ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Զգայուն թեմա

Զգայուն թեմա
09.12.2023 | 11:05

Ես անձամբ շներին շատ եմ սիրում, հաճախ` դրանց տերերից ավելի շատ. շները հավատարմությունն են սիմվոլիզացնում ինձ համար, առավել հաճախ` անշնորհակալ հավատարմությունը:

Կատուներին նույնպես շատ եմ սիրում. նրանք անկախության, ինքնուրույնության և ինքնավստահության սիմվոլ են, միաժամանակ թե´ գիշատիչ են, թե´ «տնային» և անչափ խորհրդավոր:

Այլ կենդանիներ ևս սիրում եմ` արջ, փիղ, ստվերապոչ, մկներ, բայց կա մի բայց. այս բոլոր կենդանիները պետք է բաց ու հասանելի լինեն միայն մարդու ուշադրության ներքո, նրանց հետ «չկանոնակարգված» շփումը (որը լինում է թափառող տեսակների հետ հանդիպման պարագայում) լի է բազմատեսակ հիվանդություններով վարակվելու և դրանք տարածելու վտանգով: Անգամ փոքրիկ-չքնաղ սկյուռիկների կծելու պարագայում մահը հավանական է, եթե մեկ-երկու օրվա ընթացքում չդիմել բժշկի:

Թափառող շների ու կատուների պարագայում իրավիճակը նույնն է, ուղղակի ի տարբերություն կատուների, շները ոհմակը (ընտելացված գայլերի ոհմակ) առավել քան վտանգավոր է. շան կծելու արդյունքում հնարավոր է մահանալ անգամ 4 օրվա ընթացքում, եթե շունը վարակված է կատաղությամբ: Հատկապես վտանգավոր են թափառող դարձած նախկին «տնային» շները, որոնց գործողությունները դառնում են առավել ագրեսիվ` պայմանավորված «փափուկ կյանքից կոշտ միջավայր տեղափոխվելով»: Սրան համանման փորձ իրենից ներկակացնում է Ջոն Կալխունի 1968թ փորձը:

Մյուս կողմից, պայմանավորված թափառական շների կողմից մարդկանց ու հատկապես երեխաների վրա հարձակումներով, առավել ակտիվանալու են հաշվեհարդարները շների նկատմամբ, և որևէ քրեական պատիժը չի կանգնեցնելու վնասված կամ, Աստված մի´ արասցե, մահացած երեխայի ծնողի:

Ստեղծվածը, այնուամենայնիվ, դիլեմա չէ. կա ու պետք է լինի այլ` ռեգուլատիվ տարբերակ միջնորդի` պետության տեսքով:

Պետությունը շների համար հատուկ կացարաններ` ռեզերվացիաներ պետք է պատրաստի և բոլոր թափառական շներին տեղափոխի այնտեղ, ուր հիվանդ շները կբուժվեն և վտանգ չեն ներկայացնի այլոց համար, իսկ անբուժելի վիճակում գտնվողները կքնեցվեն, որպեսզի չշարունակեն տանջվել:

Միակ լուծումը սա է, սա միակ ու լավագույն ինստիտուցիոնալ լուծումն է:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 6232

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել
«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել