«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Ադրբեջանը Տավուշի 4 գյուղերը պահանջել է, ոչ թե սահմանազատման համար, այլ զոհվածների դիակների

Ադրբեջանը Տավուշի 4 գյուղերը պահանջել է, ոչ թե սահմանազատման համար, այլ զոհվածների դիակների
01.05.2024 | 10:02

Ցավալի, կարելի է ասել ահավոր բան պետք է վավերագրենք.

Ստեփանակերտում 2023 թվականի սեպտեմբերին զոհվածների շիրիմները ադրբեջանցիները քանդել են, իսկ դիակներով պարկերը հանել այնտեղից։
Ըստ զոհվածների հարազատների, դիակները հայկական կողմին առաջարկել են 4 Տավուշի գյուղերը զիջելու փոխարեն։
Այսիքն նիկոլ փաշինյանը Տավուշի գյուղերը տալիս է, ոչ թե սահմանազատման համար, այլ իբրև թե զոհվածների դիակները Հայաաստան բերելու։
Ըստ գուգլի թարմացված քարտեզների ադրբեջանցիները արդեն վերացրել են, ոչ միայն Արցախի ԱԺ-ի, պետհամալսարանի և մի քանի այլ շենքեր, այլ նաև Ստեփանակերտի հերոսների պանթեոնն են հավասարեցնում հողին։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հ.Գ․
Այս առևտուրը, կամ սրա մասին լուրեր տարածելը, չի բացառվում, որ արվում է արցախցիների ձայնը լռեցնելու նպատակով, որ դուրս չգան իշխանությունների դեմ պայքարի։

Դիտվել է՝ 2161

Մեկնաբանություններ