-
10.12.2020|
12:33
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1174-ով՝ հասնելով 145240-ի, գրանցվել է մահվան 28 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
10.12.2020|
12:32
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ երեկ երեկոյան Ադրբեջանից Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիական անձինք են, որոնք մնացել էին իրենց բնակավայրերում ադրբեջանական ներխուժման ժամանակ, գիշերը Ֆեյսբուքում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
-
09.12.2020|
20:59
Թուրքիան հրաժարվել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ գնել՝ հայտնել է առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:
-
09.12.2020|
17:07
Ընտանիքապետության գլխավոր ներկայացուցիչ, աներեսության ու անպատկառության ամենաբարձ նշաձող սահմանած Աննա Հակոբյանն այսօր կրկին փայլել է։ Ողջ երկիրն իր ու ամսունու ձեռքին խաղալիք դարձնելուց հետո տիկինը խոսում է իր փոքր աղջկա խաղալիքների մասին։
-
09.12.2020|
17:02
Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին 34 կապալառու կազմակերպությունների կողմից կազմակերպվում է շուրջօրյա հերթապահություն։
-
09.12.2020|
14:51
Ազգային ժողովում 2021-ի բյուջեի նախագծի վերջնական տարբերակի ներկայացման ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ «Հայաստան» համահայկական հիմնադրամից պետական բյուջե փոխանցված միջոցներին ու դրա շուրջ ծավալված քննարկումներին։
-
09.12.2020|
14:25
Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով` Ազգային ժողովի խորհրդի դիմումը՝ ասել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:
-
09.12.2020|
14:18
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1138-ով՝ հասնելով 144066-ի, գրանցվել է մահվան 25 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
08.12.2020|
21:09
27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 30.11.2020թ, 02.12.2020թ, 04.12.2020թ, 07.12.2020, բավարարել է մեր դիմումները՝ որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ:
-
08.12.2020|
21:05
Այս պահի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել Երևանում անհնազանդության ակցիաների 90 մասնակից: