12.05.2023|
10:11
Շարունակենք ծանոթանալ ՈՒեյն Մադսենի հետազոտություններին: Հենց նա է ընդգծել, որ «ժամանակակից Թուրքիան գաղտնի սիոնիստական պետություն է, որը վերահսկվում է դյոնմեի կողմից»: Այնուհետև գրել է. «Աթաթուրքի ենթադրյալ հրեական արմատները, որոնց մասին տեղեկատվությունը տասնամյակներ շարունակ լռեցվել է թուրքական կառավարության կողմից՝ ընդհանրապես արգելելով ժամանակակից Թուրքիայի հիմնադրի հասցեին որևէ քննադատություն, սկսեց տարածվել նրա սահմաններից դուրս՝ հրեա հեղինակների հրապարակումների շնորհիվ: 1973-ին լույս տեսած «Ծպտյալ հրեաները» գիրքը, որը գրել է ռաբբի Յոախիմ Պրինզը (“The Secret Jews” by Rabbi Joachim Prinz), պարունակում է պնդումները, թե Աթաթուրքը և նրա ֆինանսների նախարար Ջավիդ բեյը հավատարիմ էին «Դյոնմեին» և գտնվում էին իրենց համար շատ հարմար միջավայրում, քանի որ երիտթուրքերից շատերը, որոնք նորաստեղծ հեղափոխական կաբինետի անդամ էին, հրապարակավ աղոթում էին Ալլահին, բայց ունեին իրենց գաղտնի «մարգարեն»՝ ի դեմս Զմյուռնիայի մեսիա Շաբթայ Զվիի»։ 1994 թվականի հունվարի 28-ի Forward–ում և The New York Sun-ում Հիլել Հալկինը (Hillel Halkin) գրել է, թե Աթաթուրքն արտասանել է հրեական «Շեմա Իսրայելը» (Լսիր, ով Իսրայել!)՝ նշելով, որ սա նաև իր աղոթքն է: Այս տեղեկությունը մանրամասն ներկայացված է լրագրող Իտամար Բեն-ավիի (Itamar Ben-Avi) ինքնակենսագրության մեջ, որը պնդում է, թե Աթաթուրքը, լինելով թուրքական բանակի երիտասարդ կապիտան, մի անգամ նստած Երուսաղեմի հյուրանոցի բարում, 1911 թվականի ձմռան անձրևոտ երեկոյան, խոստովանել է, որ հրեա է: Բացի այդ, Աթաթուրքը Սալոնիկում հաճախել է յոթ Էֆենդիների տարրական դպրոցը (Semsi Effendi), որը