«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Խորհրդարանական ընդդիմությանը հորդորում եմ սկսել իմպիչմենտի գործընթացը

Խորհրդարանական ընդդիմությանը հորդորում եմ սկսել իմպիչմենտի գործընթացը
22.04.2024 | 21:08

Պարզապես արձանագրենք, թե ովքեր էն ողջունել 4 գյուղերի հանձնումը Ադրբեջանին.
1. Հայաստանի իշխանություններ,
2. Ադրբեջանի իշխանություններ և Թուրքիայի ԱԳՆ,
3. ԵՄ ղեկավարություն, ԱՄՆ Պետդեպարտամենտ, Շվեդիայի
ԱԳՆ-ն,Գերմանիայի ԱԳՆ-ն,
4. Հայաստանում արևմտյան հիմնադրամներից գումար ստացողները և հակաեկեղեցական մի զանգված։
Տավուշյան դեպքերին անրադարձել եմ մարտի 19-ի գրառմանս մեջ։ Հիմա պարզապես կցանկանայի հավելում անել.
1.Իշխանության մասով ասեմ, որ այլ բան այս թրքահպատակներից սպասելի չէր։ Կանխատեսելի էր, որ գյուղերը հանձնելու է դրա դիմաց ոչինչ չստանալով, քանդելով ամենապաշտպանված մարտական դիրքերից մեկը, հանձնելով միջպետական ճանապարհը։ Բայց նրանք դեռ արդարացնում են իրենց ստրոագրածը, ոչ միայն արդարացնում են, այլև ներկայացնում են որպես հաղթանակ:
2. Ադրբեջանի մասով կասեմ, որ Ալիևը շատ լավ հասկանում է, որ Նիկոլն իր ցանկացած պահանջ կատարելու է, այդ պատճառով նորանոր պահանջներ է առաջ քաշում։ Հաջորդիվ ասպարեզ կբերի Տիգրանաշենի (Քյարքի) հարցը, այնուհետև Սյունիքի միջանցը և փախստականների վերադարձի հարցը։ Սակայն Արծվաշենը վերադարձնելու մասին ոչ մի խոսք չի լինի (Արծվաշենին կանրադառնամ առանձին հոդվածով)։
3. Արևմտյան երկրները նորություն չէ, որ վարում են ոչ համաչափ, ոմանք նաև հակահայկական քաղաքականություն։ Վառ ապացույց Պրահայի հայտարարությունը (որտեղ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում), ինչու ոչ նաև Գրանադայի (որին Ալիևը չմասնակցեց) և ապրիլի 5-ը, որին այդքան մեծ նշանակություն են տալիս իշխանամետ ուժերը, փաստացի Արևմուտքը դարձել է այն հարթակը, որտեղ Հայաստանից անընդհատ պահանջում են իջեցնել նշաձողը։ Պատահական չէ, որ ապրիլի 5-ից հետո տեղի ունեցավ հանձնումը։ Փաստորեն այդ մի քանի միլիոնը Տավուշի 4 գյուղերի գինն էր։
4. Արևմտամետները, որոնց ավելի տեղին է կոչել թրքամետներ, ադրբեջանցիների և նիկոլական ուսապարկերի նման ողջունեցին կամ ուրախացան գյուղերի հանձնումից։ Հետաքրքիր է, կա՞ն դեռ գիտակից մարդիկ, որոնք հավատում են նրանց ծրագրերին և պատրաստ են իրենց ձայնը տալ, եթե կան, ուրեմն անդարձ մոլորյալներ են, քաղաքականապես անգրագետներ կամ ուղղակի սորոսականներ։
Հակաեկեղեցական զանգվածը, քննադատելով եկեղեցին և թիրախավորելով անձամբ Bagrat Galstanyanին , գործում է պետության դեմ, նրանք թշնամի են, որովհետև քննադատում են ազգայինը։ Բագրատ Սրբազանը ազգասեր մարդ է, իսկական եկեղեցական և ուղղակի արժանի ՀԱՅ։ Նրան քննադատողները կամ նրա հասցեին բացասական արտահայտվողները գործում են պետության դեմ։
Ինչևէ, ավարտեմ մարտի 19-ի գրառմանս վերջաբանով. Խորհրդարանական ընդդիմությանը հորդորում եմ սկսել իմպիչմենտի գործընթացը, կամ վայր դնել մանդատները, իսկ մնացածին ԴՈՒՐՍ ԳԱԼ ՓՈՂՈՑ:

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1479

Մեկնաբանություններ