ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ուկրաինական ճգնաժամը որակապես նոր փուլ է մղվում

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ուկրաինական ճգնաժամը որակապես նոր փուլ է մղվում
07.02.2014 | 13:38

Ակնկալվող արագ և կտրուկ լուծումների փոխարեն արտաքին դերակատարները գերադասեցին գործը հանգեցնել հակադիր քաղաքական բևեռների միջև բարոյապես և նյութապես մաշեցնող երկարաժամկետ դիմակայության: Ռուսները հապաղում են Կիևին տրամադրել խոստացված գումարները, իսկ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը Կիևին տրվելիք նյութական աջակցության վերաբերյալ առարկայական խոստումներ չեն շռայլում: Արևմտյան շահերի համատեքստում առայժմ, թերևս, հայթայթվում են միայն Մայդանը կենսունակ և մարտունակ պահելու համար անհրաժեշտ գումարները: Գործերի այսպիսի ընթացքը թույլ կտա պահպանել և ավելացնել ճնշումը նախագահ Յանուկովիչի վրա ու անցնել ակտիվ գործողությունների, երբ եղանակը կտաքանա: Ներկայիս անորոշությունը և հարաբերական հանգիստը առիթ չեն ստեղծում Ռուսաստանի համար դիմելու կտրուկ գործողությունների և, օրինակ, կտրելու Ուկրաինային մատակարարվող գազը, ինչը նաև կարող էր պարտադրել արևմտյան հանրույթին պատկառելի ֆինանսական միջոցներ տրամադրել ուկրաինական ընդդիմությանը: Այս մարտավարությունը պակաս ծախսատար է ու նաև ավելի վտանգավոր ռուսական շահերի համար՝ գարնանը գազն անջատելը միանգամայն անիմաստ կլինի: Իսկ այդ ընթացքում ուկրաինական գավառների կենտրոնախույս ձգտումները կարող են որակապես նոր դրսևորումներ ստանալ, ինչին կոչված է ծառայել պետական կառավարման ողջ համակարգի կաթվածահար վիճակը մայրաքաղաքում:

Դիտվել է՝ 1188

Մեկնաբանություններ