Ակնհայտ է, որ ՀԱՊԿ և ԵԱՏՄ կառույցները որոշ ժամանակ անց կորցնելու են իրենց արդիականությունը, և դրանց գոյությունը ինքնին կդառնա անիմաստ։
Հիմա շատ ավելի արդիական են հատկապես BRICS-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որոնք հավակնում են դառնալու նոր բևեռ թե՛ ֆինասատնտեսական, թե՛ քաղաքական առումով։
Ընդ որում, այս կազմակերպությունները եթե հաջողեն, ապա ամբողջովին ընդգրկելու են նաև ՀՀ սահմանները (Թուրքիան ձգտում է անդամակցել)։
Ուստի Հայաստանը հիմա ոչ թե պետք է ռեակտիվ ու զգացական դիվանագիտության միջոցով Հայաստանի համար ստեղծի թշնամիների նոր բանակ, այլ նուրբ և պրոակտիվ դիվանագիտությամբ կարողանա շահել ստեղծված իրավիճակում` և՛ Արևմուտքի հետ զգուշորեն հարաբերություններ զարգացնելով ու շահելով, և՛ արևելքի հետ։
Դեռ ոչ ոք չի կարող հստակ ասել՝ ապագա աշխարհակարգում կշահեն բլոկայի՞ն երկրները, թե՞ ոչ-բլոկային բազմակողմ հարաբերություններ զարգացնող երկրները, ուստի այսօր չի կարելի երկիրը տանել ցնցումների ու անկառավարելի մարտահրավերների հորձանուտ, որոնք դժվար թե կարողանանք հաղթահարել։
Արա Պողոսյան