Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

Վարչապետն ուշի ուշով հետևում է գործընթացին

Վարչապետն ուշի ուշով հետևում է գործընթացին
03.10.2008 | 00:00

ՔԱՅԼԱԶՐՈՒՅՑ
Եթե աշխարհի ֆինանսական շուկաները լարված հետևում էին ամերիկյան ֆինանսական շուկաներում տեղի ունեցող գործընթացներին, ապա սրան ավելացավ եվրոպական ֆինանսական խոշոր կառույցների ֆինանսական խնդիրը։ Այլ կերպ ասած՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Իրադարձությունների այսպիսի դասավորման դեպքում, բնականաբար, Հայաստանի ֆինանսական և տնտեսական շուկաները ևս լարված են։ Խնդրի վերաբերյալ մեր ճեպազրույցում փորձեցինք ճշտել վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ տեսակետը։
-Ձեր գնահատմամբ, միջազգային ֆինանսական շուկայի գործընթացներն ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի ֆինանսական շուկայի վրա։
-Բարդ հարց է, քանի որ իրադարձություններն այնպես բուռն են զարգանում, որ երբեմն իրարամերժ ուղղություններ են ունենում և դժվար կանխատեսելի են լինում։ Շուկաների տատանողականությունը շատ բարձր է։ Միջազգային ֆինանսական շուկայում տեղի ունեցող գործընթացներին ուշի ուշով հետևում ենք։
-Ամեն դեպքում, Հայաստանի վրա կարո՞ղ են ազդեցություն ունենալ այդ գործընթացները։
-Ինչպե՞ս կարող են ազդեցություն չունենալ։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Հ.Գ. -Բնականաբար, ընթերցողը չի հասկանա, թե ինչու վարչապետի այս պատասխանին չհետևեց տրամաբանական հաջորդ հարցը՝ ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը նման ազդեցությունները նվազեցնելու ուղղությամբ։ Տեղեկացնենք, որ զրույցն այնքան կարճ ժամանակահատվածում տեղի ունեցավ, որ վերջին հարցի ժամանակն ուղղակի սպառվեց։

Դիտվել է՝ 9472

Մեկնաբանություններ