Չարժի ծաղրել կամ փնովել հանրահավաքը և դրա կազմակերպիչներին: ՈՒնենք այն, ինչ ունենք:
Ինքնուրույն՝ Հայաստանից սնուցվող քաղաքական միավորներ մեր երկրում գրեթե չկան:
Եթե կան, ապա շատ թույլ են:
Ըստ այդմ, մեծ հանրահավաք կազմակերպելու կարողություն ունեցող միավորները սնուցվում են «դրսից» կամ հաշվետու են «դրսին»:
Այս իմաստով, կայացած կամ նախատեսվող քաղաքական միջոցառումների հակագովազդ իրականացնելն անիմաստ է: Դրանք ամեն դեպքում կայանալու են, քանզի «դրսերից» մեկի հետ համաձայնեցված են, իսկ կազմակերպիչները, նույն «դրսից», իրենց հետագա քայլերի համաձայնեցման մշտապես սպասման մեջ են:
Կարծում եմ՝ մեր երկրում այսպես է լինելու, ամենաքիչը, մի քանի տասնյակ տարի:
Վստահ չեմ, որ դրանից հետո հաստատապես ինչ-որ բան է փոխվելու, սակայն համոզված եմ, որ հենց այս պահին, այս տարածքում հայկականությունը փրկել է պետք, քանզի դրա գոյությունը վտանգված է օրվա իշխանության խայտառակ գործունեության արդյունքում: Այդ իսկ պատճառով, օրվա իշխանության հեռացման պահանջով հանրահավաքները և դրանց կազմակերպիչներին ծաղրելու կամ փնովելու փոխարեն, անհրաժեշտ է միմյանց օգնել կամ չխանգարել:
Եթե, իհարկե, ցանկանում ենք տարածքում հայկականությունը պահպանել:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ