ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կադաստրի վկայականի մասին

Կադաստրի վկայականի մասին
30.05.2023 | 08:30

Դեռ շարունակում ենք զվարճանալ այս հերթական զառանցանքով: Փորձենք հասկանալ, թե որքանով է դա զառանցանք, ու ինչ է լինելու դրա վերջը:

Պատկերացրու՝ պապերիցդ քեզ որպես ժառանգություն մնացել է տասը սենյականոց ընդարձակ բնակարան: Մի օր կադաստրի կնիկը կանչում է քեզ, ու ասում, որ դու թուղթ չունես, ու այդ սենյակներդ ապօրինի են, իսկ թուղթը պարտադիր է ու կարևոր:

ՈՒ որպեսզի այդ թուղթը ունենաս՝ պիտի տասը սենյակից ինը թողնես պետությանը:

Քո կամքն ու ուղեղը չի հերիքում, որպեսզի բանակցես, սակարկես, գոնե գաս ընտանիքիդ անդամների հետ խորհրդակցես:

Չէ՞ որ բազմանդամ ընտանիքիդ մեջ կարող է լինել պատվախնդիր մեկը, որը խորհուրդ կտա տեր կանգնել իրավունքներիդ, պայքարել առանց սենյակ զիջելու, կամ գոնե մեկ սենյակ զիջելով ստանալ այդ «բաղձալի» թուղթը: Առանց երկար-բարակ մտածելու ստորագրում ես ու գալիս տուն: Գալիս ու տեսնում ես, որ ընտանիքդ լցրել են մի սենյակի մեջ, հեղձուկ է, ողբ ու կական, կինդ ու զավակներդ քեզ թաղում են հավիտենական անեծքով: Բայց դե, արդեն ստորագրել ես ու հպարտ ես, որ ծոցագրպանումդ ունես այդ կարևոր թուղթը:

Իսկ ամենակարևորը՝ դու այդ մի սենյակի հիմնադիրն ես, դու՛ ես հիմնադիրը: Պարզվում է, ճիշտ էիր մտածել: Հետագայում ժառանգներդ՝ թոռներդ ու ծոռներդ, քո պատիվը պահելու համար, քեզ հռչակում են հիմնադիր, մոռանում ամեն տեսակ անեծք ու նզովք ու շարունակ փառաբանում:

Հարյուր տարի առաջ այսպես եղավ: Մի սենյակի թուղթ ստորագրողները հռչակվեցին հանրապետության հիմնադիրներ:

Այսօր... սենյակատերը փոխվել է, բայց կադաստրի կնիկը չի փոխվել: Կանչել է սենյակատիրոջն ու ասել, որ պապիցդ մնացած թուղթը հնացել է, անվավեր է, ու նորը պիտի ստորագրես:

Ասել է՝ քանի որ դու խոզ ես ու խոզաբարո, այդ սենյակը քեզ շատ է, քեզ մի խոզաբունն էլ բավական է: Բայց կարևորը՝ թուղթ կունենաս:

ՈՒ հետո, դու պապիցդ ինչ պակաս հիմնադիր ես, այսուհետ դու ես կոչվելու հիմնադիր:

Գիտեմ, ամեն ինչ գռեհիկ ստացվեց, ու լինելու են պոռթկացողներ: Բայց սա՛ է իրականությունը, ողբալի իրականությունը: Այս հոգավորը ոչ միայն միտք չունի հեռանալու, այլև ուզում է պատմության մեջ մնալ որպես հիմնադիր… հանրապետությա՛ն հիմնադիր:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1778

Մեկնաբանություններ