ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վիկտոր Սադովնիչին շատ լուրջ և բարոյական անձնավորություն է

Վիկտոր Սադովնիչին շատ լուրջ և բարոյական անձնավորություն է
01.06.2023 | 14:55

Ըստ օպերատիվ տեղեկությունների, ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ի պատվիրակությունը, որի կազմում էր նաև Ա.Է-ն ու ևս մեկ՝ ոչ նշանակալի անձ, հանդիպել է Մոսկվայի պետական համալսարանի բազմամյա ռեկտոր, ճանաչված գիտնական Վիկտոր Սադովնիչիի հետ (МГУ имени М.В.Ломоносова):

Չեմ ցանկանում անձնավորված անդրադառնալ ԵՊՀ-ի պատվիրակության կազմում ընդգրկված Հ.Հ-ին և Ա.Է-ին (երրորդի աննշանակալիության աստիճանը շատ բարձր է): Կանդրադառնամ բացառապես Վիկտոր Սադովնիչիին:

ՈՒրեմն, Սադովնիչին պատկառելի տարիքի և հսկայական վաստակ ունեցող անձնավորություն է: Վերջինս չի սիրում համասեռամոլներին և տարօրինակ սեռական կողմնորոշում ունեցող անձանց, փոխարենը՝ ունի նորմալ ընտանիք, սիրում է իր երեխաներին և թոռներին, որոնց միշտ ֆինանսապես ապահովել է, չի դատվում հարազատներից և ոչ մեկի հետ: Վիկտոր Սադովնիչին իսկական գիտնական է, որին խորթ է գրագողությունը, նրան որևէ մեկը երբևէ չի կասկածել (մեղադրել) գրագողության մեջ:

Բացի այդ՝ Սադովնիչին իրական, ավանդական քրիստոնյա է և, հետևաբար՝ դեմ է աղանդավորությանը, ինչպես նաև հուղարկավորության ոչ ավանդական տարբերակներին:

Չմոռանամ նշել նաև, որ վերջինս շահախարդախ չէ: Նա և նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը շահախարդախ նպատակներով բանկերից մեծ գումար չի վերցրել և սնանկության կեղծ կարգավիճակ չունի: Վիկտոր Սադովնիչին երբեք սորոսականի և Հայրենիքի դավաճանի համբավ ունեցող կառույցներում ընդգրկված չի եղել:

Մի խոսքով, Վիկտոր Սադովնիչին շատ լուրջ և բարոյական անձնավորություն է:

Իսկ, թե իրականում վերջինս ինչու է հանդիպել ԵՊՀ-ի Հ.Հ-ի, Ա.Է-ի և մյուս՝ ոչ նշանակալիի հետ, անհայտ է: Կարծում եմ, որ պատմությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:

Հետևեք իրադարձությունների զարգացմանը և իրազեկ եղեք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 5876

Մեկնաբանություններ