ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեր ամոթն ու խայտառակությունը

Մեր ամոթն ու խայտառակությունը
03.07.2023 | 20:45

էռատոն ու վիժվածքն էսօր իրենց դրսի տերերին ցույց էին տալիս, որ այս երկրում, առնվազն, անարգելք շարժվելու չափ լեգիտիմություն ունեն:

Այսինքն՝ կարող են այս երկրում ապրողների անունից «խաղաղության» պայմանագիր ստորագրել։

Արցախում արդեն ընթացքի մեջ մտած Ցեղասպանության ֆոնին՝ սրանց ուրախ դեմքերով թանգարաններ գնալն ու ապահով ավտոբուսներ նստելը ՄԵՐ ԱՄՈԹՆ ՈՒ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է:

Նու Արդ (Նվարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ)

Հ.Գ. Իսկ այս կապիկությունների ֆոնին Ալիևն այսօր հայտարարեց առաջիկա ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որ ունենալու է «Վրեժ-3» պայմանական անվանումը և անցկացվելու է Արցախում։

Դիտվել է՝ 1747

Մեկնաբանություններ