ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վարդգես ՕՎՅԱՆ. Երբ բնակչությունը վաղուց «խալաթավորի» կարգավիճակում է

Վարդգես ՕՎՅԱՆ. Երբ բնակչությունը վաղուց «խալաթավորի» կարգավիճակում է
19.07.2013 | 12:39

Երբ խալաթի հետ կապված կրքերը, կարծես թե, աստիճանաբար հանդարտվում են, և մարդկային ու ազգային վիրավորված արժանապատվությանը զուգահեռ պետք է որ գլուխ բարձրացնի առողջ տրամաբանությունը, Անդերսենի հանրահայտ հեքիաթի մանկան պես հարց տանք ինքներս մեզ՝ ՀՀ քաղաքացի Հրաչիկ Հարությունյանն իր որդու շիրմին քար գցելու համար ինչո՞ւ է թողել հայրենի ապահով Հայաստանն ու մեկնել ռուսաստաններ՝ գումար վաստակելու։ Եվ, ընդհանրապես, ինչո՞ւ հազարավոր ՀՀ քաղաքացիներ այսօր ռուսաստաններում և այլուր են փող վաստակում՝ Հայաստանում իրենց ընտանիքը պահելու համար։

Ինչո՞ւ ապահով Հայաստանում մարդկանց մի փոքրիկ խումբ տիրացել է գրեթե ողջ ազգային հարստությանը, իսկ երկրի բնակչության հիմնական խնդիրը դարձել է «հացի խնդիրը»։ Լիցկաները, վարդանիկները, նեմեցները, լֆիկները և մյուս, մեղմ ասած, արմատապտուղներն ազգին մատուցած ո՞ր ծառայությունների համար ու ինչպե՞ս են հսկայական կարողության տեր դարձել, երբ երկրում ծաղկում է մուրացկանությունը, բնակչության մի ստվար զանգված զրկված է գոյատևելու տարրական իրավունքից։ Ու մի հարց էլ, վերջին երկտասնամյակում Հայոց երկրից ո՞ւր է գոլորշիացել շուրջ 1-1.5 միլիոն մարդ:
Նորանոր չարիք ծնող չարիքի արմատները պիտի հատել ու բողոքել ոչ թե և ոչ միայն ՀՀ քաղաքացուն մեր «ռազմավարական դաշնակցի» կողմից կնոջ խալաթ հագցնելուց կամ մեր թշնամուն մեզ ոչնչացնելու համար զենք վաճառելուց, այլ նրանից, որ անկախ Հայաստանում քաղաքացիներն արդեն քանի՜ տարի է նույն «խալաթավորի» կարգավիճակում են:

Դիտվել է՝ 1680

Մեկնաբանություններ