38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Բնակվիր այնտեղ

Բնակվիր այնտեղ
18.09.2024 | 00:10

Աստծո կանչը

Սեպտեմբերի 18

Ով ապրում է Բարձրյալի օգնությամբ, երկնքում

կբնակվի Աստծո հովանու տակ (Սղմ. ՂԱ. 1):

Առանձնացված ու պահված ապահով մի տեղ` հայտնի միայն Աստծուն ու ձեզ: Այնքան գաղտնի տեղ, որ երկրի վրա եղած ոչ մի ուժ չի կարող գտնել այն:

Այդ տան վրա Իմ շուքը հավիտյան կլինի` այն կրկնակի ապահով ու կրկնակի գաղտնի դարձնելու համար: Իր ձագերին պատսպարող թռչնի թևերի հովանու պես Իմ շվաքի խաղաղությունը կտարածվի ձեզ վրա: Այդժամ դուք ապահով ու անչափ վստահ կզգաք ձեզ:

Եթե վախերը դարձյալ պաշարեն ձեզ, իսկ մտահոգությունները վերադառնան կրկին, նշանակում է` դուք համեմատելու գայթակղություն եք ունեցել դուրս գալու այդ պահպանող հովանու տակից: Այդժամ ձեր միակ անելիքը պետք է լինի կրկին հետ` Հովանու տակ վերադառնալ ու վերգտնել հանգստությունը:

Դիտվել է՝ 1824

Մեկնաբանություններ