ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նորիկ ՔԵՇԻՇՅԱՆ. Հայացք հեռվից (Աբովյանի Թիվ 4 ավագ դպրոց)

Նորիկ ՔԵՇԻՇՅԱՆ. Հայացք հեռվից (Աբովյանի Թիվ 4 ավագ դպրոց)
30.06.2013 | 12:36

1968 թվականին Աբովյան քաղաքում հայրենադարձության ուժեղ ներհոսքի պատճառով կրթական այս հաստատությունը կրկին տեղափոխվեց Աբովյան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոց:

1972-1975 թվականներին դպրոցը տեղափոխվեց «Կոտայք» ռեստորանի շենք:
1975 թվականի հոկտեմբերին քաղաքում շահագործման հանձնվեց դպրոցական նոր շենք: Քաղսովետի գործկոմի որոշմամբ այն հատկացվեց թիվ 4 ռուսական միջնակարգ դպրոցին:
1987-1988 ուս. տարում դպրոցի աշակետների թիվը անցնում էր երկու հազարից:
Անկախություն ձեռք բերելուց հետո մարդիկ գիտակցորեն մոտեցան իրենց երեխաների մայրենի լեզվով ուսուցման հարցին և օրեցօր նվազեց ռուսաց լեզվով սովորողների թիվը: Տարբեր տարիներին դպրոցը կառավարել են հսկայական փորձ ունեցող հմուտ մանկավարժներ` Բ. Խաչատրյանը, Է. Կարապետյանը, Ռ. Բալայանը, Գ.Պոլանսկայան, Է. Գալուստյանը, Ս. Աֆյանը:
1998-ից դպրոցը ղեկավարում է Ն. Քեշիշյանը:
Այսօր դպրոցի 20 հայկական և 11 ռուսական դասարաններում սովորում են 630 աշակերտներ:
Դպրոցը անվանակոչվել է Դ.Սախորովի անունով: Դպրոցի լավագույն դասարանններից մեկը անվանակոչվել է նահատակված վրիժառու Ե.Քեշիշյանի անունով:
2010 թ. ՀՀ Կառավարության որոշմամբ դպրոցին տրվել է «Ավագ դպրոցի» կարգավիճակ:
Այսօր դպրոցի ավագ դասարաններում սովորում են քաղաքի և մերձակա գյուղերի 9-րդ դասարանը ավարտած և ավագ դպրոց տեղափոխված շուրջ 350 աշակերտներ:
Մեր դպրոցը 2012 թ. մասնակցեց «Հայ ասպետ» հեռուստախաղին և առաջին տեղը գրավեց: Թիմի անդամների հետ աշխատել էին մեր դպրոցի լավագույն մասնագետները: Թիմի ավագ Սոնա Վարդանյանը ճանաչվեց որպես լավագույն մասնակից և հրավիրվեց «Ասպարեզ» հեռուստախաղին: Այստեղից էլ մենք վերադարձանք մեծ հաղթանակով, որում իրենց ներդրումն ունեին Ն.Ղուլյանը և Ս.Վարդանյանը:
Արդեն 2 տարի է «Վոլեյբոլ»-ի մեր հավաքականը պատվով է վերադառնում մարզային մրցումներից. Անցյալ տարի հանրապետական առաջնությանը գրավել ենք երրորդ տեղը: Այս տարի նորից մանակցելու ենք հանրապետական առաջնությանը, և համոզված ենք, որ վերադառնալու են հաղթանակով:

ՄԵՐ ԱՅՑԵՔԱՐՏԸ

Դիտվել է՝ 3560

Մեկնաբանություններ