Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Կոմիտասը ոչ մեկիս պաշտպանության կարիքը չունի, Կոմիտասին հարգելու լավագույն միջոցը հակապետական ու հակազգային նիկոլական ռեժիմի դեմ պայքարելն է

Կոմիտասը ոչ մեկիս պաշտպանության կարիքը չունի, Կոմիտասին հարգելու լավագույն միջոցը հակապետական ու հակազգային նիկոլական ռեժիմի դեմ պայքարելն է
20.05.2023 | 07:31

Նիկոլն է Արցախը հանձնում ու հերոսների ծնողներին դատում, ոչ թե՝ Սուպեր Սաքոն։

Չէի ուզում այս թեմային անդրադառնալ, բայց պետք է:

Ինքս Կոմիտասի, Խաչատուրյանի, Եկմալյանի, Սպենդիարյանի արվեստի, ինչպես նաեւ արևելյան մուղամի պրոֆեսիոնալ գիտակ չեմ։

Հաճույքով լսում եմ մեր միջնադարյան շարականները, Կոմիտասի, Եկմալյանի, ինչպես նաև հայ աշուղների ու գուսանների ՝ Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շերամի, Աշոտի ու Հավասու ստեղծագործությունները, բայց ինձ երաժշտության փորձագետ չեմ համարում։

Սուպեր Սաքոյին ո՛չ ճանաչում եմ, ո՛չ էլ լսել եմ, չեմ կարող նրա «արվեստին» գնահատական տալ։

Բայց մի բան է ինձ զարմացնում։

Նիկոլը առավոտից երեկո Կոմիտաս վարդապետին վիրավորում ու վարկաբեկում է, երբ Եկեղեցու դեմ ընդվզում է, երբ Հայ Եկեղեցու պատմությունը հանում է դպրոցներից, երբ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, երբ հայապահպանությունը հանում է ազգային անվտանգության ռազմավարությունից։

Բա ինչու՞ Նիկոլի դեմ նման բողոք չես բարձրացնում, ա՛յ «հայրենասեր մտավորականություն»։

Սուպեր Սաքո՞ն է վտանգավոր, թե՞ Նիկոլը, որը Թուրքիայից դրական ազդակներ է ստանում ու տրանսգենդերին իր սեփական պաշտպանության տակ առնում։

Նույն Հ1 -ը իր եթերում հազար անգամ ավելի հակահայ ու հակազգային «գործիչների» է եթեր տվել՝ Նիկոլն ու նիկոլիստները ձեզ վառ օրինակ, ինչու՞ ծպտուն չէիք հանում։

Նիկոլն է հերոսների ծնողներին դատու՞մ, թե՞ մուղամ քարոզող Սուպեր Սաքոն։

Նիկո՞լն է Արցախը հանձնում, թե՞ Սուպեր Սաքոն։

Կոմիտասը ոչ մեկիս պաշտպանության կարիքը չունի, Կոմիտասին հարգելու լավագույն միջոցը հակապետական ու հակազգային նիկոլական ռեժիմի դեմ պայքարելն է, ոչ թե տաքուկ սենյակներից երիտասարդ երգչի վրա հարձակվելը։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 2694

Մեկնաբանություններ