-
28.09.2012|
11:39
Ո՞Ւմ համար է վայը, ո՞ւմ համար է խռովությունը, ո՞ւմ համար են դատաստանները, ո՞ւմ համար են դաժանություններն ու տարակուսանքները, ո՞ւմն են աջ ու ձախ տրված հարվածները:
-
25.09.2012|
11:20
Ձեզ` իմաստուններիդ, այս էլ ասեմ. «Մի՛ ամաչեք խելամուտ լինել իրավունքի մեջ», քանզի լավ չէ աչառու լինել դատաստանի ժամանակ։ Ամբարշտին արդար ասողը պիտի արժանանա ժողովուրդների անեծքին և ատելի պիտի լինի ազգերից։
-
18.09.2012|
00:47
Աստված սիրում է ուրախ և առատաձեռն մարդուն. աղքատին ողորմություն անողն ինքն էլ պիտի կերակրվի, որովհետև տնանկին իր հացից է բաժին հանել։
-
14.09.2012|
11:21
Տերը թագավորեց, ժողովուրդները բարկացան։ Ո՛վ քերովբեների վրա նստողդ, երկիրը սասանվեց։ Տերը մեծ է Սիոնում ու բարձր, քան ժողովուրդները բոլոր։
-
11.09.2012|
01:24
Բարի անունը լավ է մեծ հարստությունից, ընտիր շնորհքը` արծաթից ու ոսկուց։
-
07.09.2012|
00:08
Ով ապրում է Բարձրյալի աջակցությամբ, երկնքում կհանգչի Աստծու հովանու տակ։ Տիրոջը կասի. «Դու ես ինձ ընդունողը, ապավե՛ն Իմ Աստված, որի վրա եմ դրել իմ հույսը»։
-
31.07.2012|
03:14
Բոլոր ազգերը, որոնց ստեղծեցիր, պիտի գան երկրպագեն քո առջև, հավիտյան փառք պիտի տան քո անվանը։
-
27.07.2012|
02:23
Լսեցինք, թե ինչ է խոսում Տեր Աստվածը մեր. խաղաղության մասին պիտի խոսի իր ժողովրդի, իր սրբերի և սրտով դեպի իրեն դարձողների հետ։
-
24.07.2012|
01:59
Մոտեցրո՛ւ, Տեր, ականջը քո և լսի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես։
-
20.07.2012|
02:23
Տե՛ր, սերնդից սերունդ մեր ապավենը եղար։ Դու կայիր, երբ դեռ չէին հաստատվել լեռները, և չէին ստեղծվել երկիրն ու ողջ տիեզերքը, հավիտենությունից մինչև հավիտենություն։