ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Վերջին նորություններ

Վերջին նորություններ
20.04.2024 | 20:34

Այս դավաճանական վիճակում ես, անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչ է հնարավոր անել։ ՈՒստի կներեք, որ խոսելու եմ մեկ այլ հարցի մասին՝ նկատի առնելով Սամվելի գործի շուրջ օրեր առաջ արձանագրված լայն հանրային համախմբումը։
Եվ այսպես՝ վերջին նորությունները.

1. Երեկ 7 մլն չափով գրավը վճարեցինք՝ 5 ժամ տևած դրամահավաքի շնորհիվ։ Ընդհանուր առմամբ ստացվել է 225 փոխանցում (միջինը ՝ 1 րոպե 20 վայրկյանում՝ 1 փոխանցում), որոնցից շուրջ 115-ը՝ մինչև 10 հազար դրամի չափով, իսկ շուրջ 100-ը՝ 10 հազար դրամ և ավելի։ Հաշվետվությունը կներկայացվի լրացուցիչ։

2. Խոշտանգման հոդվածով հարուցված վարույթով երեկ Սամվելը տվել է մանրամասն ցուցմունք, իսկ այսօր դեպքի վայրի զննությամբ նա հստակ ցույց է տվել դեպքի վայրը (ելնելով մեքենայի աջ ու ձախ շրջադարձները հստակ հիշելու փաստից), որտեղ արձանագրվել է 1x1 մակերեսով տրորված խոտ (հիշենք շալվարի վրայի կանաչ հետքերը)։

3. Պարզվեց՝ դեպքի վայրը փակ տարածք է, որը պատկանում է Գիտությունների ազգային ակադեմիայի մի գիտահետազոտական ինստիտուտի (կարծեմ՝ օրգանակին քիմիայի ՊՈԱԿ)

4. Պարզվեց՝ Երևանի քննչական վարչությունից դեպի «օրգանական քիմիայի» տարածք դուրս եկող դարպասը տեսանկարահանող տեսախցիկը DVR չունի, այսինքն՝ տեսագրություն պահպանված չէ։ «Օրգանականից» դեպի Ազատության պողոտա դուրս եկող դարպասին նույնպես առկա էր տեսախցիկ, բայց տեսագրությունը լինել-չլինելու հարցը դեռ պարզ չէ։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1452

Մեկնաբանություններ

«Նա հաղթող նախագահ չի եղել. բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին»
«Նա հաղթող նախագահ չի եղել. բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել
«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել