Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Թե ինչ է լինում, երբ երկրի առաջին դեմքը մոռանում է, որ ինքն ինքնուրույն ֆիգուր չէ

Թե ինչ է լինում, երբ երկրի առաջին դեմքը մոռանում է,  որ ինքն ինքնուրույն ֆիգուր չէ
31.01.2024 | 11:15

Հայ -վրացական ռազմավարական համագործակցության հռչակագիրը չափազանց ծանր դուրս եկավ Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլու նուրբ ուսերի համար:

Եթե ֆրանսիական ռազմա-տրանսպորտային մեքենաներին տրանզիտ ճանապարհ տալը մի կերպ մարսվեց, ապա Հայաստանը շալակած դեպի ԵՄ քարշ տալու փորձը կայծակնային պատասխան ստացավ:

Ահա ինչ է լինում, երբ երկրի առաջին դեմքը մոռանում է, որ ինքն ինքնուրույն ֆիգուր չէ:

Մոռանում է, որ ինքն էլ անմիջական տեր ունի, որ իր տերն էլ տեր ունի:

ՈՒ իր տիրոջն ասում են ռուսական օլիգարխ:

...Իսկ լոռեցի պապերն ասում էին՝

- Ա՛յ շուն, ում լափն ուտում ես, նրա դռանն էլ հաչա:

Փետրվարի 1-ից հետո, հաստատ կտեսնենք, թե Բիձինա Իվանաշվիլին, հանձին իր նորանշանակ վարչապետի, ինպես է մեր պապերի ասածը յուրացրել:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4905

Մեկնաբանություններ