ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Մաքիավելին պատասխանեց իմ հարցին

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Մաքիավելին պատասխանեց իմ հարցին
10.02.2014 | 13:07

Նիկոլո Մաքիավելին իր «Տիրակալը» գրքում հետևյալ միտքն է արտահայտում, թե չկա քաղաքին տիրելու ավելի լավագույն միջոց, քան այն կործանելը: Եվ եթե մեկը զավթի ազատության համը տեսած քաղաքն ու խնայի այն, ինչ-որ ժամանակ հետո քաղաքը նրան չի խնայի: Այնտեղ միշտ առիթ կգտնվի խռովություն բարձրացնելու համար՝ հանուն ազատության, որոնք մոռանալ չեն ստիպի ոչ ժամանակը, ոչ էլ նոր իշխանության բարի գործերը: Ինչ էլ անես, ինչքան էլ ջանաս, եթե չտարանջատես ու ցաքուցրիվ չանես քաղաքի բնակիչներին, նրանք երբեք չեն մոռանա երբեմնի ազատությունը և, առաջին իսկ հարմար պահն ընտրելով, կփորձեն այն վերականգնել: Իսկ ես անընդհատ որոնումների մեջ էի, թե ինչու, այդուհանդերձ, չի կառուցվում մեր «քաղաքը»: Մաքիավելին պատասխանեց իմ հարցին:

Դիտվել է՝ 1710

Մեկնաբանություններ