պարունակում

Պատերազմն Ադրբեջանի և Նիկոլի համար ռիսկեր է պարունակում
01.02.2024 | 12:43

Նիկոլի միակ օրակարգն իր ֆիզիկական անվտանգությունն է, որն այս պահին ապահովում է նրա իշխանության լինելը:

Սահմանադրություն փոխելու նպատակը Հայաստանը խաղաղ ճանապարհով Ադրբեջանին տալն է:

Պատերազմի հավանականությունը կրկին մեծ է, բայց պատերազմն Ադրբեջանի և Նիկոլի համար ռիսկեր է պարունակում: Հնարավոր է՝ պատերազմի դեպքում Նիկոլը կորցնի իշխանությունը, և իշխանությունը հայտնվի ոչ արևմտամետ ուժերի ձեռքում, որն ուղիղ սպառնալիք է Նիկոլի ֆիզիկական անվտանգությանը (Արևմուտքն իր հետքերն արագ մաքրելու է) և Ադրբեջանին:

Այդ պատճառով Նիկոլը փորձում է Հայաստանը խաղաղ ճանապարհով տալ Ադրբեջանին (Արևմուտքին):

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 1642

Մեկնաբանություններ