Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Թթվասերի որակի վերահսկման գլխավոր մասնագետը՝ Հայոց պատմության մասին

Թթվասերի որակի վերահսկման գլխավոր մասնագետը՝ Հայոց պատմության մասին
12.07.2024 | 10:24

«Հայաստանի պատմությունը» պետության գոյության զարգացման պատմությունն է, իսկ «Հայոց պատմությունը»՝ չգոյության»։ Սա ասում է «ատլետիկ» կազմվածքով թթվասերի որակի վերահսկման գլխավոր մասնագետը, ով համատեղությամբ ղեկավարում է նաև երկիրը։

Որպեսզի զբաղեցրած պաշտոնին ոչ հարիր պարզամտությունն ակնառու լինի, բերեմ մեկ օրինակ։ Բագրատունյաց թագավորության սկզբնական շրջանի մասին մեր հիմնական պատկերացումները ստանում ենք 10-րդ դարասկզբի հայ մատենագրության խոշորագույն ներկայացուցիչ Հովհաննես Դրասխանակերտցու երկից, որը կրում է «Պատմություն Հայոց» անունը։ Այն ընդգրկում է հայ ժողովրդի պատմության ընդարձակ հատվածը` առասպելական շրջանից մինչև 924 թ։ Մանրակրկիտ նկարագրված է Բագրատունյաց պետության ձևավորման ու կայացման դժվարին ժամանակաշրջանը։ Ենթադրվում է, որ այն շարադրվել է Վասպուրականի Գագիկ Արծրունու և Բագրատունի Աշոտ Երկրորդի (Երկաթ) խնդրանքով։

Պատկերացնու՞մ եք` Անիի ու Վասպուրականի թագավորները կաթողիկոս Դրասխանակերտցուն ասեին` արի աշխատությունը վերնագրենք Հայաստանի պատմություն, որպեսզի այն չընկալվի որպես պետության չգոյության պատմություն։ Մի էլ փորձեք։ Նման բան մենակ 21-րդ դարի տկար ուղեղում կարող է հասունանալ, դարաշրջան, որտեղ մարմնի ամեն մի մաս կարելի է մեծացնել ու փոքրացնել, բացի՝ ուղեղից։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3600

Մեկնաբանություններ