ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ. Աստծո որդիների ճամփաներն աստվածներն են գծում

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ. Աստծո որդիների ճամփաներն աստվածներն են գծում
12.02.2014 | 12:11

Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Երանի ինքը նաև իր ֆիզիկական գոյով մեր կողքին լիներ, մեր մեջ լիներ, մեր փողոցում, մեր դաշտում, մեր քաղաքում, մեր գյուղում լիներ: Ինքն այսօր էն տարիքում էր, որ իր հզոր ներկայությամբ, իր իմաստուն ներկայությամբ, իր խոհեմ ներկայությամբ կարող էր առաջնորդ ու հովիվ լինել, տեր լինել անտեր մնացած մի ժողովրդի ու մի երկրի: Ինքն ուներ էդ մտավախությունը, որ կարող ենք անտեր մնալ: Ինքն էդ մտավախության հետևից գնալ չէր ուզում, բայց Աստծո որդիների ճամփաներն աստվածներն են գծում: Հիմա մենք իրեն մեր հոգևորում մեր կողքին պահելու խնդիրն ունենք, ինչպես ունենք մեր կողքին Թումանյանին, Չարենցին, Նարեկացուն ու մեր մյուս հանճարեղներին պահելու խնդիրը: Կպահե՞նք՝ տերը, առաջնորդն ու հովիվը կունենանք ու կքայլենք ունևոր մեկի նման: Չե՞նք պահի՝ կշարունակենք մեր անտեր երթը աշխարհի տերովների կողքին: Իսկ անտերները երթի մեջ երկար չեն մնում:

Դիտվել է՝ 1527

Մեկնաբանություններ