«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Մեկ քարը անգամ կարող է խոսել ընդերքի փոթորկի մասին. Հռիփսիմե Հովհաննիսյան

Մեկ քարը անգամ կարող է խոսել ընդերքի փոթորկի մասին. Հռիփսիմե Հովհաննիսյան
25.08.2022 | 07:21

Երկու օր է հետևում եմ քաղաքական դաշտին. բազմատեսակ հարվածահարումներից հետո ինձ առավել վստահելի թվաց, որ ամեն ինչ դեռ կորած չէ, որ այնտեղ դեռ կանաչ ծիլեր կհայտնվեն, երբ սերմահատիկներ նետվեն ավերակների մեջ, ջրվեն սիրով և հոգածությամբ։


Լինելով միայն նահանջի, պարտության, աններելի դրույթների կիզակետում՝ մի հարց անվերջ ցավեցնում էր ինձ. մի՞թե այսքան «ներսից ենք փչացած», ինչպես ասում էր մեր Մեծը, այսչափ անհուսալի դարձանք, որ չհայտնվեց վարկաբեկվածների մեջ մի անհատ, ով, ձևը թողած, կգնար ճշմարտության և բովանդակության հետևից, ժողովրդի հավատի վրա փահլևան չէր դառնա իր խաղի բոլոր աճպարարական կանոններով և հետո հավասարակշռության փայտիկը կպահեր անգամ իր աչքից հեռու։


Անուններ չեմ տալիս, ծափահարողները ինձ կհասկանան։
Ի ուրախություն ինձ, այս քաղաքական աջաբսանդալից հետո, երևաց մի ռեալիստ՝ իր օրենքի թղթապանակով, չպահանջեց անգամ բեմահարթակի ձևավորման ճոխությունը, հանրահավաքի անփոձությամբ` կանգնեց սովորական , անգամ խարխուլ իր կիսաբեմին և հաստատակամորեն ասաց իր խոսքը: Համոզիչ, կիրթ, օրենքի շրջանակներում և ասպետաբար, ի ցույց բոլորի, երկխոսության հրավիրեց վարչապետի պաշտպանվածությամբ փաթեթավորված եսին և սպասեց, որ իր հարցերի արդար և պարզացոլ պատասխանները կստանա: Իսկ դիմացինի լռությունը նաև մնաց խոսուն, իր ձևաչափի մեջ իբր պատճառաբանված։


Ես չգիտեմ Էդգար Ղազարյանին, բայց այն, որ այս խառնակ, պղտոր ջրերի, վարկաբեկման ու ցեխակուտակ ալիքի առաջ հայտնվեց վստահորեն, համոզիչ, խաղաղ, առանց խաղաքարտերի տրցակի, իր պատճառաբանությունների ճշտությամբ և ասաց` վարչապետը պիտի հեռանա, բերեց իր փաստարկների անհերքելի իրականությունը, դա արդեն քայլ է։


Ժամանակի կտրվածքով թե ինչպիսին կլինեն նրա խաղի կանոնները, դեռ ի հայտ կգա, բայց այսօր կարևոր է, որ կա մեկը, ում գաղափարի շուրջ կարելի է համախմբվել, նրա առաջադրած հարցադրումների պաշտպանը մնալ և սպասել պատասխանների։
Մեկ քարը անգամ կարող է խոսել ընդերքի փոթորկի մասին։
Այն հեռուն նետվեց։

Դիտվել է՝ 11542

Մեկնաբանություններ