-
01.06.2012|
00:52
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը սույն թվականի մայիսից, ՀՀ առողջապահության նախարարության հետ կնքված պայմանագրի շրջանակներում, «ՁԻԱՀ-ի, մալարիայի և տուբերկուլյոզի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ, իրականացնում է «Միգրանտների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանն ուղղված միջոցառումների իրականացում» ծրագիրը:
-
31.05.2012|
13:51
«Փրկենք Փակ շուկան» նախաձեռնությունը երեկ անցկացրեց իր առաջին հանրային քննարկումը:
Ճարտարապետ ՍԱՐՀԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ նկատեց, որ խնդիրը պետք է դիտարկել իրավական հարթությունում:
-
31.05.2012|
12:56
Ինչ էր պատգամում հայտնի մուլտի խեղճուկրակ կատու Լեոպոլդը առյուծ կտրած մկներին` եկեք հաշտ ապրենք:
Լեոպոլդի դերում, այս պարագայում, նորընտիր-ազգընտիրներն են, այսինքն` երեսփոխանները, որոնց «Լճերից» ջերմագին ողջույններ ենք հղում ու մղում ստեղծարար աշխատանքի:
-
31.05.2012|
05:05
Վարչական դատարանում (Գարեգին Նժդեհ 23) հունիսի 1-ին, ժամը 14:30-ին տեղի կունենա Մաշտոցի պուրակում անօրինական կրպակների Ապամոնտաժող բրիգադի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի դատավարությունը:
-
31.05.2012|
04:25
Աֆղանական թմրամիջոցների ապօրինի վաճառքից ամեն տարի թմրամաֆիան մոտ 69 միլիարդ դոլարի եկամուտ է ստանում: Այդ մասին հայտարարել է Աֆղանստանի թմրամիջոցների առևտրի դեմ պայքարի նախարար Զառոր Ահմադ Մուկբիլը: Աֆղանստանում թմրամիջոցների վաճառքով զբաղվողները տարեկան վաստակում են շուրջ 1 միլիարդ դոլար:
-
29.05.2012|
03:19
Մայիսի 12-25-ին հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցից թունավորման 13 դեպք, որոնցից 2-ը` Երևանում, 9-ը` Սյունիքում: Մեկական դեպք է գրանցվել Գեղարքունիքում և Եղեգնաձորում: Մայիսին կարիճի խայթոցի մեկ դեպք է արձանագրվել նաև Սյունիքի ՈՒյծ գյուղում:
-
28.05.2012|
00:49
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է Նորագավիթ թաղամասում ֆեդերացիային հատկացված հողատարածքից` այնտեղ գտնվող այգիների պատճառով:
Հայրապետյանն ասել է, որ, նախապես տեղեկացված չլինելով, ինքը կարծել է, թե այգիներին հարակից բաց տարածքն է տրամադրվել ֆեդերացիային, սակայն մի քանի օր առաջ, երբ եղել է տեղում՝ հրաժարվել է տարածքից:
-
25.05.2012|
23:53
Սեյսմիկ ակտիվությունը մեր տարածաշրջանում աճել է: Այս մասին վկայում են մասնագետները: Հասարակության շրջանում գնալով ավելի տագնապահունչ են դառնում խոսակցությունները կրկնվող երկրաշարժերի մասին:
-
25.05.2012|
23:39
Լողարանի առաստաղից նաև որդ ու զեռուն թափվեցին, փուշ և տատասկ: Սակայն մենք չենք սթափվում և խոցը հեռացնելու փոխարեն զբաղվում ենք դիմահարդարմամբ:
Եվ պարզվում է, որ դիմահարդարումն է պետության կայացման գլխավոր միջոցը: Անշուշտ, միջանկյալ ինչ-որ բաներ գործընթացից անկախ կատարվում են: Բնականաբար` ինքնաբերաբար: Ասենք, դդումն է շիկանում արևի տակ, և աթարը չի կորցնում տնտեսական օգտավետությունն ու բուրմունքը:
-
24.05.2012|
07:44
Հայաստանը ձեռքերը ծալած չի հետևի, թե ինչպես է Ադրբեջանը փորձում ձեռք բերել Վրաստանի երկաթուղու բաժնետոմսերի 25 %-ը։ Ըստ մեր տեղեկությունների, Վրաստանի երկաթուղու բաժնետոմսերի 25 %-ի օտարման գործընթացին կմասնակցի նաև հայկական մասնավոր ընկերությունը։